Նորություններ
Մտածեք ոչ թե վախի, այլ` առողջության մասին
Մտածեք ոչ թե վախի, այլ` առողջության մասին
22.08.2019

Դուք հետաձգում էիք կոլոնոսկոպիայի իրականացումը, քանի որ միայն վերջինիս մասին միտքը Ձեզ ահաբեկու՞մ էր: Կարող ենք Ձեզ վստահ ասել՝ Դուք մենակ չեք: Սակայն, եթե վերլուծենք, կպարզվի, որ պետք չէ վախենալ: Իսկ գրագետ իրականացված գործողությունը կարող է փրկել Ձեր կյանքը:


Ի՞նչ ենք ախտորոշում

Կոլոռեկտալ քաղցկեղը բարձր մահացությամբ ուռուցքային հիվանդություն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ յուրաքանչյուր տարի գրանցվում է հիվանդության ավելի քան 500 հազար նոր դեպք: Հիվանդանալու ռիսկը կազմում է մոտավորապես 1-ը` 20-ի, սակայն որոշ գործոններ կարող են բարձրացնել հիվանդության զարգացման հավանականությունը (հիվանդության ընտանեկան պատմությունը, կենսակերպը, տարիքը և այլն): Շատ կարևոր է իմանալ, որ ախտանիշների բացակայությունը դեռ չի նշանակում, որ քաղցկեղ չկա:  Ախտանիշներ (կղանքում` արյուն, ցավ` որովայնում, մշտական լուծ կամ փորկապություն) կարող են չլինել, մինչև` հետո ուշ կլինի: Կոլոնոսկոպիան որոշիչ նշանակություն ունի կոլոռեկտալ քաղցկեղի հայտնաբերման և նրա կանխարգելման գործընթացում:  Հետազոտության ժամանակ, զննելով լորձաթաղանթի մակերեսը, բժիշկը կարող է  նկատել վերջինիս նվազագույն փոփոխությունները: Պոլիպներն անմիջապես հեռացվում են, ինչը աղիների քաղցկեղի կանխարգելման գործում ոսկե ստանդարտ է: Բացի այդ, այն ևս մեկ առավելություն ունի:


Իրականացնելով էնդոսկոպիկ ՈՒՁՀ և նկատելով փոքր ուռուցքն ու գործընթացի տարածվածությունը, բժիշկը կարող է անմիջապես էնդոսկոպիկ եղանակով հեռացնել այն:  Այսպիսով, կարող է լուրջ վիրահատության կարիք չլինել ՝ աղիների մի մասի հեռացմամբ և ստոմայի ձևավորմամբ:


Ի դեպ, էնդոսկոպիկ ՈՒՁՀ կիրառումը բուժհաստատության առաջադիմության չափանիշներից է:  Ախտորոշման այս եղանակի առկայության դեպքում բժիշկները կարող են հստակ հետևել շատ ուռուցքային հիվանդությունների բուժման միջազգային ուղեցույցներին:

Ուղիղ աղու ուռուցքային հիվանդությունները շատ դանդաղ են զարգանում և չափերով մեծանում, այդ պատճառով կոլոնոսկոպիայի կանոնավոր իրականացումը 45 տարեկանից հետո երկարակեցության բանալիներից է:


Ձերբազատվում ենք վախերից:

№1. Դա ամոթ չէ:

Երբեմն հիվանդները տարիներով հետաձգում են կենսական կարևոր նշանակություն ունեցող այդ գործողությունը՝ տառապելով այն մտքից, թե ինչպիսի տեսք նրանք կունենան այդ հետազոտության ժամանակ: Կարող ենք Ձեզ վստահեցնել, որ բժիշկը կենտրոնացած է միայն մոնիտորի վրա: Մասնագետն ուշադրությամբ ուսումնասիրում է աղիների ներքին մակերեսը, որպեսզի հայտնաբերի բոլոր պոտենցիալ խնդիրները, որոնք կարող են առողջական վիճակի վրա ազդեցություն թողնել: 


№2. Դա ցավոտ չէ:


Եթե Դուք ոչ մի կերպ չեք կարողանում որոշել կյանքում առաջին անգամ կոլոնոսկոպիա անցնել կամ այն անցել եք շատ տարիներ առաջ և մինչև հիմա հիշողություններից ցնցվում եք, ապա իմացեք, որ ցավոտ չի լինելու: Արդյունավետ ցավազրկումը ժամանակակից ախտորոշման ստանդարտն է: Կոլոնոսկոպիան իրականացվում է դեղորայքային քնի պայմաններում: Հիվանդը չի զգում ոչ` ցավ, ոչ` անհարմարավետություն:


№3. Պետք չէ վախենալ արդյունքներից:


Վատ ախտորոշում լսելու ահից պացիենտը կարող է հրաժարվել հետազոտումից: Բազմաթիվ բուժված մարդկանց փորձը ցույց է տալիս, որ վաղ հայտնաբերված հիվանդությունը կարելի է արդյունավետ բուժել: Ժամանակակից մեթոդները և բժիշկների գիտելիքներն օգնում են վերահսկել հիվանդությունը և մարդուն երկար տարիների կյանք պարգևել:


Հիշեք, որ կոլոնոսկոպիան աղիների քաղցկեղի կանխարգելման գլխավոր քայլն է: Եղեք հերոս ինքներդ Ձեզ համար: Գրանցվեք կոլոնոսկոպիայի համար և ուրախացեք այն փաստից, որ հաղթահարել եք Ձեր վախերը և միջոցառումներ եք ձեռնարկել՝  Ձեր առողջությունն ու երջանկությունը պաշտպանելու համար:

Լուրեր, հայտարարություններ
Հիվանդության հետ միայնակ մի՛ մնացեք 23.09.2019

Շոկը, ցրված լինելը և վախն այն առաջին զգացողություններն են, որոնք ունենում է մարդը, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ «Ինչու՞ հենց ես։ Ինչի՞ համար։ Ի՞նչ անել հետո։» — մտքերն ու հույզերը հորդում են ինչպես ցունամի և լցնում ուղեղը...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 19.09.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում աշխատանքային փորձ ունեցող բուժքույրերի և լաբորանտների...

Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար 11.09.2019

Արդյո՞ք մենք շատ բան գիտենք քաղցկեղի մասին: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ դա ամենավտանգավոր հիվանդությունն է, չնայած, ըստ վիճակագրության, մահվան գլխավոր պատճառն աշխարհում սիրտ-անոթային...

Հաճախ տրվող հարցեր