Նորություններ
Այսօր ուռուցքաբան-օրթոպեդ Սերգեյ Սեինյանի ծննդյան օրն է
Այսօր ուռուցքաբան-օրթոպեդ Սերգեյ Սեինյանի ծննդյան օրն է
29.11.2019

Այսօր, նոյեմբերի 29-ին, ուռուցքաբան-օրթոպեդ,  Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ոսկրային ախտաբանության բաժանմունքի աշխատակից, ՀՀ բանակի բժշկական ծառայության պահեստի փոխգնդապետ, ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Սերգեյ Սեինյանը տոնում է իր 72-ամյակը։

 

Սերգեյ Սեինյանը տարբեր տարիներին զբաղեցրել է Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժշկի և բուժական գծով փոխտնօրենի պաշտոնները։

 

Նա նաև Ոսկրային պաթոլոգիայի հանրապետական կենտրոնի հիմնադիրն է (1998թ․)։

 

Սերգեյ Սեինյանը նաև արցախյան պատերազմի մասնակից է․ նրա ղեկավարած բժիշկների խումբը բազմաթիվ ազատամարտիկների և խաղաղ բնակիչների կյանք է փրկել։

 

Այսօր նա շարունակում է մասնագիտական օգնություն ցույց տալ Ստեփանակերտի հակաուռուցքային դիսպանսերի և զինվորական կենտրոնական կլինիկական հոսպիտալի բժիշկներին, ինչպես նաև կիսվել իր բազմամյա փորձով ՈւԱԿ-ի երիտասարդ բժիշկների հետ։

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է իր գործընկերոջը և ուսուցչին, մաղթում քաջ առողջություն և նորանոր մասնագիտական ձեռքբերումներ։

 

      

Ոսկրային ախտաբանության բաժանմունք   Ոսկրային ախտաբանության բաժանմունք



 

 

 

 

 

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բժշկի օգնականների 17.01.2020

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում բժշկի օգնականնների։ Ցանկացողները կարող են CV ուղարկել info@oncology.am էլեկտրոնային հասցեին։ Աշխատանքային գործառույթներ․․․

Քաղցկեղը հաղթահարած վեցամյա տղային դպրոցում դիմավորել են ծափահարություններով 16.01.2020

Վեցամյա Ջոն Օլիվեր Զիպեյը երեք տարի պայքարել է լեյկեմիայի (արյան քաղցկեղի) դեմ, և բոլորովին վերջերս՝ կաթոլիկ Սուրբ Ծննդից երկու օր անց ավարտել է քիմիաթերապիայի վերջին փուլը։ Այս շաբաթ տղան վերադարձել է...

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մի շարք աշխատակիցներ անցան վաստակավոր հանգստի 15.01.2020

Այսօր Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հրաժեշտ տվեցին վաստակավոր հանգստի անցնող մի շարք աշխատակիցների։ Երկար տարիներ Կենտրոնին բարձր որակի մասնագիտական ծառայություններ մատուցած․․

Հաճախ տրվող հարցեր