Նորություններ
Հոկտեմբերի 20-ին 2014թ. տեղի ունեցավ, «Կրծքագեղձի քաղցկեղի աշնանային գիտաժողովը»
Հոկտեմբերի 20-ին 2014թ. տեղի ունեցավ, «Կրծքագեղձի քաղցկեղի աշնանային գիտաժողովը»
20.10.2014

Ինչպես հայտնի է, հոկտեմբեր ամիսը միջազգայնորեն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի և այդ խնդրի մասին տեղեկացված լինելու ամիս: Այդ կապակցությամբ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հոկտեմբեր ամսվա ընթացքում նախատեսել է մի շարք միջոցառումներ, որոնց թվում էր «Կրծքագեղձի քաղցկեղի աշնանային գիտաժողովը»:

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը գիտաժողովը կազմակերպել էր The American Austrian Foundation-ի հետ միասին OMI Visiting Professorship շրջանակներում: Գիտաժողովի գլխավոր հյուրն էր կրծքագեղձի օնկոպլաստիկ վիրաբույժ MD Mahmoud El Tamer-ը` Նյու Յորքի Evelyn H. Lauder Breast Cancer Center Memorial Sloan-Kettering Cancer Center կենտրոնից:

 

Նա ներկայացրեց ԱՄՆ-ի մեր գործընկերների փորձը կրծքագեղձի քաղցկեղի օնկոպլաստիկայի վերաբերյալ, տեղային տարածված կրծքագեղձի քաղցկեղի խնդիրները, բուժման տակտիկան նեոադյուվանտ քիմիաթերապիայից հետո: Գիտաժողովին մասնակից բժիշկները քննարկման էին ներկայացրել կլինիկական առանձին հետաքրքիր դեպքեր: Գիտաժողովին մասնակցել էին ուռուցքաբաններ, վիրաբույժներ, պլաստիկ վիրաբույժներ, գինեկոլոգներ և այլ մասնագետներ: Ստացված նոր տեղեկատվությունը, բազմաթիվ քննարկումները և կառուցողական մտքերի փոխանակումն իրենց կարևոր դերը կունենան Հայաստանում ուռուցքաբանության տվյալ ոլորտի նոր որակի ձևավորման գործում:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր