Պացիենտների համարԽորհուրդներ քաղցկեղով հիվանդներին
Կրծքագեղձի քաղցկեղ: Բժշկին տրվող հարցեր
Կրծքագեղձի քաղցկեղ: Բժշկին տրվող հարցեր
30.01.2017

Հոդվածը հարցերի մասին է, որոնք կարող եք տալ ձեր բժշկին կամ ձեր բուժմամբ զբաղվող թիմի այլ անդամներին՝ ախտորոշումը, բուժման պլանը և ընդհանուր խնամքն ավելի լավ հասկանալու համար:

Բժշկի հետ հաճախ խոսելը շատ կարևոր է: Առաջարկված հարցերը սկզբնակետ են, որոնք կօգնեն քաղցկեղի բուժման և խնամքի մասին ավելին իմանալ: Խրախուսվում են նաև լրացուցիչ հարցերը, որոնք կարող են կարևոր լինել յուրաքանչյուր առանձին դեպքի համար:

Հարցեր, որոնք պետք է տալ ախտորոշումից հետո

 

  • Կա՞, արդյոք, բավարար ինֆորմացիա բուժման պլան կազմելու համար: Եթե ոչ, ինչպիսի՞ ստուգումներ և գործողություններ են անհրաժեշտ:
  • Ու՞մ խորհուրդ կտաք երկրորդ կարծիքի համար:
  • Որքա՞ ն ժամանակ ունեմ որոշում կայացնելու համար:
  • Ո՞վ պետք է մտնի իմ բժշկական թիմի կազմի մեջ և ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր անդամը:
  • Ո՞վ է համակարգելու ամբողջ բուժումը:
  • Ո՞րն է յուրաքանչյուր բուժման նպատակը. վերացնել քաղցկե՞ղը, օգնել ինձ լա՞վ զգալ, թե` երկուսն էլ:
  • Ի՞նչ պետք է անել բուժմանը պատրաստվելու համար:
  • Ու՞մ պետք է զանգել, եթե բուժման հետ կապված խնդիրներ կամ հարցեր առաջանան: Ու՞մ պետք է զանգել, եթե կողմնակի ազդեցություններ առաջանան:
  • Դուք հիվանդների հետ հաղորդակցվու՞մ եք էլեկտրոնային փոստի կամ բժշկական գրանցումների էլեկտրոնային համակարգի միջոցով:
  • Ունեմ քաղցկեղով ծանրաբեռնված ընտանեկան պատմություն, այլ քաղցկեղ ձեռք բերելու ի՞նչ հավանականություն կա: Ինչպե՞ս այն կազդի իմ բուժման տարբերակների վրա: Անհրաժե՞շտ է, արդյոք, դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվության:
  • Ի՞նչ պետք է ասել գործատուին, և ո՞ր օրենքներն են պաշտպանում իմ իրավունքները որպես աշխատող:


Կրծքագեղձի վիրաբույժին տրվող հարցերը մինչև առաջին վիրահատությունը

 

  • Դուք հավաստագրվա՞ծ եք:
  • Դուք մասնագիտացվա՞ծ եք վիրաբուժության այս տեսակի մեջ:
  • Իմ ենթադրվող վիրահատությունից քանի՞ անգամ եք իրականացրել:
  • Մինչև այս վիրահատությունը այլ հետազոտությունների կարիք ունե՞մ:
  • Արդյո՞ք հնարավոր է իմ դեպքում հեռացնել միայն ուռուցքը:
  • Կրծքագեղձս պետք է հեռացվի՞ ամբողջությամբ կիրականացվի: Ռեկոնստրուկցիան (պլաստիկ վիրաբուժություն) տարբերա՞կ է ինձ համար: Որո՞նք են նրա առավելություններն ու թերությունները: Հնարավո՞ր է խուսափել պտուկների և արեոլաների հեռացումից:
  • Անութափոսերի ավշային հանգույցները պետք է հեռացվե՞ն:
  • Ի՞նչ է պահակային (sentinel) ավշային հանգույցի բիոպսիան: Որո՞նք են օգուտներն ու ռիսկերը: Դուք դա խորհուրդ կտա՞ք:
  • Պահակային ավշային հանգույցի բիոպսիայի ժամանակ ինչպիսի՞ն է լիմֆեդեմայի զարգացման ռիսկը:  Արդյո՞ք կատարվելու է անութային լիմֆոդիսեկցիա:
  • Վիրահատությունից առաջ արդյո՞ք կլինի քիմիաթերապիայի անհրաժեշտություն:
  • Վիրահատությունից հետո ես ճառագայթային բուժման կարիք կունենա՞մ: Արդյո՞ք դա կազդի իմ ռեկոնստրուկցիոն տարբերակների վրա:
  • Ե՞րբ պետք  է ես վիրահատության վերաբերյալ որոշում կայացնեմ:
  • Ի՞նչ պետք է անել վիրահատությանը նախապատրաստվելու համար:
  • Ես ընդունում եմ որոշ դեղորայք: Ո՞ր դեղորայքը  պետք է դադարեցնեմ ընդունել:
  • Կարո՞ղ եք հստակ նկարագրել, թե ինչ պետք է անեք այս վիրահատության ընթացքում և ինչու:
  • Պահպանվելու՞  է  իմ ուռուցքը: Որտե՞ղ պետք է պահեք այն: Ինչքա՞ն ժամանակ: Ինչպե՞ս կարող է այն հասանելի լինել ապագայում:
  • Որո՞նք են այս վիրահատության պոտենցիալ ռիսկերը և կողմնակի ազդեցությունները: Ի՞նչ կարելի է անել վիրահատությունից հետո բարդությունները նվազեցնելու նպատակով:
  • Ի՞նչ պետք է սպասել վիրահատությունից:
  • Արդյո՞ք պետք է ընդունվեմ կլինիկա այս վիրահատության համար: Եթե այո, ապա որքա՞ն ժամանակ կարիք կլինի մնալ այնտեղ:
  • Որքա՞ն ժամանակ կտևի իմ վիրահատությունը:
  • Այս վիրահատության համար ինչպիսի՞ անզգայացման կարիք կլինի:
  • Որքա՞ն ժամանակ պետք է սպասել նախավիրահատական ստուգումների արդյունքների համար:
  • Արդյո՞ք ախտաբանը հետազոտելու է  հյուսվածքը և եզրակացություն է գրելու: Ո՞վ ինձ կբացատրի եզրակացությունը:
  • Որո՞նք են նմանատիպ վիրահատության հնարավոր բարդությունները: Ինչպե՞ս իմանալ առաջացած խնդրի մասին:
  • Որքա՞ն ժամանակ կպահանջվի վիրահատությունից հետո վերականգնվելու համար:
  • Ե՞րբ կկարողանամ վերադառնալ աշխատանքի և իմ առօրյա գործունեությանը:
  • Արդյո՞ք կլինեն ինձ վրա կարեր, ամրակներ և/կամ վիրակապեր:
  •  Հնարավո՞ր են կայուն բարդությունների առաջացում վիրահատությունից հետո:
  • Ո՞ր հատվածում կլինի սպին և ինչի՞ նման կլինի:
  • Ինչպիսի՞ հագուստ պետք է ինձ հետ բերեմ տուն գնալու համար: Արդյո՞ք հատուկ կրծկալի կարիք կունենամ:
  • Կա՞ն, արդյոք, հետվիրահատական խնամքի բրոշյուրներ կամ հրահանգներ, որոնք կարող եմ ինձ հետ տուն տանել: Ե՞րբ կարող եմ լոգանք կամ ցնցուղ ընդունել:
  • Արդյո՞ք կլինեն հետվիրահատական դրենաժներ: Դա ի՞նչ կնշանակի: Որքա՞ն երկար կմնան հետվիրահատական դրենաժները:
  • Արդյո՞ք վիրհատությունից հետո բուժքրոջ կարիք կունենամ, ո՞վ ինձ տուն կայցելի: Ինչպե՞ս է դա կազմակերպվում:
  • Ե՞րբ հերթական ստուգման կարիք կլինի:
  • Վիրահատությունից հետո տանը օգնության կարիք կունենա՞մ:
  • Ինչպիսի՞ ցավեր կունենամ հետագայում: Դուք կօգնե՞ք ինձ կառավարել իմ ցավը:


Առաջին վիրահատությունից հետո կրծքային վիրաբույժին տրվող հարցերը

  • Կրծքագեղձի ինչպիսի՞ քաղցկեղ ունեմ:
  • Ինչպիսի՞ն են ուռուցքի չափերը:
  • Ո՞րն է այս հիվանդության աստիճանն ու փուլը: Ինչպիսի՞ն են իմ կենսամարկերները: Ի՞նչ է դա նշանակում:
  • Որքա՞ն է կրծքագեղձի քաղցկեղի կրկնության հավանականությունը:
  • Դուք կարո՞ղ եք ինձ բացատրել իմ ուռուցքի ախտաբանական եզրակացությունը:
  • Արդյո՞ք վիրահատության ժամանակ ամբողջ քաղցկեղն է հեռացվել:
  • Քանի՞ ավշային հանգույց է հեռացվել:
  • Արդյո՞ք քաղցկեղը տարածվել է ավշային հանգույցների վրա: Եթե այո, քանիսի՞ վրա: Արդյո՞ք քաղցկեղը տարածվել է իմ մարմնի այլ մասեր:
  • Արդյո՞ք լրացուցիչ վիրահատության կարիք ունեմ:
  • Արդյո՞ք ձեռքս վիրահատությունից կտուժի, որքա՞ն ժամանակ: Ձեռքիս համար ֆիզիոթերապիայի կարիք կունենա՞մ:
  • Ե՞րբ կարող եմ վերադառնալ աշխատանքի և/կամ իմ առօրյա գործունեությանը: Ինչպիսի՞ գործողություններից պետք է խուսափեմ:


