Նորություններ
«Հարի Փոթերի» աստղի մոտ քաղցկեղ են հայտնաբերել
«Հարի Փոթերի» աստղի մոտ քաղցկեղ են հայտնաբերել
24.02.2020

Բրիտանացի դերասանուհի Ջուլի Ուոլթերսը հայտնել է «երրորդ փուլի հաստ աղու քաղցկեղ» ախտորոշման մասին։ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի աստղը նշել է, որ ծանր հիվանդությունը ստիպել է նրան նորովի նայել կյանքին, հաղորդում է BBC-ն։


BAFTA մրցանակի յոթակի դափնեկրի, 62-ամյա դերասանուհին պատմել է, որ այս պահին իրեն լավ է զգում։ Ջուլին խոստովանել է, որ վատ ախտորոշման մասին իմացել է տարիուկես առաջ, համակարգչային շերտագրման միջոցով։


Դերասանուհին բժշկի էր դիմել ստամոքսի խանգարման և թեթև դիսկոմֆորտի պատճառով, բայց ավելի ուշ այդ ախտանշաններին ավելացան ցավ որովայնում, այրոց և փսխում։


Այն ժամանակ Ջուլին՝ Բրիտանական կայսրության կոմանդորը, նկարահանվում էր «Խորհրդավոր պարտեզ» ֆիլմում, որից հետագայում ստիպված եղավ որոշ տեսարաններ կրճատել։


«Սկզբում ես մտածում էի, չի կարող պատահել։ Երևի բժիշկը սխալվել է։ Ես չէի կարող հավատալ», - պատմել է Ջուլին։ Նա հիշել է, թե ինչպես է կիսվել այդ նորությամբ ամուսնու՝ Հրանտ Ռոֆիի հետ․ «Չեմ մոռանա այդ պահը․․․Ես պատմեցի նրան ախտորոշման մասին, և նրա աչքերից արցունքներ հոսեցին»։


Ուոլթերսը պատմել է, որ լավանալու հույսը չի կորցրել, թեպետ եղել են պահեր, որ նա վախենում էր․ օրինակ, որ նարկոզից հետո չի արթնանա։


Դերասանուհին վիրահատություն է տարել, որի ժամանակ նրա աղու մի հատվածը հեռացրել են, և ստացել է քիմիաթերապիա, որը, նրա խոսքով շատ լավ է անցել, և նա չի կորցրել իր մազերը։


Ուոլթերսի խոսքով, ախտորոշումը «լիովին փոխել է» նրա պատկերացումները դերասանական կարիերայի մասին։


«Դա մեծ թեթևացում էր․ ընդմիջում անել աշխատասնքային խելագար գրաֆիկում։ Ես պետք է նկարահանվեի ևս երկու երկար սերիալում և երկու ֆիլմում։ Բայց ես ամեն ինչ չեղարկեցի, և դա հրաշալի է։ Ես, իհարկե, չեմ հրաժարվի նկարահանումներից, բայց հաստատ չեմ վերադառնա այն գրաֆիկին, երբ ես ամեն օր աշխատում էի առավոտյան ժամը հինգից մինչև երեկոյան ժամը յոթը», - պատմել է դերասանուհին։


Ջուլի Ուոլթերսը նկարահանվել է «Ջեյն Օսթին», «Պադդինգթոնի արկածները»․ «Բիլի Էլիոթ», «Մերի Փոփինսը վերադառնում է», «Մամա միա» ֆիլմերում։


Հարի Փոթերի մասին հանրահայտ ֆիլմաշարում նա կատարել է Մոլի Ուիզլիի դերը։

 

 

Սկզբնաղբյուր՝ bbc.com


Լուրեր, հայտարարություններ
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները 09.04.2020

Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել...

Շվեյցարիայում խելացի կրծկալ են ստեղծել՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնբերման համար 08.04.2020

Շվեյցարական EPFL համալսարանի ուսանողները IcosaMed ստարտափի հետ համատեղ ստեղծել են խելացի կրծկալ, որը կօգնի հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղն ամենավաղ...

Շնորհավոր ապրիլի 7 07.04.2020

Դժվար կացության ժամանակ Ձեր ուսերին միշտ իջնում է ծանրության մեծ բեռ։ Դուք և թիկունքում եք, և առաջնագծում։ Դուք այսօր պահպանում եք Ձեր տունը, և պահում եք․․․

Հաճախ տրվող հարցեր