Պացիենտների համարԽորհուրդներ քաղցկեղով հիվանդներին
Քաղցկեղը դատավճիռ չէ
Քաղցկեղը դատավճիռ  չէ
07.07.2016

Ի՞նչ է տեղի ունենում այն մարդու գլխում, ով բախվում է իր կամ իր հարազատների մոտ ուռուցքային հիվանդության հետ: Դեպքերի մեծամասնությունում դա ցնցում է, շփոթվածություն, սարսափ, վախ, դառնություն, հիասթափություն… և մշտապես հուզող հարցեր «ինչու՞ հենց ես», «ինչու՞ հենց նրա մոտ»: Եվ, բնակաբար, մարդն օգնություն ստանալու համար դիմում է բժիշկներին: Եվ դա ճիշտ է, չէ՞ որ բժշկությունը կուտակել է ուռուցքային հիվանդությունների բուժման բավականին մեծ փորձ: Բժիշկները խոստանում են (վաղ շրջանում և ոչ ուշացած դեպքերում ) արագ և երկարատև ապաքինում: Իրականացվում են նաև տարբեր ֆլեշմոբեր կամ առաջխաղացման միջոցառումներ, երբ քիմիաթերապիա անցած մարդիկ ասում են, որ իրենց մոտ ամեն ինչ լավ է, և նրանք նորից ապրում են սովորական կյանքով:

Սակայն անցնում է որոշ ժամանակ, և մարդն սկսում է խորանալ քաղցկեղի, նրա բուժման եղանակների, կիրառվող դեղորայքի հետևանքների մասին տեղեկատվության մեջ, ինչպես նաև սկսում է նկատել նմանատիպ հիվանդությունների դեմ այս կամ այն աստիճանի հաջողությամբ պայքարող մարդկանց օրինակները: Եվ ահա այդ պարագայում մարդու համար բացահայտվում է իրական ճշմարտությունը. այնուամենայնիվ, քաղցկեղը ցմահ հիվանդություն է, երկարատև  ռեմիսիայի հասած (ավելի քան 5 տարի) մարդիկ շատ ավելի քիչ են, քան նրանք, ովքեր արդեն մեզ հետ չեն, 10 տարի հետո ևս քաղցկեղը կարող է վերադառնալ և, որ հնարավոր է, երկրորդ, բացարձակապես այլ տեսակի ուռուցքի հանկարծակի առաջացումը…

Հաճախ հիվանդության էության նմանատիպ ընկալումը հիվանդի մոտ ի հայտ է գալիս արդեն այն ժամանակ, երբ նա անցել է քիմիաթերապիա, կատարվել է վիրահատական և ճառագայթային բուժում, երբ օրգանիզմը գտնվում է հորմոնալ դեղորայքի վրա, իսկ ոսկրերում մետաստազների դեմ պայքարելու համար ընդունում են բիսֆոսֆոնատներ:

Մարդն սկսում է շուրջը նայել, փնտրել հիվանդության բուժման, հիվանդության կրկնության ռիսկի նվազեցման, մետաստազների դեպքում ապրելիության երկարացման, առանց ցավի ժամանակը երկարաձգելու լրացուցիչ հնարավորություններ: Այդ ժամանակ նախկինում անտեսված այլընտրանքային հնարավորություններն սկսվում են ուսումնասիրվել, փորձարկվել և ներդրվել սեփական կյանք: Հաճախ արդեն ուշ է լինում, հույսն էլ՝ շատ քիչ:

Ինչպես պարզվում է, մեր օրգանիզմը կատարյալ կենսամեքենա է՝ օժտված ինքնավերականգնման և ապաքինման հզոր հնարավորություններով: Այդ պատճառով, նույնիսկ ամենածանր դեպքերում, հնարավոր է նվազագույնը երկարացնել կյանքը և առավելագույնը՝ հասնել ցմահ ռեմիսիայի: Եվ դա հնարավոր է իրականացնել այլընտրանքային, բնական, անարատ միջոցների օգնությամբ:

Սակայն կա մի շատ կարճ, բայց անկյունաքարային օրենք: Եթե առաջացել է ուռուցքային հիվանդություն, ապա նրա բուժումը ենթադրում է կենսակերպի փոփոխություն, չէ՞ որ հենց անցյալ կյանքն է բերել հիվանդության առաջացման: Քաղցկեղի բուժման դեպքում չկան կիսամիջոցներ: Չի կարելի մնալ նախկին կյանքի հարմարավետ պայմաններում: Բուժման օրենքը շատ պարզ է. կամ պետք է փոփոխվի հիվանդի կյանքը կամ այդ կյանքն ընդհանրապես չի լինի: Եթե անհրաժեշտ է փոփոխել սննդակարգը, դա չի նշանակում, որ տոներին բլիթները թույլատրելի են: Քաղցկեղային բջիջների համար ոչ մի բլիթ ներելի չէ, հակառակ դեպքում նրանք պարզապես աճում են և տալիս մետաստազներ: Այդ պատճառով ախտորոշումից հետո յուրաքանչյուր օրը պայքար է կյանքի համար:

Եվ այդ պայքարը պետք է լինի անողոք ու անզիջում:

Քաղցկեղի համար ընդունելի չեն.

 

  • Նրա համար միևնույնն են Ձեր հոգեկան ապրումները,
  • Նա թքած ունի Ձեր չիրականացված պլանների վրա,
  • նա անտարբեր է Ձեր հարազատների, երեխաների և թոռների նկատմամբ,
  • նույնիսկ եկեղեցի հաճախումները քաղցկեղի մոտ ամոթի զգացում չեն առաջացնում:


Կան բնության օրենքներ, որոնց համաձայն առաջացել է միաբջիջ կյանք, իսկ հետո, միլիոնավոր տարիներ անց, առաջացել է մարդը: Այդ օրենքների համաձայն քաղցկեղ չպետք է լինի: Մարդկային ներուժը ունակ է դիմակայելու քաղցկեղին: Մեր մարմնում ամեն օր առաջանում են քաղցկեղային (փոփոխված) բջիջներ, որոնցից մեր օրգանիզմը հաջողությամբ ձերբազատվում է: Եվ միայն Բնության օրենքների նկատմամբ մեր անփութությունն է բերում նրան, որ քաղցկեղը կարողանում է ցույց տալ իր ուժն ու սպանել մեզ:

Ինչից է վախենում քաղցկեղը.

 

  • նա չի սիրում բնական, թարմ բանջարեղեն, մրգեր, հացազգիներ, խոտաբույսեր և համեմունքներ,
  • նրա համար տհաճ են ֆիզկուլտուրան և սպորտը,
  • նա թաքնվում է, երբ մարդիկ վարում են չափավոր կենսակերպ և քիչ են ենթարկվում սթրեսի,
  • այն շրջանցում է նրանց, ովքեր հաճախ են այցելում եկեղեցիներ, զբաղվում են աուտոթրեյնինգով, յոգայով կամ մեդիտացիայով,
  • նրա համար անտանելի է, երբ մարդը սիրում է բնությունը և հաճախ է մաքուր օդ շնչում:


Եվ քաղցկեղը չի սիրում նաև Բնության այն օրենքները, որով ապրել են մեր հեռավոր նախնիները, այն օրենքները, որոնք մենք այժմ մեր խելահեղ կյանքում լիովին մոռացել ենք և մեզ համարում ենք ամենակարող՝ վարելով բացարձակապես հակաբնական կենսակերպ:

Լուրեր, հայտարարություններ
Հիվանդության հետ միայնակ մի՛ մնացեք 23.09.2019

Շոկը, ցրված լինելը և վախն այն առաջին զգացողություններն են, որոնք ունենում է մարդը, ում մոտ քաղցկեղ է ախտորոշվել։ «Ինչու՞ հենց ես։ Ինչի՞ համար։ Ի՞նչ անել հետո։» — մտքերն ու հույզերը հորդում են ինչպես ցունամի և լցնում ուղեղը...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 19.09.2019

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը աշխատանքի է հրավիրում աշխատանքային փորձ ունեցող բուժքույրերի և լաբորանտների...

Քաղցկեղի ախտանիշները. եղե՛ք իրազեկված` ժամանակին բուժվելու համար 11.09.2019

Արդյո՞ք մենք շատ բան գիտենք քաղցկեղի մասին: Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ դա ամենավտանգավոր հիվանդությունն է, չնայած, ըստ վիճակագրության, մահվան գլխավոր պատճառն աշխարհում սիրտ-անոթային...

Հաճախ տրվող հարցեր