Կլինիկական և պաթոմորֆոլոգիական բաժանմունք

 

 

           

 

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում գործող կլինիկական պաթոմորֆոլոգիայի բաժանմունքը ղեկավարում է բ.գ.թ. Զարուհի Սերգեի Հարությունյանը: 

 

Բաժանմունքում աշխատում են.

բժիշկ-հյուսվածաբաններ` Ս.Ի. Դավթյանը, Մ.Ս. Կալտախչյանը, բ.գ.թ.  Ս.Գ. Ալեքսանյանը, Լ.Ռ. Հարությունյանը, Ա.Ա. Մելքոնյանը, բ.գ.թ. Լ.Ս. Մարդանյանը, 

բժիշկ-բջջաբաններ` բ.գ.թ. Զ.Ս. Հարությունյանը, Ն.Վ. Մալխասյանը, Ս.Գ. Քարամյանը, և 6 հոգուց բաղկացած միջին բուժանձնակազմը:  

 

 

             

Բաժանմունքում մատուցվում են հետևյալ ծառայությունները.

 

1. բջջաբանական հետազոտություն (քսուկների, քերուկների, պունկտատների, դրոշմվածքների, կենսական հեղուկների հետազոտություն),
2. հյուսվածաբանական հետազոտություն, այդ թվում` բիոփսիայի (վիրահատական կենսանմուշների),
3. hյուսվածաքիմիական հետազոտություն,
4. իմունահյուսվածաքիմիական հետազոտություն, այդ թվում նաև` cell-block


Բաժանմունքում յուրաքանչյուր տարի իրականացվում են 4000 և ավելի հյուսվածաբանական, 5000 և ավելի` բջջաբանական, 1000 և ավելի` հյուսվածաքիմիական և իմունահյուսվածաքիմական հետազոտություններ:

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից սարքերով, որոնք ապահովում են նմուշների ավտոմատ մշակումը:

 

 

Վերջերս բաժանմունքը համալրվել է ամերիկյան արտադրության Ventana Benchmark ավտոմատ համակարգով, ինչն ապահովում է իմունոհյուսվածաքիմիական հետազոտությունների բարձր որակը՝ բացառելով մարդկային գործոնը: Սա հնարավորություն է ընձեռում ուռուցքների առավել ճշգրիտ ախտորոշում, ինչն նպաստում է հիվանդի բուժման առավել  նպատակային ռազմավարություն ընտրելուն:

 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Հրապարակվեցին բժշկագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները 09.10.2019

Բժշկագիտության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները...

Մահացել է պրոֆեսոր Սամվել Կարապետի Քարամյանը 26.09.2019

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անձնակազմը խորը վշտով հայտնում է պրոֆեսոր Սամվել Կարապետի Քարամյանի անժամանակ մահվան բոթը: Պրոֆեսոր Քարամյանը, լինելով մեծ...

Հիվանդության հետ միայնակ մի՛ մնացեք 23.09.2019

Շոկը, ցրված լինելը և վախն այն առաջին զգացողություններն են, որոնք ունենում է մարդը, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ «Ինչու՞ հենց ես։ Ինչի՞ համար։ Ի՞նչ անել հետո։» — մտքերն ու հույզերը հորդում են ինչպես ցունամի և լցնում ուղեղը...

Հաճախ տրվող հարցեր