Նորություններ
Եվրոմելանոմա համաեվրոպական ծրագիրը
Եվրոմելանոմա համաեվրոպական ծրագիրը
30.12.2015

Եվրոմելանոման (http://www.euromelanoma.org) համաեվրոպական ծրագիր է, որը գործում է Եվրոպական Դերմատոօնկոլոգների Ասոցիացիայի (EADO) ներքո:

Եվրոմելանոմայի նպատակն է խթանել եւ տեղեկատվություն տարածել մաշկի քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման եւ բուժման գործում: Եվրոմելանոմա ծրագիրի խնդիրներից է ինֆորմացիան հասանելի դարձնել հանրությանը, ինչպես նաև օգտակար լինել գիտական և կլինիկական գործընթացներին:

Եվրոմելանոման ստեղծվել է 1999թ. Բելգիացի վեց մաշկաբանների կողմից (T. Maselis, M. van Daele, C. Pirard, V. del Marmol, B. Richert, և K. de Boulle) եւ արագորեն տարածում է գտել ավելի քան 33 երկրներում: 2015թ. դեկտեմբերից Հայաստանը դարձել է Եվրոմելանոմա ծրագրի լիիրավ անդամ ի դեմս Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, որը ներկայացնում է բժշկական գիտությունների թեկնածու Անժելա Միքայելի Հայրապետյանը` Դերմատոօնկոլոգների Հայկական Ասոցիացիայի նախագահ:

Եվրոմելանոմայի կայքն  (http://www.euromelanoma.org) արդեն այցելել է ավելի քան մեկ միլիոն մարդ: Կայքի հայկական տարբերակը պատրաստման փուլում է:

 

 

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր