Համալիր ախտորոշման և ռենտգեն բաժանմունք

 

 

 

Համալիր ախտորոշման բաժանմունք


       

Բաժանմունքում իրականացվում են գերձայնային հետազոտություններ` որովայնի, կոնքի օրգանների (ինչպես նաև ներհեշտոցային), կրծքագեղձերի, վահանաձև գեղձի, փափուկ հյուսվածքների, հոդերի, պերիֆերիկ ավշային հանգույցների,; համակարգչային շերտագրում, ինչպես նաև կոնտրաստավորմամբ,; ոսկրային համակարգի ռենտգենյան հետազոտություններ; մամոգրաֆիկ հետազտություն:

 

 

Կատարվում են ինտրաօպերացիոն գերձայնային հետազոտություններ, ինչպես նաև ինվազիվ միջամտություններ` գոյացությունների պունկցիոն բիոպսիա գերձայնային հսկողության ներքո, նուրբ ասեղային պունկցիա, մակերեսային ավշային հանգույցների պունկցիոն բիոպսիա գերձայնային հսկողության տակ, պաթոլոգիկ օջախների ասեղային ուղեցույցային լոկալիզացիա մամոգրաֆիկ հսկողության տակ (needle wire localization).

     
        Բաժանմունքը հանդիսանում է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Ուռուցքաբանության, Ճառագայթային ախտորոշման և Կլինիկական ախտորոշման ամբիոնների բազա, որտեղ անցնում են հետդիպլոմային կրթություն և մասնագիտացում են ստանում բժիշկ ուռուցքաբանները և կլինիկական օրդինատորները:    

 

     

 

 

Ռենտգեն ախտորոշման բաժանմունք


կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական ախտորոշում,
ոսկրա-հոդային համակարգի ռենտգենաբանական ախտորոշում,
ստամոքս-աղիքային համակարքի ռենտգենաբանական ախտորոշում,
միզա-սէռական օրգանների ռենտգենաբանական ախտորոշում։

Բաժանմունքում տարեկան կատարվում է 22.000-ից ավելի հետազոտություններ, այդ թվում` 12.500-ը` ստացիոնար և 9.600-ը` ամբուլատոր։

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն. Ռենտգեն ախտորոշման բաժանմունք    


Բաժանմունքի բժիշկները վերջին տարիներին մասնակցել են Անդրկովկասյան երկրների ուռուցքաբաննէրի III և IV կոնգրեսների աշխատանքներին (Երևան. 2004թ., Թբիլիսի. 2006թ.), Հայաստանի Ռադիոլոգների I կոնֆերանսի աշխատանքներին (Երևան. 2006թ.), «Իննովացիոն մոտեցումները Ճառագայթային ախտորոշումում» (Երևան. 2008թ.)։

Բաժանմունքի բժիշկները «Ճառագայթային ուռուցքաբանության և ռադիոլոգիայի հայկական ասոցիացիաի» և «Հայ ուռուցքաբանների ասոցիացիաի» անդամներ են։

 
       
Գնացուցակ
Մեր մասնագետները