Ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի բաժանմունք

 

Կատարվող աշխատանքների ծավալները

Բաժանմունքում տարեկան կվալիֆիկացված բուժում է ստանում շուրջ 2500 հիվանդ: Քիմիաթերապիա անց է կացվում բոլոր չարորակ ուռուցքայի հիվանդությունների դեպքում, բացառությամբ լեյկեմիայի բոլոր տարատեսակների: Օգտագործվում են բուժման ինչպես դասական դեղամիջոցներ (դոքսոռուբիցին, ֆարմառուբիցին, ցիկլոֆոսֆան, ֆտորուրացիլ, մետոտրեքսատ, վինբլաստին, վինկրիստին, բլեոցին, ցիսպլատին, կարբոպլատին, էտոպոզիդ և այլն), այնպես էլ նորագույն դեղամիջոցներ, մոնոկլոնալ հակամարմիններ, բիսֆոսֆոնատներ, օրինակ` գեմցիտաբին, կապեցիտաբին, իրինոտեկան, էլօքսատին, տաքսոտեր, պակլիտաքսել, մաբտերա, տարցեվա, հերցեպտին, ավաստին, էռբիտուքս, ֆեմարա, զոմետա, բոնդրոնատ և այլն: Բուժումը կատարվում է պետական պատվերի շրջանակներում:

Բաժանմունքում տարվում են նաև գիտական հետազոտություններ: Ակտիվ մասնակցություն է իրականացվում գիտական համագումարներին և սեմինարներին- ESMO, ASCO` Ավստրիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հունաստան, Իտալիայում, Շվեդիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ռուսաստանում, Բելորուսիայում, Ուզբեկիստանում, Ղազախստանում, Վրաստանում:

Զարգացման հեռանկարներ- ուռուցքային հիվանդների բուժման և հետազոտման համընդանուր ուղեցույցների  ստեղծում, քիմիաթերապիայի նոր սխեմաների ներդրում, երկարատև ինֆուզիաների կիրառում, դեղորայքի թունավոր ազդեցության նվազեցման նպատակով` բուժման ցիրկադային մեթոդի կիրառում:

Վիճակագրություն

Բաժանմունքում բուժվող` հիվանդության տարբեր փուլերում գտնվող կրծքագեղձի չարորակ ուռուցքով հիվանդները կազմում են շուրջ 60 տոկոս: Մնացած 40 տոկոսը կազմում են ձվարանի և թոքի ուռուցքներով, լիմֆոմաներով, փափուկ հյուսվածքների և ոսկրային սարկոմաներով, միզա-սեռական համակարգի և աղեստամոքսային տրակտի ուռուցքներով և մելանոմայով հիվանդները: Ընդորում անց է կացվում նեոադյուվանտ  /մինչվիրաբուժական/, ադյուվանտ /հետվիրաբուժական/ բուժում, իսկ չորրորդ փուլում գտնվող հիվանդները ստանում են ամոքիչ քիմիաթերապիա: Հիվանդությունների վիճակագրությունը, բուժման ձևերը և արդյունավետությունը համապատասխանում են համաշխարհային չափանիշներին:
 
Ուղեցույցները, որոնցով  առաջնորդվում է բաժանմունքը իր ամենօրյա աշխատանքներում

Բաժանմունքը հնարավորինս  ղեկավարվում է բուժման  միջազգային համընդանուր ուղեցույցներով/պրոտոկոլ/: Քիմիաթերապիայի կիրառում խիստ ցուցումներով, հաշվի առնելով հիվանդի վիճակը, հիվանդության փուլը և ուռուցքի հյուսվացքաբանական տարատեսակը, սերտ համագործակցություն   վիրաբուժների և ռադիոթերապեվտների հետ:  Բուժման առավելագույն արդյունավետության ապահովում` դեղորայքի թունավոր ազդեցությունների հնարավորին չափ թուլացման պայմաններում:

 

 

Մեր մասնագետները
Լուրեր, հայտարարություններ
Շնորհավորանք բուժաշխատողի օրվա առիթով 21.06.2018

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրինությունը շնորհավորում է բոլոր բուժաշխատողներին մասնագիտական տոնի առիթով, մաղթում ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ պայմանների աշխատանք...

Հունիսի 19-ը ՈՒԱԿ-ում  հիշարժան էր մի քանի նկատառումներով 20.06.2018

Հուլիսի 19-ին Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում Երևանի պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության ամբիոնի նիստի ժամանակ տեղի ունեցավ «Կլինիկական ուռուցքաբանություն» դասագրքի շնորհանդեսը...

Խրոնդոմատոզ հիվանդության ուշացած դեպքի արդյունքում կատարվեց դաստակի երեք մատերի էքստիրպատիա 12.06.2018

Հիվանդը՝ 63տ կին. դիմել է Ուռուցքաբանության ազգային կենտրոն ունենալով՝ ձեռքի դաստակի երկու մատերի խրոնդոմատոզ հիվանդություն և դիմել է մասնագետի օգնությանը բավականին ուշացած: Այս հիվանդությունը կոչվում է դաստակի ոսկրերի խրոնդոմատոզ...

Հաճախ տրվող հարցեր