Նորություններ
Հայաստանի 3 մարզերում կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար սքրինինգային ծրագիր կանցկացվի
Հայաստանի 3 մարզերում կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար սքրինինգային ծրագիր կանցկացվի
05.02.2020

Հայաստանի 3 մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Սյունիքում, ծրագրվում է կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար սքրինինգային ծրագիր անցկացնել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության գծով խորհրդական Հայկուհի Գյոկչյանը:

Նրա խոսքով՝ եթե ծրագիրն ապացուցի իր արդյունավետությունը, ապա այն կարող են սկսել երկրի ամբողջ տարածքում: Ծրագրի նպատակն է վաղ փուլերում հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը, երբ դեռ չկան կամ գրեթե չկան ախտանիշներ: Նման դեպքերում բուժումն ավելի էժան և արդյունավետ է:

Ինչպես նշեց Նարեկ Մանուկյանը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարը, ծրագրի շրջանակում շարժական կլինիկան, որը հագեցած է մամոգրաֆիա անցկացնելու համար սարքով, կանգ կառնի վերոնշյալ մարզերի բուժկենտրոնների մոտ: Այնտեղ կանցկացվեն մամոգրաֆիայի հետազոտություններ, որոնց համար պացիենտները կկարողանան նախապես գրանցվել բնակության վայրի ամբուլատորիաների միջոցով:

Եթե կնոջ մոտ ինչ-որ խնդիր հայտնաբերվի, հետագա հետազոտությունների համար նրան կուղարկեն Երևան:   

Հիշեցնենք, որ 2015 թվականից Հայաստանում գործում է արգանդի վզիկի քաղցկեղի վաղ ախտորոշման սքրինինգային ծրագիր, որի շրջանակում 30 տարեկանից բարձր բոլոր կանայք կարող են անվճար պապ-թեստ անցնել բնակության վայրի պոլիկլինիկաներում:

Հայաստանում ծրագրվում է նաև ներդնել սքրինինգային ծրագիր կոլոռեկտալ քաղցկեղի վաղ ախտորոշման համար: Դրա մասին մանրամասներ հայտնի կդառնան ավելի ուշ:  


                                                                                                                                                                    Սկզբնաղբյուր՝ NEWS.am

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր