Նորություններ
Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիվանդներին «Ավաստին» դեղը տրամադրվում է անվճար
Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիվանդներին «Ավաստին» դեղը տրամադրվում է անվճար
21.01.2016

Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հիվանդները ներկայում` ցուցումների առկայության դեպքում, անվճար հիմունքներով կարող են բուժվել «Ավաստին» դեղի օգնությամբ: Հումանիտար ակցիան հնարավոր է դարձել Հայաստանի առողջապահության նախարարության, Ազգային կենտրոնի ու «Հայաստան-Արցախ» հիմնադրամի շնորհիվ:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը հայտնել է, որ կենտրոնը հումանիտար օգնության շրջանակում ստացել է «Ավաստին» դեղի 780 չափաբաժին, որն օգտագործվում է քիմիաթերապիային զուգահեռ՝ հաստ աղու քաղցկեղի, արգանդի վզիկի, ձվարանների ու այլ տեղակայումների քաղցկեղի ժամանակ:

 

Արմեն Տանանյանը նշեց, որ կենտրոնը փորձում է «Ավաստինով» անվճար բուժումն իրականացնել հատկապես դրա կարիքն ունեցող` հիվանդության 3-4 փուլում գտնվող հիվանդների մոտ:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր