Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն.Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք


Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք


Իոնիզացնող ճառագայթման կիրառումը Հայաստանում ավելի քան մեկդարյա պատմություն ունի: Դիագնոստիկ նպատակով ռենտգենյան ճառագայթները մեր երկրում սկսել են կիրառվել 1912 թվականից, իսկ առաջին ռենտգենյան բուժասարքը տեղակայվել է 1928 թվականին: Երևանում 1946թ. Ռենտգենաբանության և ուռուցքաբանության  ինստիտուտի հիմնադրման հետ մեկտեղ սկսվեց ճառագայթային ուռուցքաբանության ոլորտի բուռն զարգացումը Հայաստանում: Ստեղծվեց առաջին մասնագիտացված ճառագայթային թերապիայի բաժանմունքը, որը երկար տարիներ ղեկավարել են Հ. Ֆ. Գրիգորյանը, Ա. Գ. Ադամյանը և այլոք:


             
  Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք   Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք   Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք  
             


Տեխնիկական հագեցվածությունը  և գործունեությունը


Բաժանմունքում օժտված է ճառագայթային բուժման և նրա որակի երաշխիքի ապահովման համար անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցներով.

 

     

Էլեկտրոնների գծային արագացուցիչ՝ բազմաթերթ կոլլիմատորով ELEKTA Compact (2013թ.)

      Էլեկտրոնների գծային արագացուցիչ LUER-20M (2005թ.),
     

կոբալտային գամմա-թերապևտիկ բուժասարքեր` AGAT-R  և  TERAGAM (2006թ.),

     

ռենտգեն-թերապևտիկ բուժասարքեր,

      ռենտգեն- սիմուլյատոր՝ Nucletron (2002թ.);
      հիվանդների անշարժացման և դոզիմետրիկ ժամանակակից սարքավորումներ,
      Ճառագայթային բուժման համակարգչային պլանավորման ժամանակակից համակարգեր՝ TeraPlan (2005թ.), MasterPlan (2014թ.):

 

Տարեկան բաժանմունքում ճառագայթային բուժում են ստանում շուրջ 1300 ուռուցքաբանական հիվանդներ` տարբեր տեղակայման, այդ թվում` գլխուղեղի, գլխի և պարանոցի, կրծքագեղձի, կրծքավանդակի օրգանների, փափուկ հյուսվածքների, ոսկրերի, միզասեռական օրգանների, որովայնի խոռոչի օրգանների նորագոյացություններով, արյունաբանական հիվանդություններով: Ռադիոթերապիան անց է կացվում ինչպես ինքնուրույն բուժման ձևով, այնպես էլ որպես համակցված կամ համալիր բուժման բաղադրիչ մաս:

 

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն.Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք   ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն.Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք

 

Բաժանմունքի անձնակազմի գիտական հետաքրքրությունները վերաբերվում են.


     

ճառագայթային բուժման բաժնևորման այլընտրանքային եղանակների մշակմանը և ներդրմանը,

      համակցված քիմիա-ճառագայթային բուժման նոր մոտեցումների զարգացմանը,
     

ռաադիոտոքսիկության երևույթների, ճառագայթային բուժման բարդությունների կանխորոշմանը, կանխարգելմանը և բուժմանը` դեղաբույսերի կիրառմամբ:

     

ոսկրային մետասթազների ամոքիչ ճառագայթային բուժման հարցերին:

 

Բաժանմունքի վերջին 10 տարվա գիտական գործունեության արդյունքները հրապարակվել են շուրջ 100 թեզիսների և գիտական հոդվածների ձևով, ներկայացվել են զեկուցումների ձևով` տարբեր գիտական կոնֆերանսների ժամանակ և ամփոփվել են 1 դոկտորական և 2 թեկնածուական թեզերի ձևով: Ներկայումս բաժանմունքի աշխատակիցների կողմից կատարվում են ևս 1 դոկտորական և 1 թեկնածուական աշխատանքներ: 2011թ. մշակվել և հրատարակվել է “Տեղեկատվություն ճառագայթային բուժման մասին” գրքույկը հիվանդների համար: Նախապատրաստվում է տպագրության նաև ճառագայթային ուռուցքաբանության արդիական հարցերին վերաբերվող մենագրություն:


ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն.Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք1996 թվականից բաժանմունքը սերտ կապեր է հաստատել Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ԱԷՄԳ) հետ: Վերջինիս հետ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում կատարվում է բաժանմունքի տեխնիկական հագեցվածության արդիականացում: Ստեղծված են ամուր գիտական կապեր ԱՊՀ երկրների և աշխարհի առաջավոր ռադիոթերապևտիկ կլինիկաների հետ: Բաժանմունքի բժիշկների մեծ մասը վերապատրաստվել է Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի լավագույն կլինիկաներում և անդամակցում է Թերապևտիկ ռադիոլոգիայի և ուռուցքաբանության եվրոպական ընկերությանը (ESTRO):


Բաժանմունքի աշխատակիցների նախաձեռնությամբ 2004թ. ստեղծվել է Ճառագայթային ուռուցքաբանության և ռադիոլոգիայի հայկական ասոցիացիան, որը 2012թ. վերանվանվել է “Միջուկային բժշկության և ճառագայթային ուռուցքաբանության մասնագետների հայկական ասոցիացիայի”:

 

Բաժանմունքը ներկայումս գործում է հետևյալ  կազմով.


Բաժանմունքն ունի 35 աշխատակից, այդ թվում 7 բժիշկներ, 3 ինժեներ-ֆիզիկոսներ, 4 բժշկական ֆիզիկոսներ: Աշխատակիցներից 4-ը հանդիսանում են գիտությունների թեկնածուներ:

 

Բաժանմունքի վարիչ


Սաղաթելյան Թաթուլ Շոպենի,
էլ փոստ` tatul_sagh@yahoo.com,

 

  Բժիշկներ
 

Սամվել Կարապետի Քարամյան, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Էլ. փոստ- karamyan@web.am,  hեռ.- (+374 10) 287220, ֆաքս: (+374 10) 287051

 

Քարամյան Ներսես Սամվելի, բժշկ. գիտ. թեկնածու,
էլ. փոստ` ners_karamyan@yahoo.com,

հեռ: (+374 10) 287220

  Լազարյան Արմինե Ներսեսի
էլ փոստ` lazaryanarmine@yahoo.com,
հեռ.` (+374 10) 235184
  Մուրադյան Լուսինե Մարտինի, բժշկ. գիտ. թեկնածու,
էլ փոստ` lmuradyan@mail.ru,
 

Ֆիչիջյան Հակոբ Բագրատի,
էլ. Փոստ՝ fichijyan@web.am
հեռ. (+374 10) 235184

 

Ներսեսյան Անահիտ Կոնստանտինի,
Էլ փոստ՝ anahit.nersesyan@gmail.com ,
հեռ. (+374 10) 235184

  Քերոբյան Մարինե Ալբերտի,
էլ փոստ՝ marakeropyan@mail.ru,
հեռ.` (+374 10) 235184
   
  Ինժեներ ֆիզիկոսներ.
  Թադևոսյան Ռուբեն Հունանի
էլ փոստ` rubik1947@rambler.ru,
  Քարամյան Մհեր Սամվելի
Էլ փոստ՝ mher.karamyan@arlis.am
  Կոծինյան Աշոտ Միքայելի
Էլ փոստ՝ ash.kotz@rambler.ru
   
  Բժշկական ֆիզիկոսներ.
  Խաչատրյան Գառնիկ Էդուարդի
Էլ փոստ` garnik@mail.yerphi.am
  Մոիսեենկո Ազա Ալեքսանդրի
Էլ փոստ` allamois@yahoo.com
  Անտոնյան Պարույր Մելիքի
Էլ փոստ` parantonyan@rambler.ru
  Կարապետյան Վարսենիկ Գեղամի
Էլ փոստ` Varsen_Karapetyan@mail.ru

 

Գնացուցակ
Լուրեր, հայտարարություններ
ՈՒԱԿ-ում իրականացվել է բացառիկ վիրահատություն աշխարհում գրանցված հազվագյուտ հիվանդությամբ տառապող թվով 5-րդ պացիենտի մոտ 17.01.2018

Հիվանդ Ծ. Ա. (կին 44տ) դիմել է կենտրոն գանգատվելով որովայնի աջ կեսի չափերի մեծացումից, աջ գոտկային շրջանի ծանրության զգացումից։ Կատարված համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտության համաձայն հիվանդի մոտ...

Անվճար քիմիաթերապևտիկ դեղամիջոցներ ՈՒԱԿ-ում 15.01.2018

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժվող հիվանդներին անվճար տրամադրվում է հետևյալ թանկարժեք հակաուռուցքային դեղամիջոցները՝ տեմոզոլոմիդ, էտոպոզիդ, գիլոտրիֆ, օնդանսետրոն: Այս դեղամիջոցները կիրառվում են...

Որո՞ նք են թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունները 12.01.2018

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է կրծքագեղձի հետազոտություն նոր թվային մամոգրաֆով եւ տոմոսինթեզով՝ HOLOGIC Selenia Dimensions, Digital mammography system, Digital Tomosynthesis system...

Հաճախ տրվող հարցեր