Նորություններ
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար
Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա․ բարեգործական համերգ ՈՒԱԿ-ի պացիենտների համար
27.11.2019

Երաժշտությունը ո՛չ միայն արվեստ է, այլ նաև յուրահատուկ թերապիա: Ու եթե այդ թերապիայի կարիքն ունեցող մարդիկ ինչ-ինչ պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում համերգասրահներ այցելելու հնարավորություն չունեն, ապա Do Re Meet բարեգործական ծրագիրը երաժշտությունն է բերում մարդկանց մոտ։


Այսօր, նոյեմբերի 27-ին, Do Re Meet ծրագրի շրջանակում, Վ․Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում կայացավ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի սաների «Imagine» կվինտետի բարեգործական համերգն ՈՒԱԿ-ի պացիենտների համար։


Աղջիկները պատմեցին Կոմիտասի մասին և կատարեցին նրա երգերը: Պատմեցին նաև Beatles հանրահայտ քառյակի մասին` խոստովանելով, որ իրենց կվինտետը կոչել են հենց Beatles-ի երգի անունով։ Beatles-ի ստեղծագործություններից մեկը կատարելու ժամանակ աղջիկները թեև մի քիչ շփոթվեցին, շնորհակալ հանդիսատեսը քաջալերեց նրանց ծափահարություններով։ Հնչեցին նաև Մոցարտի և Շոպենի դաշնամուրային գործերը։
Համերգի ավարտից հետո պացիենտները դեռ երկար բաց չէին թողնում երաժիշտներին` խնդրելով նրանց ևս մեկ անգամ կատարել սիրված ստեղծագործությունները։


Ինչպես նշեց Do Re Meet ծրագրի տնօրեն Թագուհի Օնանյանը, այդ ծրագրի շրջանակում համերգներ են կազմակերպվել նաև Նորք-Մարաշ տուն-ինտերնատում, «Փրկություն» հաշմանդամ երեխաների և երիտասարդների կենտրոնում, AGBU Armenia համերգասրահում և այլն։ Ծրագրի մասնակից երիտասարդ երաժիշտները հատուկ կրթաթոշակ են ստանում։

 

 

  

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հերթական բարդ վիրահատությունն է կատարվել 10.12.2019

ՀՀ ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» (ՈՒԱԿ) Օնկոուրոլոգիական բաժանմունքում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը՝ միզապարկի արմատական հեռացում և բարակ-աղիքային «նոր միզապարկի» (նեոցիստ կամ բարակ-աղիքային ռեզերվուար)...

Հակապատվաստումային շարժումների միակ զենքը տարակուսանքի մթնոլորտն է․ Fidec-ի մասնագետներն այցելել են ՈՒԱԿ 09.12.2019

Տարբեր երկրներում (այդ թվում՝ Հայաստանում) իրականցված հետազոտությունները ցույց են տալիս, որ «պատվաստվել, թե՝ ոչ», որոշման վրա մեծավ մասամբ ազդում են բժիշկները։ Ընդ որում, պարտադիր չէ, որ նրանք անմիջական...

ՈՒԱԿ-ն աշխատանքի է հրավիրում համակարգչային մասնագետի 08.12.2019

Ցանկացողները կարող են ինքնակենսագրականն ուղարկել info@oncology.am էլեկտրոնային հասցեին` թեմա բաժնում նշելով աշխատանքի անվանումը...

Հաճախ տրվող հարցեր