Պացիենտների համարԿանխարգելում
Հունական ընկույզները պաշտպանում են քաղցկեղից
Հունական ընկույզները պաշտպանում են քաղցկեղից
14.09.2014

Հունական ընկույզի ամենօրյա օգտագործումը կարող է զգալիորեն նվազեցնել քաղցկեղի առաջացման ռիսկը, պնդում են ամերիկացի գիտնականները Քալիֆորնիայի համալսարանից։ Գիտնականները հայտնաբերել են, որ հունական ընկույզի կամ դրա յուղի ներառումը մկների սննդակարգում դադարեցնում է ուռուցքների աճը։ Հունական ընկույզները նպաստում են նաեւ խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը եւ ինսուլինի նկատմամբ զգայունության աճին, ինչն օգնում է կանխարգելել շաքարախտը։

 

Հունական ընկույզը մի շարք օգտակար նյութերի բնական աղբյուր է, այդ թվում՝ օմեգա-3 ճարպաթթուների, եւ արդեն ապացուցված է, որ դրանք պաշտպանում են սրտային հիվանդություններից։

 

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օմեգա-3 ճարպաթթուներն ունակ են կրճատելու IGF-1 հորմոնը, որի քանակի աճը հղի է շագանակագեղձի եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացմամբ։

 

Նոր հետազոտության մեջ գիտնականները փորձել են պարզել, ունե՞ն արդյոք հունական ընկույզներն ինչ-որ յուրահատուկ բժշկական հատկություններ, թե՞ նրանց բարենպաստ ազդեցությունն առանձին բաղադրիչներով է պայմանավորված, մասնավորապես, օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք այլ մթերքներում եւս առկա են։

 

Փորձի շրջանակում գիտնականները 18 շաբաթվա ընթացքում մկներին կերակրել են ամբողջական հունական ընկույզով, ընկույզի յուղով կամ նմանատիպ բաղադրությամբ յուղով։

 

Հունական ընկույզով ու ընկույզի յուղով կերակրվող կենդանիների մոտ գրանցվել է խոլեսթերինի մակարդակի անկում եւ շագանակագեղձի քաղցկեզի աճի դանդաղում, իսկ նմանատիպ բաղադրությամբ յուղով կերակրվող մկների մոտ այդպիսի ազդեցություն չի արձանագրվել։

 

Թեպետ հետազոտությունը չի բացահայտել, թե ընկույզի բաղադրության մեջ կոնկրետ որ նյութը կամ նյութերի համադրությունն է դանդաղեցնում քաղցկեղային ուռուցքների աճը, հետազոտողները կարողացել են ցուցակից բացառել բջջանյութը, ցինկը, մագնեզիումը եւ սելենը։

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր