Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք

Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի «Որովայնային և էնդովիրաբուժության» բաժանմունքը հիմնադրվել է 2008թ. նոյեմբեր ամսին:

 

Բաժանմունքը բազմապրոֆիլային է: Բաժանմունքում իրականացվում են ստամոքս-աղիքային տրակտի և հետորովայնամզային տարածության բարորակ և չարորակ նորագոյացությունների վիրահատական և համակցված բուժում, էնդոսկոպիկ ախտորոշիչ և վիրահատական միջամտություններ:

 

Բաժանմունքում իրականացվում են ախտորոշիչ և բուժական էնդոսկոպիկ վիրահատություններ.

 

     

գաստրոսկոպիա,

      կոլոնոսկոպիա,
     

ստամոքս-աղիքային համակարգի բարորակ նորագոյացությունների հեռացում` էնդոսկոպիկ եղանակով,

      ստամոքս աղիքային տրակտից արյունահոսությունների դադարեցում (կլիպավորում, սկլերոթերապիա)` էնդոսկոպիկ եղանակով,
      կերակրափողի ստենտերի տեղադրում,
      գաստրոստոմաների տեղադրում` էնդոսկոպիկ եղանակով:

 

Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք   Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք   Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք

 

Բաժանմունքում իրականացվում են նաև.

 

     

լյարդի տրեպան բիոպսիա,

      Port համակարգի իմպլանտացիա,
      բարորակ և չարորակ ուռուցքների էմբոլիզացիա և քիմիաէմբոլիզացիա,
      անոթային անոմալիաների էմբոլիզացիա:

 

Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք   Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք   Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք

 

Բաժանմունքում տարեկան կատարվում է միջինը 250 վիրահատություն հետևյալ ծավալով.

 

     

ստամոքս և 12-մատնյա աղի. ստամոքսի հեռացում` գաստրէկտոմիա, ստամոքսի դիստալ և պրոքսիմալ մասնահատում լայնածավալ լիմֆոդիսեկցիայով, պիլորոպլաստիկաներ,

      լյարդ. լյարդի մասնահատում, հեմիհեպատէկտոմիա, լյարդի ատիպիկ ռեզեկցիաներ, լյարդի պարազիտային բշտերի հեռացում, լեղածորանի արտաքին և ներքին դրենավորումներ,
     

ենթաստամոքսային գեղձ և փայծաղ. ենթաստամոքսային գեղձի դիստալ մասնահատում, կիստաների հեռացում և դրենավորում, փայծաղի հեռացում,

      հաստ աղի և ուղիղ աղի. հեմիկոլէկտոմիաներ, սիգմայաձև աղու մասնահատում, ուղիղ աղու առաջնային մասնահատում, ուղիղ աղու որովայնա-անալ ռեզեկցիա, ուղիղ աղու էքստիրպացիա,
      հետորովայնամզային տարածության բարորակ և չարորակ ուռուցքների հեռացում:

 

Բաժանմունքում ներդրվել է լայնածավալ D2 լիմֆոդիսեկցիաների կատարումը, մշակվում են նաև լյարդի առաջնային ուռուցքների և մետաստատիկ ախտահարման դեպքում` հարմոնիկ նշտարի օգնությամբ լյարդի լայնածավալ մասնահատումներ:

Բաժանմունքի գիտա-պրակտիկ պոտենցիալը ներկայացվում է միջազգային և ԱՊՀ երկրների ուռուցքաբանների համաժողովներում և տպագրվում են բազմաթիվ բժշկական ամսագրերում:


Բաժանմունքն ունի 25 մահճակալ, 13 աշխատակից, 4 բժիշկ:

 

Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք		Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք		Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք   Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք		Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք		Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք   Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք		Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք		Որովայնային և էնդովիրաբուժության բաժանմունք

 

 
Հեռախոս.  +374 10 20 94 02

 


 

Գնացուցակ
Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Թոքի քաղցկեղ. ախտորոշում և հեռանկարներ 15.10.2019

Թոքի քաղցկեղն ամբողջ աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Այս մասին հաճախ զգուշացնում են ծխողներին և կանոնավոր ֆլյուորոգրաֆիայից խուսափող մարդկանց։ Ընդ որում, քչերը գիտեն...

Հրապարակվեցին բժշկագիտության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները 09.10.2019

Բժշկագիտության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները...

Մահացել է պրոֆեսոր Սամվել Կարապետի Քարամյանը 26.09.2019

ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի անձնակազմը խորը վշտով հայտնում է պրոֆեսոր Սամվել Կարապետի Քարամյանի անժամանակ մահվան բոթը: Պրոֆեսոր Քարամյանը, լինելով մեծ...

Հաճախ տրվող հարցեր