Նորություններ
Առաջին անգամ ՈՒԱԿ-ում․ ողնաշարի կայունացում՝ տրանսպեդիկուլյար ֆիքսացիայի համակարգով
Առաջին անգամ ՈՒԱԿ-ում․ ողնաշարի կայունացում՝ տրանսպեդիկուլյար ֆիքսացիայի համակարգով
11.03.2020

ՀՀ ԱՆ. Վ․Ա․ Ֆանարջյանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնում առաջին անգամ կատարվել է ողնաշարի կայունացում՝ տրանսպեդիկուլյար ֆիքսացիայի համակարգով։ Վիրահատությունը կատարել են Նյարդավիրաբուժության բաժանմունքի բժիշկներ՝ օրթոպեդ-վերտեբրոլոգ Կարապետ Անտոնյանը և նյարդավիրաբույժ Ռուբեն Հարությունյանը (անէսթեզիոլոգ Արշակ Հարությունյան)։


55 տարեկան տղամարդն Ուռուցքաբանության ազգային կենտրոն է ընդունվել կրծքային 7-րդ ողի ախտաբանական, այսինքն վնասվածքին ոչ բնորոշ մեխանիզմով ստացված կոտրվածքով, որն առաջացել էր ընդամենը 50կգ ծանրությամբ բեռ բարձրացնելու արդյունքում։ Ինչից ելնելով բժիշկները կասկածել են, որ կա ողերի մետաստատիկ ախտահարում։


Կատարված մագնիսառեզոնանսային և համակարգչային տոմոգրաֆիաների արդյունքում կասկածվել է շագանակագեղձի քաղցկեղ և մետաստազներ ողերում։ Սակայն ՈՒԱԿ-ում կատարված հետազոտությունները հերքել են նախնական վարկածը․ կատարվել է 7-րդ ողի տրեպան բիոպսիա և ուռուցքային ախտահարում չի հայտնաբերվել՝ ոչ առաջնային, ոչ էլ երկրորդային բնույթի։ Ինչից հետո որոշվել է կատարել վիրահատություն՝ ողնաշարի կայունացում։


«Քանի որ, ամեն դեպքում, հիվանդի մոտ կոտրվածքի այլ պատճառ չի հայտնաբերվել,  մեր մոտեցումը եղել է հետևյալը․ եթե լիներ քաղցկեղով հիվանդ, ի՞նչ կանեինք։ Հենց այդ մոտեցմամբ էլ մենք գնահատել ենք ողնաշարի անկայունությունը (ըստ SINS սանդղակի) և սպասվող կյանքի տևողությունը (Տոկոհուշիի վերանայված սանդղակով) ։ Եվ ուրոլոգների հետ համատեղ գնացել ենք վիրահատական միջամտության։ Մենք կատարել ենք կրծքային   5,6,8,9 ողերի տրանսպեդիկուլյար ֆիքսացիա՝ բազմաառանցքային տիտանե պտուտակներով։ Ուրոլոգները կատարել են շագանակագեղձի տրանսուրետրալ բիոպսիա, որի արդյունքում ստացվել է PIN1 և PIN2 (prostatic intraepithelial neoplasia), ինչը համարվում է նախաքաղցկեղային վիճակ և պահանջում է դինամիկ հսկողություն», - պատմեց Կարապետ Անտոնյանը։
 
Նա պարզաբանեց, որ բժիշկները ֆիքսել են 4 ող, ոչ թե 2, քանի որ  ՀՇ-ի վրա նկատելի էր փուշելունների հեռացում, ինչը նշանակում է, որ ողնաշարի հետին կայունացնող և տարածիչ կապանները վնասված են (ըստ AO SPINE դասակարգման B2 տիպի վնասվածք)։ «Մենք այդ վնասվածքը ինտրաօպերացիոն հայտնաբերել ենք, տեսել ենք, որ այն իսկապես կա, և համոզվել ենք, որ երկար հատվածի ֆիքսացիայի մեր որոշումը ճիշտ էր», - ասաց նա։

 


Հիվանդն արդեն ինքնուրույն քայլում է, իրեն լավ է զգում, և շուտով կգնա տուն։ Նա կշարունակի մնալ բժիշկների դինամիկ հսկողության տակ։

 

 

Լուրեր, հայտարարություններ
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները 09.04.2020

Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել...

Շվեյցարիայում խելացի կրծկալ են ստեղծել՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնբերման համար 08.04.2020

Շվեյցարական EPFL համալսարանի ուսանողները IcosaMed ստարտափի հետ համատեղ ստեղծել են խելացի կրծկալ, որը կօգնի հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղն ամենավաղ...

Շնորհավոր ապրիլի 7 07.04.2020

Դժվար կացության ժամանակ Ձեր ուսերին միշտ իջնում է ծանրության մեծ բեռ։ Դուք և թիկունքում եք, և առաջնագծում։ Դուք այսօր պահպանում եք Ձեր տունը, և պահում եք․․․

Հաճախ տրվող հարցեր