Նորություններ
Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտաբերման ուղեցույց՝ ըստ Քաղցկեղի Ամերիկյան Միություն
Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման և վաղ հայտաբերման ուղեցույց՝ ըստ Քաղցկեղի Ամերիկյան Միություն
26.10.2015
  • Բոլոր կանայք պետք է սկսեն հետազոտվել արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման նպատակով՝ սկսած 21 տարեկանից:

  • 21-29 տարեկան կանայք պետք է անցնեն Պապ թեստ յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ: Մարդու պապիլոմա վիրուսի հայտնաբերման համար հետազոտությունը տարիքային այս խմբում պարտադիր չէ: Այն կարելի է որոշել մոնիթորինգի նպատակով, եթե Պապ թեստում կան շեղումներ:

  • Սկսած 30 տարեկանից նախընտրելի է կատարել համատեղ թեստավորում՝ Պապ թեստ և մարդու պապիլոմա վիրուսի որոշում յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ և շարունակել մինչև 65 տարեկան:

  • Այս տարիքային խմբի համար հաճախ ընդունելի է նաև պարզապես Պապ թեստը՝ 3 տարին մեկ անգամ:

  • Այն կանայք, ովքեր գտնվում են արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի խմբում (ընկճված իմունային համակարգ, ՄԻԱՎ վարակ, օրգանների տրանսպլանտացիա, ստերոիդների երկարատև օգտագործում) ավելի հաճախ հետազոտվելու կարիք ունեն և պետք է հետևեն բուժող բժշկի խորհուրդներին:

  • 65 տարեկանն անց կանայք, ովքեր կանոնավոր անցել են սկրինինգ և 20 տարի շարունակ չեն ունեցել նախաքաղցկեղային վիճակ (CIN1 և CIN2), կարող են դադարեցնել կանխարգելիչ թեստավորումը: Եթե հետազոտությունների ընթացքում հայտնաբերվում է նախաքաղցկեղային վիճակ (CIN1 և CIN2), ապա թեստավորումը պետք է շարունակվի առնվազն ևս 20 տարի՝ շեղումը հայտնաբերված պահից:

  • Սկրինինգի կարիք չունեն այն կանայք, ովքեր ենթարկվել են արգանդի էքստիրպացիա վիրահատության (եթե վիրահատության պատճառը արգանդի վզիկի քաղցկեղը  չէ): Այն կանանց, ում արգանդը հեռացված է, սակայն պահպանված է վզիկը (կատարված է, այսպես կոչված, վերհեշտոցային ամպուտացիա), ցուցված է կանոնավոր թեստավորում՝ համաձայն վերը նշված ժամանակացույցի:

  • Անկախ տարիքային խմբից, կանայք կարիք չունեն ամեն տարի Պապ թեստ կամ պապիլոմա վիրուսի հայտնաբերման անկանոն հետազոտություն իրականացնել: Պապ թեստը (երբեմն՝ պապիլոմա վիրուսի որոշումը) կարող է կատարվել ավելի հաճախ (յուրաքանչյուր տարի կամ 6 ամիսը մեկ անգամ), եթե սկրինինգի ընթացքում արգանդի վզիկում հայտնաբերվել են որոշակի շեղումներ:

  • Այն կանայք, ովքեր պատվաստվել են պապիլոմա վիրուսի դեմ, միևնույն է, պետք է հետևեն վերոնշյալ ուղեցույցին:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր