Նորություններ
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս
Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս
22.02.2020

Դերասանը, ով այժմ 75 տարեկան է, 65 տարեկանում բախվեց վտանգավոր ուռուցքային հիվանդության հետ:

 

Դուգլասը պայքարում էր հիվանդության դեմ հասարակությունից գաղտնի՝ լեզուն և ծնոտը կորցնելու բարձր վտանգի պատճառով: Նա ստիպված էր վիրահատվել, ճառագայթում և քիմիաթերապիա անցնել:

 

2010 թ.-ի օգոստոսի 16-ին պաշտոնապես հայտարարվեց, որ Դուգլասը կոկորդի քաղցկեղ ուներ: 2011 թ.-ի հունվարի 11-ին տված հարցազրույցում նա ասաց, որ ուռուցքն անհետացել է, սակայն հիվանդությունը և ագրեսիվ բուժումը հանգեցրել էին 14,5 կգ քաշի կորստի:

 

Եվ միայն 2013 թ.-ին Դուգլասը խոստովանեց, որ լեզվի քաղցկեղ ուներ, սակայն բժիշկների խորհրդով թաքցրել էր ախտորոշումը, քանի որ լեզվի քաղցկեղը վատագույն կանխատեսումներն ունի և կարող էր ազդել նրա հանրաճանաչության վրա:

 

Մինչ ախտորոշումը Դուգլասը մի քանի ամիս բերանի ինֆեկցիաներ է ունեցել, ատամնացավեր, սակայն բժիշկները չեն կարողացել բացահայտել պատճառը և սահմանափակվել են միայն հակաբիոտիկներ նշանակելով:

 

Դուգլասը, տեսնելով, որ վիճակը գնալով վատանում է, մեկնել է Մոնրեալ՝ ընկերոջ բժշկի մոտ, ով էլ ի վերջո բացահայտել է հիվանդությունը:

 

«Ես միշտ կհիշեմ բժշկի դեմքի արտահայտությունը, երբ ասաց՝ պետք է բիոպսիա կատարենք: Լեզվիս հետնամասում ընկույզի չափ գոյացություն էր առաջացել, որը ոչ մի այլ բժիշկ չտեսավ»,- պատմել է դերասանը:

 

Դուգլասը նաև բացահայտել է ուռուցքի պատճառը․ օրալ սեքսը, որի հետևանքով նա վարակվել է մարդու պապիլոմավիուսով՝ ՄՊՎ-16 շճատիպով:

 

Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե քաղցկեղի պատճառը իր՝ խմելու և ծխելու վատ սովորություններն են եղել, դերասանը ասել է. «Ոչ, քանի որ առանց մանրամասնելու ասեմ, որ տվյալ քաղցկեղը պայմանավորված է մարդու պապիլոմավիրուսով, որը, ըստ էության փոխանցվում է կունիլինգուսի արդյունքում»,- ասել է Դուգլասը:

 

Հայտնի է, որ ՄՊՎ-ի որոշ շճատիպեր, մասնավորապես ՄՊՎ-16-ը, կարող են առաջացնել սեռական օրգանների, ինչպես նաև գլխի և պարանոցի (դեմքի մաշկի, ծնոտի, շուրթերի, թքագեղձերի, բերանի լորձաթաղանթի, լեզվի, կոկորդի, կերակրափողի, քթըմպանի և խոռոչների) քաղցկեղ։

 

Բայց կա և լավ նորություն․ ՄՊվ-ով վարակումը կարելի է կանխել պատվաստման միջոցով։ Մասնավորապես, քառավալենտ գարդասիլ պատվաստանյութը, որը պայքարում է 6, 11, 16 и 18 շճատիպերի դեմ, այժմ ակտիվորեն կիրառվում է ողջ առաջադեմ աշխարում և ներառված է Հայաստանի ազգային օրացույցի մեջ։

Լուրեր, հայտարարություններ
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները 09.04.2020

Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել...

Շվեյցարիայում խելացի կրծկալ են ստեղծել՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնբերման համար 08.04.2020

Շվեյցարական EPFL համալսարանի ուսանողները IcosaMed ստարտափի հետ համատեղ ստեղծել են խելացի կրծկալ, որը կօգնի հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղն ամենավաղ...

Շնորհավոր ապրիլի 7 07.04.2020

Դժվար կացության ժամանակ Ձեր ուսերին միշտ իջնում է ծանրության մեծ բեռ։ Դուք և թիկունքում եք, և առաջնագծում։ Դուք այսօր պահպանում եք Ձեր տունը, և պահում եք․․․

Հաճախ տրվող հարցեր