Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ողջունում է հակածխախոտային օրենքի ընդունումը
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ողջունում է հակածխախոտային օրենքի ընդունումը
14.02.2020

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ողջունում է երկար սպասված §Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի ընդունումը, համաձայն որի հանրային սննդի բոլոր վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումն արգելվելու է։


Մեր առօրյա աշխատանքում մենք գրեթե ամեն օր ենք բախվում ծխախոտի կործանիչ հետևանքների հետ։ Նշենք, որ ԱՀԿ տվյալների համաձայն, ծխելը ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման հիմնական պատճառներից մեկն է, այդ թվում՝ քաղցկեղի։


Մասնավորապես, ծխելը տարեկան 1,2 մլն մարդու կյանք խլող թոքի քաղցկեղի հիմնական պատճառն է։ Ծխախոտը իր մեջ պարունակվող մոտ 70 քաղցկեղածին նյութերի պատճառով նաև կարող է լինել բերանի, կոկորդի, հաստ աղիքի, լյարդի, ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, շագանակագեղձի և միզապարկի քաղցկեղի պատճառ։


Հայաստանի Ազգային առողջապահության ինստիտուտի 2018թ. տվյալների համաձայն, ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված չորս ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմել է մոտ 80%: Մահացության բուրգում չարորակ նորագոյացությունները զբաղեցնում են երկրորդ տեղը` 20.2% (ՀՀ յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը մահանում է քաղցկեղի պատճառով):


Առհասարակ, ինչպես փաստում են վերջին տարիներին իրականացված մի քանի հետազոտություններ, չարորակ նորագոյացությունների 30-40%-ը կարելի է կանխարգելել՝ առողջ ապրլակերպ վարելով։ Ընդ որում, այդ կանխարգելելի քաղցկեղների կեսը առաջանում է ծխելու պատճառով։


Ռիսկի գոտում են նաև չծխող մարդիկ, որոնք պարբերաբար ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը, ինչով էլ պայմանավորված է հանրային վայրերում ծխելու արգելքը։


Օգտագործելով առիթը, ՈՒԱԿ-ը կոչ է անում հայրենակիցներին թողել ծխելը և վարել առողջ ապրելակերպ ոչ վարակիչ հիվանդությունները, այդ թվում քաղցկեղը, կանխարգելելու համար։

 

Լուրեր, հայտարարություններ
«Հարի Փոթերի» աստղի մոտ երրորդ փուլի քաղցկեղ են հայտնաբերել 24.02.2020

Բրիտանացի դերասանուհի Ջուլի Ուոլթերսը հայտնել է «երրորդ փուլի հաստ աղու քաղցկեղ» ախտորոշման մասին։ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի աստղը նշել է, որ ծանր հիվանդությունը ստիպել է նրան նորովի...

Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս 22.02.2020

Դերասանը, ով այժմ 75 տարեկան է, 65 տարեկանում բախվեց վտանգավոր ուռուցքային հիվանդության հետ: Դուգլասը պայքարում էր հիվանդության դեմ հասարակությունից գաղտնի՝ լեզուն և ծնոտը կորցնելու բարձր վտանգի պատճառով: Նա ստիպված էր․․․

Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան 21.02.2020

Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ։ Կղանքում արյան առկայության դեպքում անպայման պետք է․․․

Հաճախ տրվող հարցեր