Պացիենտների համարԽորհուրդներ քաղցկեղով հիվանդներին
Ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ. քաղցկեղի մասին հինգ հիմնական միֆերը
Ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ. քաղցկեղի մասին հինգ հիմնական միֆերը
29.04.2016

Գոյություն ունեն քաղցկեղին վերաբերող մի քանի ավանդական մոլորություններ, որոնք փորձագետները վիճարկում են և բացատրում, թե ինչու: Ուռուցքաբանությանը վերաբերող հինգ ամենատարածված սխալները:


Միֆ №1. «Քաղցկեղն անբուժելի հիվանդություն է»

Տվյալ դեպքում համառ և ճշգրիտ գիտություն հանդիսացող վիճակագրությունը պնդում է, որ ուռուցքային հիվանդների թիվը մշտապես աճում է: Եվ հասկանալի է, որ ավելի քիչ մարդ  է մահանում, քան ուռուցքային հիվանդությամբ տառապում է: Սակայն վաղ շրջանում հիվանդության հայտնաբերման դեպքում լիովին հնարավոր է լիարժեք ապաքինում:

Միֆ №2. «Ուռուցքային հիվանդությունները զգալիորեն վտանգավոր են մյուս հիվանդություններից»

Այս պնդումը ևս ճիշտ չէ. ախտորոշման հաստատումից հետո հիվանդները միջինում ավելի երկար են ապրում, քան սիրտ-անոթային հիվանդությամբ նմանատիպ հիվանդները: Մեր օրերում առավել վտանգավոր են կեղծված օղին, ավտոճանապարհային պատահարները, աշխատավայրում տեխնիկայի անվտանգության կանոններին չհետևելը. մահվան պատճառ հաճախ հենց այս գործոններն են դառնում: 

Միֆ №3. «Քաղցկեղը վարակիչ հիվանդություն է»

Այս պնդումն անմտություն է. ոչ մի չարորակ ուռուցք վարակիչ հիվանդություն չի կարող լինել: Հիշե՛ք, որ քաղցկեղն, ինչպես և մյուս չարորակ ուռուցքները, չեն փոխանցվում օդակաթիլային, ֆեկալ-օրալ, սեռական ճանապարհով: Եվ, ընդհանրապես, քաղցկեղը ոչ մի ճանապարհով չի փոխանցվում:

Քաղցկեղային ուռուցքն առաջանում է նորմալ բջիջները չարորակի վերածվելու հետևանքով: Դա կարող է տեղի ունենալ տարբեր գործոնների ազդեցությամբ ՝ օրգանիզմի պաշտպանական ուժերի գործունեության խաթարման հետևանքով: Յուրաքանչյուր ուռուցք անհատական է և ոչ մի կերպ այն այն չի կարելի «պատվաստել» այլ մարդու, նրա իմուն համակարգն անմիջապես կմերժի օտարածին նյութը:

Միֆ №4. «Ժողովրդական բժշկությունն առավել արդյունավետ է, քան` դասականը»

Սա ևս անմտություն է, որը կարող է կյանք արժենալ: Փորձը ցույց է տալիս, որ ժողովրդական բժշկությունը՝ ներառելով այլընտրանքային բժշկության բոլոր տեսակներն ու եղանակները, բացարձակապես անարդյունավետ է ուռուցքային հիվանդությունների բուժման գործընթացում: Այլապես ուռուցքաբանությունը չէր կարող գոյություն ունենալ: Այս ամենի հետ մեկտեղ, դեպքերի մեծամասնությունում մարդիկ գործ են ունենում ոչ թե ժողովրդական հեքիմների, այլ շառլատանների հետ, ովքեր շահավետորեն օգտվում են իրավիճակից: Պարզապես վախեցած մարդիկ վճարում են շառլատան գործարարների ծառայությունների դիմաց և ոչ ավելին:

Միֆ №5. «Կանխարգելումը ոչ մի նշանակություն չունի»

Անմտություն է համարել, որ ծխախոտն ու խմիչքը կամրացնեն ձեր առողջությունը՝ պատճառաբանելով, որ բոլորս էլ մահկանացու ենք: Սակայն կարևոր է հասկանալ, որ վնասակար սովորությունները Ձեր կյանքից կխլեն ոչ թե մեկ տարի, այլ երբեմն տասնյակ տարիներ՝ զգալիորեն վատացնելով կյանքի որակը, երբ Դուք որոշ փուլում ստիպված կլինեք դեղատան համար աշխատել:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր