Նորություններ
Նախաձեռնվում է կրծքագեղձի քաղցկեղի աջակցման պետական ծրագիր
Նախաձեռնվում է կրծքագեղձի քաղցկեղի աջակցման պետական ծրագիր
06.02.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Էֆ. Հոֆֆմանն-Լա Ռոշ ընկերության տարածաշրջանային  ղեկավար Լեոնիդ Պորշենկովն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը կխթանի առողջապահության և բժշկագիտության բնագավառում երկկողմ հարաբերությունները և կնպաստի բնակչության առողջական վիճակի բարելավմանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն` Հայաստանում կանանց մոտ քաղցկեղային հիվանդություններից առաջացած մահացության ցուցանիշներով կրծքագեղձի քաղցկեղը գտնվում է առաջին տեղում։ Տարեկան գրանցվում է 1100-ից ավելի նոր դեպք:

«Ինչպես գիտեք, առողջապահության նախարարությունը վերջին տարիներին ուռուցքաբանության ոլորտին հատուկ ուշադրություն է դարձնում: 2019 թվականի հունվարից սկսած՝ առողջապահության նախարարության կողմից ընդլայնվել են ուռուցքաբանական հիվանդների նախկինում գործող պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ չարորակ ուռուցք ախտորոշումով բոլոր վիրահատությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում են պետական պատվերի շրջանակներում: Այժմ պատրաստվում ենք նմանատիպ քայլեր ձեռնարկել կրծքագեղձի քաղցկեղի ուղղությամբ», - ասել է Արսեն Թորոսյանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը քաղաքացիների համար նախաձեռնել է կրծքագեղձի քաղցկեղի պետական ծրագիր, որի առաջին փուլում ընդգրկվելու են միայն վաղ փուլի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդները: ­­

Նշենք, որ ծրագիրը հիշյալ հիվանդների համար կլինի անվճար` ՀՀ ԱՆ «Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում»:

Հուշագրի շրջանակներում Էֆ. Հոֆֆմանն-Լա Ռոշ ընկերությունը հասանելի կդարձնի ներերակային օգտագործման 440 մգ դեղաչափով Հերցեպտին լիֆիլիզատ սրվակները Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի բարձրանա բուժման մատչելիությունը HER2 դրական մետաստատիկ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող հիվանդների համար, ովքեր չեն ընդգրկվում կրծքագեղձի քաղցկեղի պետական ծրագրում:

Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման մատչելիությունը բարելավելու և ընդլայնելու համար, ընկերությունը մտադիր է աջակցել HER2 ախտորոշիչ թեստերի մատչելիության բարձրացմանը, և այդ նպատակով մտադրվում է նվիրել 1500 HER2 թեստային հավաքակազմ` կատարելով միանվագ նվիրատվություն Հայաստանի առողջապահության նախարարությանը:

 

 Սկզբնաղբյուր՝ moh.am



Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր