Պացիենտների համարԽորհուրդներ քաղցկեղով հիվանդներին
Հետդաշտանադադարի շրջանում ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը
Հետդաշտանադադարի շրջանում ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգը նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղից մահացությունը
02.06.2016

Կանայք, ովքեր հետդաշտանադադարի շրջանում նվազագույնը ութ տարի հետևում էին ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգին, կարողացան նվազեցնել մահվան ռիսկը կրծքագեղձի քաղցկեղի ագրեսիվ ուռուցքներից: Միաժամանակ, նման սննդակարգը մեծացնում էր ապրելիությունը այն կանանց համեմատ, ովքեր սնվում էին՝ առանց հետևելու նմանատիպ սննդակարգի: Այսպիսի հետևությունների է հանգել Լոս-Անջելեսի Կենսաբժշկական հետազոտական ինստիտուտի գիտնականների աշխատանքը:

Մոտավորապես 50 տարի առաջ ճարպերի ընդունման և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջև նման կապի մասին արդեն հնչել էր գիտական հանրության շրջանում, սակայն դիտարկումներից  ստացված արդյունքները համոզիչ չէին: Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման և  ընթացքի վրա ճարպի տարբեր պարունակությամբ սննդակարգերի ազդեցությունը որոշելու նպատակով բ.գ.դ. Rowan Chlebowski-ն իր թիմով իրականացրեց ռանդոմիզացված կլինիկական փորձարկումների լրացուցիչ ուսումնասիրություն, որոնց մասնակցում էին հետդաշտանադադարի շրջանում գտնվող 48 835 կին: Հիշենք, որ հետդաշտանադադարն սկսվում է դաշտանադադարի ավարտից հետո մինչև 65-69 տարեկանը:
 
Այս հետազոտությանը մասնակցում էին 50-79 տարեկան կանայք, որոնց մոտ կրծքագեղձի քաղցկեղ չէր հայտնաբերվել, ունեին մամոգրաֆիայի նորմալ տվյալներ, և նրանց սնուցումը համապատասխանում էր ճարպի պարունակության նորմալ ցուցանիշներին:

Բոլոր մասնակիցներից 19 541 կին տեղափոխվեց ճարպի ցածր  պարունակությամբ սննդակարգի, որն ապահովվում էր սննդաբանի հետ խմբային պարապմունքների օգնությամբ: Այս կանանց սննդակարգում ճարպը կազմում էր սննդային ամբողջ էներգետիկ ծավալի մոտավորապես 20%-ը,  և սննդաբանները կանանց ուշադրությունն ուղղում էին մրգերի, բանջարեղենի և հատիկավոր մթերքի ընդունման ավելացման վրա: Մնացած  29 294 կանայք սնվում էին իրենց համար սովորական սննդով՝ առանց որևէ փոփոխության:

 

Մոտավորապես ութ տարի հետո ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգի վրա գտնվող կանանցից 1 767-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվեց: Գիտնականները համեմատեցին այս կանանց ապրելիության ժամանակը կրծքագեղձի քաղցկեղով այլ կանանց հետ, և հայտնաբերեցին, որ ախտորոշման պահից ընդհանուր ապրելիությունը 4%-ով ավելի բարձր էր ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգին հետևող խմբում (82%` ընդդեմ 78%-ի):
 
«Սա առաջին դեպքն է, երբ մենք ուսումնասիրեցինք ապրելիությունը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումից հետո՝ փորձարկվողների այսպիսի խմբում, և հայտնաբերեցինք, որ ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգի վրա մշտապես գտնվելը մեծացնում է հետդաշտանադադարի շրջանում գտնվող կանանց ապրելիությունը», - ասաց բժիշկ Chlebowski՝ ներկայացնելով իր աշխատանքի արդյունքները: «Մեր հետևությունները ցույց են տալիս նաև, որ կանայք պետք է մնան ճարպի ցածր պարունակությամբ սննդակարգի վրա, որպեսզի օգտվեն նմանատիպ սնուցման առավելություններից»:

Գիտնականները հայտնել են նաև, որ կրծքագեղձի չարորակ ուռուցքների բնութագրերի մեծ մասը՝ ուռուցքի չափը, տեղակայումը և ուռուցքի ագրեսիվության տեսակը ներառյալ (եռակի բացասական քաղցկեղ և her2 դրական ուռուցք), կանանց երկու խմբում էլ գրեթե նույնն էր: Սակայն ճարպի ցածր պարունակությամբ սնունդ ընդունող կանանց խմբում պրոգեստերոնի ռեցեպտորների քանակն ավելի քիչ էր՝ 28.4%` ընդդեմ 33%-ի: Բացի այդ, հետազոտողները նշեցին, որ ճարպի ցածր պարունակությամբ սնվող կանանց խմբում սիրտ-անոթային հիվանդություններից մահացությունն ավելի ցածր է:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր