Նորություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ է ձեռք բերել (տեսանյութ)
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ է ձեռք բերել (տեսանյութ)
09.03.2020

ՀՀ ԱՆ «Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը» շարունակում է համալրվել գերժամանակակից բժշկական սարքերով։


Կենտրոնի նոր ձեռքբերումը Leica PROvido նեյրովիրաբուժական մանրադիտակն է, որն արդեն տեղադրվել է վիրահատարաններից մեկում։

Մանրադիտակն ունի FusionOptics համակարգ, որը հնարավորություն է տալիս և խորությունը լավ տեսնել, և հստակությունը պահպանել։


Սարքը կիզակետը որոշում է լազերային փունջի օգնությամբ, ոտնակն էլեկտրամագնիսական է, ինչը թույլ է տալիս ցանկացած շարժումների ժամանակ սարքը պահել հավասարակշիռ վիճակում։











Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ


Նեյրովիրաբուժության բաժանմունքի վարիչ Լևոն Հարությունյանի կարծիքով` նեյրովիրաբուժական մանրադիտակը հեշտացնում է վիրաբույժի գործը և բարձրացնում վիրահատության արդյունավետությունը։ «Ավելին, կան վիրահատություններ, որ հնարավոր է կատարել միայն մանրադիտակի օգնությամբ», - նշել է նա, հավելելով, որ նոր սարքը կիրառվելու է  ցողունի, խորանիստ ուռուցքների, անոթների վիրահատությունների ժամանակ և կապահովի գոյացությունների ավելի լիարժեք հեռացում։


Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ


Ընդհանուր և մանկական ուռուցքաբանության և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մհեր Կոստանյանի կարծիքով` մանրադիտակը հնարավորություն կտա ավելի մեծացնել վիրահատության ծավալները, և ավելի ճշգրիտ, պռեցիզիոն վիրահատություններ կատարել, աշխատել անոթների և նյարդերի վրա, խորը կենսական կարևոր օրգանների վրա։ «ԼՕՌ վիրահատություններ կարելի է անել խոշորացման տակ, բացի այդ, ռեկոնստրուկտիվ միկրովիրաբուժության մեջ ևս կարելի է կիրառել», - ասել է նա։

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ


Հիշեցնենք, որ այժմ բոլոր տիպի չարորակ նորագոյացությունների վիրահատությունները կատարվում են պետական պատվերի շրջանակներում։ Նոր սարքի կիրառմամբ այդ վիրահատությունները ևս կկատարվեն պետական պատվերով։


Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ձեռք է բերել գերժամանակակից նեյրովիրաբուժական մանրադիտակ

 

Լուրեր, հայտարարություններ
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները 09.04.2020

Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել...

Շվեյցարիայում խելացի կրծկալ են ստեղծել՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնբերման համար 08.04.2020

Շվեյցարական EPFL համալսարանի ուսանողները IcosaMed ստարտափի հետ համատեղ ստեղծել են խելացի կրծկալ, որը կօգնի հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղն ամենավաղ...

Շնորհավոր ապրիլի 7 07.04.2020

Դժվար կացության ժամանակ Ձեր ուսերին միշտ իջնում է ծանրության մեծ բեռ։ Դուք և թիկունքում եք, և առաջնագծում։ Դուք այսօր պահպանում եք Ձեր տունը, և պահում եք․․․

Հաճախ տրվող հարցեր