Օնկոգինեկոլոգիա

 

1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք


1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք

 

 

ՈՒռուցքաբանության ազգային կենտրոնի կազմում գործում է Օնկոգինեկոլոգիա–1 բաժանմունքը` 30 տարուց ավելի, ծավալված՝ 30 մահճակալով: Բաժանմունքում հետազոտվում  և բուժվում են կանանց սեռական օրգանների բարորակ, սահմանային և 1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունքչարորակ ուռուցքներով հիվանդներ Հայաստանից և արտերկրից: Հիվանդների բուժման ադեկվատ սխեման մշակվում և իրագործվում է ժամանակակից ախտորոշիչ մեթոդների` կոլպոցերվիկոսկոպիայի, հիստերոսկոպիայի, հիստերոգրաֆիայի, սոնոգրաֆիայի, լապարոսկոպիայի տվյալների և մորֆոլոգիական, կենսաքիմիական, իմունաբանական, հորմոնալ հետազոտությունների տվյալների հիման վրա:


Բաժանմունքում կատարվում են համաշխարհային օնկոգինեկոլոգիական պրակտիկայում ընդունված վիրաբուժական բոլոր միջամտությոինները, ինչպիսիք են՝ արգանդի պարանոցի,  արգանդի մարմնի, հեշտոցի չարորակ ուռուցքների ընդլայնված վիրահատությունները և կանանց սեռական օրգանների բարորակ ուռուցքների վերականգնողական միջամտությունները:

Յուրաքանչյուր տարի բաժանմունքում կատարվում են 550-ից ավելի վիրահատություններ: Վիրահատությունների մեծամասնությունն իրականացվում է լապարոսոկոպիկ մեթոդով:

 

1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք   1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք      1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք      1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք


Ժամանակակից քիմիաթերապիայի կիրառումը նպաստում է վիրաբուժական բուժման արդյունավետության բարձրացմանը: Օնկոգինեկոլոգիական հիվանդների բուժման արդյւնավետության բարձրացման նպատակով մշակվում և կիրառվում են ժամանակակից գիտական նոր մեթոդներ` արգանդի պարանոցի նախաուռուցքային ախտաբանությունների, արգանդի պարանոցի չարորակ ուռուցքների հետվիրահատական բարդությունների կանխման վերաբերյալ:

 

1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք   1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք   1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք   1-ին օնկոգինեկոլոգիական բաժանմունք

 


Բաժանմունքում մշակվող գիտական ուսումնասիրությունների արդյունքները բժիշկների կողմից ներկայացվում են տարբեր գիտաժողովներում, Անդրկովկասում և արտասահմանում կազմակերպվող ուռուցքաբանների համագումարներում: Բաժանմունքում հետդիպլոմային վերապատրաստում և ուսուցում են անցնում բժիշկներ և կլինիկական օրդինատորներ Հայաստանից և արտերկրից:

 

2018-ին բաժանմունքն ամբողջովին վերանորոգվել է, պացիենտներին հատկացվում են հարմարավետ, մեկ հիվանդի համար նախատեսված հիվանդասենյակներ:


Բաժանմունքում աշխատում է 7 բժիշկ, որոնցից 2-ը գիտությունների թեքնածու են, 2-ն աշխատում են թեքնածուական թեզի մշակման վրա:


Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Արամի Ջիլավյանը: 

 


 

 

2-րդ օնկոգինեկոլոգիական և լապարասկոպիայի բաժանմունք


Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. 2-րդ օնկոգինեկոլոգիական բաժանմունք

 

Բաժանմունքում իրականացվում են. օնկոգինեկոլոգի  խորհրդատվություն, ընդլայնված կոլպոսկոպիա, բիոպսիա, ասպիրացիա` արգանդի խոռոչից, արգանդի վզիկից քերուկ, սեռական օրգաններից` քսուկի հետազոտություն: Իրականցվում են օրգանապահպան և ծավալուն վիրաբուժական միջամտություններ, արգանդի վզիկի էլեկտրոկոնիզացիա (կոնաձև հատում), հավելումների հեռացում, արգանդի վերհեշտոցային ամպուտացիա, արգանդի էքստիրպացիա, Վերթհայմի վիրահատություն, հասարակ և ընդլայնված վոիլվէկտոմիա, ախտորոշիչ լապարոսկոպիա և արգանդի, հավելումների լապարոսկոպիկ վիրահատություններ:

 

Բաժանմունքը Մ.Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանի ամբիոնի բազա է, որտեղ հետդիպլոմային կրթություն և մասնագիտացում են ստանում բժիշկ ուռուցքաբանները և գինեկոլոգները:

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. 2-րդ օնկոգինեկոլոգիական բաժանմունք  

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. 2-րդ օնկոգինեկոլոգիական բաժանմունք

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. 2-րդ օնկոգինեկոլոգիական բաժանմունք

  Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. 2-րդ օնկոգինեկոլոգիական բաժանմունք


Բաժանմունքում բացված է 30 մահճակալ:

 

Բաժանմունքի վարիչ. 

Գագիկ Կարապետի Բազիկյան, բ.գ.դ., պրոֆեսոր


Բժիշկներ.
Կարապետ Գագիկի Բազիկյան
Մարինե  Գրիգորի Բաղրամյան
Կարինե Համայակի Հակոբյան
Խաչիկ Գարիկի Տեր-Հակոբյան


Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Քաղցկեղից չվախենալու 10 պատճառ, բացահայտում ենք ուռուցքաբանության միֆերը 21.03.2019

ԱՊԱՑՈՒՑՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ ՅՈԹ ՄՂՈՆԱՆՈՑ ՔԱՅԼԵՐՈՎ, իսկ հստակ տեղեկատվությամբ կայքերը մատչելի են գրեթե յուրաքանչյուրին, սակայն «քաղցկեղ» բառը շարունակում է վախեցնել: Ուռուցքի շատ տեսակներ դեռ վաղուց դադարել են մահվան դատավճիռ հանդիսանալ, հատկապես

Ինչպե՞ս է առաջացել Պապանիկոլաուի քսուկը (Պապ-թեստ) 12.03.2019

1928 թվականի հունվարի 5-ին հույն գենետիկ Գեորգիոս Պապանիկոլաուն հայտարարեց, որ ստեղծել է անախտանիշ շրջանում քաղցկեղի հայտնաբերման եղանակ: Հեղինակի պատվին այդ քննությունը կոչվել է ...

Ախտորոշումն ուռուցք: Առավել հաճախ հանդիպող հարցեր քաղցկեղի մասին 06.03.2019

Ուռուցքով հիվանդների թիվն ամբողջ աշխարհում աճում է: Սա պայմանավորված է ո՛չ միայն հիվանդացության աճով, այլ նաև հայտնաբերման լավացմամբ: Ավելացել է կյանքի տևողությունը, իսկ տարիքը հիվանդության զարգացման...

Հաճախ տրվող հարցեր