Նորություններ
Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն
Քաղցկեղը վերապրած կանայք անպայման պետք է մարզվեն․ հետազոտություն
13.01.2020

Ամենօրյա ֆիզիկական վարժությունները նվազեցնում են քաղցկեղը վերապրած կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը, պարզել են գերմանացի գիտնականները` Հայդելբերգի Քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից։ Հետազոտությունը տպագրվել է Breast Cancer Research պարբերականում, գրում է The Telegraph-ը:


Հետազոտությանը մասնակցել է 50-74 տարեկան 2000 կին։ Բոլորի մոտ առնվազն վեց տարի առաջ կրծքագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել, և նրանք լիովին ապաքինվել են։


12 տարվա ընթացքում մասնագետները հետևել են, թե ինչպես է փոխվում կանանց առողջական վիճակը՝ նրանց շարժողական ակտիվությունից կախված։ Արդյունքները փաստել են, որ ֆիզիկական վարժություններին ավելի շատ ժամանակ տրամադրող կանանց մոտ վաղաժամ մահվան վտանգը զգալիորեն ավելի ցածր էր, քան սակավաշարժ կենսակերպ վարողների մոտ։


Գիտնականները պարզել են, որ շաբաթական 2,5 ժամ մարզվող կանանց շրջանում մահվան դեպքերը երկու անգամ նվազել են։ Բացի այդ, եթե կանայք ակտիվ կենսակերպ էին վարում մինչև քաղցկեղ ախտորոշելը, ապա այդ կենսակերպի պահպանումը նվազեցնում էր վաղաժամ մահվան հավանականությունը 30 տոկոսով։

Լուրեր, հայտարարություններ
Ժամանակին համընթաց քայլող բժիշկը․ ուռուցքաբան-ուրոլոգ Ազատ Չախոյան 22.01.2020

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուռուցքաբան-ուրոլոգ Ազատ Չախոյանը հարցազրույց է տվել Iammedia օնլայն հարթակին։ Երիտասարդ բժիշկն արդեն հասցրել է...

ՈՒԱԿ-ն ընդունում է հայտեր «Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության Եվրասիական ամսագրի» հերթական համարում տպագրվելու համար 21.01.2020

Հարգելի գործընկերներ, Սիրով տեղեկացնում ենք Ձեզ, որ ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնը տպագրման է պատրաստում...

ՈՒԱԿ-ն անցնում է էլեկտրոնային փաստաթղթավորման 21.01.2020

ՀՀ ԱՆ «Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնն» աստիճանաբար անցնում է էլեկտրոնային փաստաթղթավորման։ Մինչև տարեվերջ կենտրոնը լիարժեք միացած կլինի առողջապահական էլեկտրոնային համակարգին․․․

Հաճախ տրվող հարցեր