Ոսկրային ախտաբանության բաժանմունք

Ոսկրային ախտաբանության բաժանմունք

 

Ոսկրային ախտաբանության բաժանմունք


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային ախտաբանության բաժանմունքում մասնագիտացված բուժում են ստանում ոսկրերի և փափուկ հյուսվածքների ինչպես չարորակ, այնպես էլ բարորակ ուռուցքներով տառապող հիվանդները:  Յուրաքանչյուր տարի իրականացվում է մոտավորապես 180 վիրահատություն:

 

Բաժանմունքում աշխատում են  բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնցից 2-ը բժշկական գիտությունների թեկնածուներ են: Մասնագետները տիրապետում են բոլոր անհրաժեշտ ունակություններին, ինչը թույլ է տալիս կատարել  մասնագիտացված բարձրակարգ վիրահատական բուժում:

 

Ընդգրկելով ՈՒԱԿ-ում գործող մյուս մասնագիտացված բաժանմունքների ծառայությունները, հնարավոր է իրականացնել ճառագայթային և  դեղորայքային բուժում, ինչն ապահովում է համալիր բուժում:


Կատարվում են հենաշարժիչ համակարգի ուռուցքների բոլոր, ինչպես նաև` ոսկրապլաստիկ, վիրահատություններ.

 

Ոսկրային ախտաբանության բաժանմունք   Ոսկրային ախտաբանության բաժանմունք   Ոսկրային ախտաբանության բաժանմունք


     

ոսկրերի եզրային և ներօջախային մասնահատումներ,

      բոլոր տեղակայման փափուկ հյուսվածքների ուռուցքների հեռացում,
     

ոսկրային պլաստիկա ոսկրային մատրիքսով և ոսկրային ցեմենտով,

     

խոշոր և միջին հոդերի էնդոպրոթեզավորում (բազկոսկրի, ուսահոդի, արմկային հոդի, կոնքազդրային հոդի, ծնկան հոդի և երկար ոսկրերի դիաֆիզար  էնդոպրոթեզավորում),

      փափուկ հյուսվածքների պլաստիկա:

 

Բաժանմունթում կատարվում են բազմաթիվ գիտական աշխատանքներ: Վերջին 18 տարիների ընթացքում ՈՒԱԿ-ի ոսկրային ախտաբանության բաժանմունքում բժիշկները պաշտպանել են 4 թեկնածուական թեզ: Կենտրոնում  հրատարակվում են բազմաթիվ գիտական հոդվածներ: Ոսկրային ախտաբանության բաժանմունքի մասնագետները  հաճախ են վերապատրաստվում արտասահմանյան կլինիկաներում և մասնակցում միջազգային կոնֆերանսների:

 

Ոսկրային ախտաբանության բաժանմունք   Ոսկրային ախտաբանության բաժանմունք

 

 

 

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
ՈՒԱԿ-ն ընդունում է հայտեր «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության Եվրասիական ամսագրի» հերթական համարում տպագրվելու համար 21.01.2020

Հարգելի գործընկերներ, Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնը տպագրման է պատրաստում...

ՈՒԱԿ-ն անցնում է էլեկտրոնային փաստաթղթավորման 21.01.2020

ՀՀ ԱՆ «Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնն» աստիճանաբար անցնում է էլեկտրոնային փաստաթղթավորման։ Մինչև տարեվերջ կենտրոնը լիարժեք միացած կլինի առողջապահական էլեկտրոնային համակարգին․․․

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բժշկի օգնականների 17.01.2020

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բժշկի օգնականնների։ Ցանկացողները կարող են CV ուղարկել info@oncology.am էլեկտրոնային հասցեին։ Աշխատանքային գործառույթներ․․․

Հաճախ տրվող հարցեր