Նորություններ
Մեկնարկել է Տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը
Մեկնարկել է Տրաստուզումաբ դեղով կրծքագեղձի քաղցկեղի բուժման ծրագիրը
26.03.2020

Մարտի 25-ից մեկնարկել է «Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը»: Այն կիրականացվի 2020-2023 թվականների ընթացքում:

Առողջապահության նախարարի հրամանով արդեն իսկ ՀՀ ԱՆ Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնին, ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին, «Արթմեդ», «Էրեբունի», «Նաիրի», «Աստղիկ» բժշկական կենտրոններին, Միաքայելյանի վիրաբուժության ինստիտուտին և Վանաձորի բժշկական կենտրոնին հատկացվել է նոր սերնդի թանկարժեք հակաուռուցքային, շվեյցարական Ֆ.Հոֆֆմանն-Լա Ռոշ կազմակերպության արտադրության «Տրաստուզումաբ լուծույթ ե/մ ներարկման 600մգ/5մլ» դեղը: Կյանք փրկող այս դեղը ծրագրի շրջանակներում անվճար կտրամադրվի նշված կազմակերպություններում հաշվառված I-III փուլի դրական HER2/NEU կրծքագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտներին:

Թերևս ծրագիրը շատ սպասված էր, ուրախ ենք հայտարարելու մեկնարկի մասին:

Հուսով ենք, որ կենսական նշանակության Տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրը բազմաթիվ կանանց հնարավորություն կտա վերադառնալու լիարժեք կյանքին:

Վաղ փուլի դրական «Her2/Neu» կրծքագեղձի քաղցկեղի տրաստուզումաբ դեղով բուժման ծրագիրն այստեղ։


Սկզբնաղբյուր՝ moh.am

Լուրեր, հայտարարություններ
Յոթ զավեշտալի բժշկական հայտնագործություն․ Շնոբելյան մրցանակի հերոսները 09.04.2020

Մի շարք բժշկական հայտնագործություններ այնպես են տպավորել համաշխարհային գիտական հանրությանը, որ շնոբելյան մրցանակի են արժանացել...

Շվեյցարիայում խելացի կրծկալ են ստեղծել՝ կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնբերման համար 08.04.2020

Շվեյցարական EPFL համալսարանի ուսանողները IcosaMed ստարտափի հետ համատեղ ստեղծել են խելացի կրծկալ, որը կօգնի հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղն ամենավաղ...

Շնորհավոր ապրիլի 7 07.04.2020

Դժվար կացության ժամանակ Ձեր ուսերին միշտ իջնում է ծանրության մեծ բեռ։ Դուք և թիկունքում եք, և առաջնագծում։ Դուք այսօր պահպանում եք Ձեր տունը, և պահում եք․․․

Հաճախ տրվող հարցեր