 Քիմիաթերապևտին տրվող հարցերը

 

  • Կրծքագեղձի ինչպիսի՞ քաղցկեղ ունեմ:
  • Ինչպիսի՞ն է ուռուցքի հորմոնալ կարգավիճակը: Ի՞նչ է դա նշանակում:
  • Ինչպիսի՞ն է իմ  HER2 կարգավիճակը: Ի՞նչ է դա նշանակում:
  • Մարմնիս այլ մասերում քաղցկեղ հայտնաբերելու նպատակով լրացուցիչ հետազոտությունների կարիք ունե՞մ:
  • Դուք գենետիկական հետազոտության կամ բժիշկ-գենետիկի խորհրդատվության անհրաժեշտություն տեսնու՞մ եք:
  • Ես այլ բուժման կարիք ունե՞մ, ինչպիսիք են քիմիաթերապիան կամ հորմոնային բուժումը:
  • Ի՞նչ է քիմիաթերապիան: Ի՞նչ է հորմոնային (էնդոկրին) բուժումը: Ի՞նչ է թիրախային բուժումը:
  • Որո՞նք են իմ բուժման տարբերակները:
  • Ի՞նչ կլինիկական փորձարկումներ են ինձ հասանելի: Որտե՞ղ են դրանք իրականացվում և ինչպե՞ս կարող եմ դրանց մասին ավելին իմանալ:
  • Բուժման յուրաքանչյուր տարբերակն ինչպե՞ս կարող է ինձ համար օգտակար լինել: Որո՞նք են ռիսկերը:
  • Ո՞րն է բուժման յուրաքանչյուր տարբերակի համար ակնկալվող ժամանակացույցը:
  • Բուժման ինչպիսի՞ պլան խորհուրդ կտաք: Ինչու՞:
  • Ինչպիսի՞ն է իմ հիվանդության կանխատեսումը:
  • Ի՞նչ պետք է անել այս բուժմանը պատրաստվելու համար:
  • Արդյո՞ք ինչ-որ մեկի հետ պետք է գալ քիմիաթերապիայի ընթացքում:
  • Որո՞նք են յուրաքանչյուր բուժման հնարավոր բարդությունները:
  • Արդյո՞ք ինձ մոտ մազաթափություն կլինի և որևէ բան կարո՞ղ եմ անել մազերիս կորուստը կանխարգելելու համար:
  • Ի՞նչ կարելի է անել կողմնակի բարդությունները կանխարգելելու համար:
  • Ինչպե՞ս կարող է այս բուժումն ազդել իմ առօրյա կյանքի վրա: Կկարողանա՞մ աշխատել, մարզվել և իմ առօրյա գործունեությամբ զբաղվել:
  • Այս բուժումը կազդի՞ իմ սեռական կյանքի վրա: Եթե այո, ինչպե՞ս և որքա՞ն ժամանակ: Ինչպե՞ս կարող եմ կանխարգելել կամ բուժել այդ կողմնակի ազդեցությունները:
  • Այս բուժումը կարո՞ղ է ազդել երեխաներ ունենալու իմ ունակության վրա (պտղաբերություն): Կարիք կա՞ բուժումից առաջ խորհրդակցել համապատասխան մասնագետի հետ: Արդյոք կա՞ բուժման այլ տարբերակ, որը հավասարապես արդյունավետ է, սակայն պտղաբերության վրա նրա ազդեցության ռիսկն այնքան էլ մեծ չէ:
  • Կարո՞ղ եմ հղիանալ քիմիաթերապիայի կամ ճառագայթային բուժման ընթացքում: Ի՞նչ կպատահի, եթե հղիանամ բուժման ընթացքում: Կա՞, արդյոք, բնածին արատների առաջացման ռիսկ, և/կամ կարո՞ղ է այն վնասել պտղին և/կամ ինձ:
  • Քաղցկեղի բուժումից հետո որքա՞ն ժամանակ ստիպված կլինեմ սպասել երեխա ունենալու համար:
  • Կենսակերպի ինչպիսի՞ փոփոխություններ պետք է նախատեսել բուժման ընթացքում:
  • Դուք որևէ սննդային հավելում խորհուրդ կտա՞ք կամ փոփոխություններ իմ սննդակարգում:
  • Կարո՞ղ եմ բուսական հավելումներ ընդունել բուժման ընթացքում: Կա՞ որևէ ռիսկ:
  • Եթե ունեմ քաղցկեղով ծանրաբեռնված ընտանեկան պատմություն, ինչպիսի՞ն է այլ քաղցկեղ ձեռք բերելու հավանականությունը:


Ճառագայթային ուռուցքաբանին տրվող հարցերը

  • Ո՞րն է այս բուժման նպատակը:
  • Որքա՞ն է հավանականությունը, որ այս բուժումը կկանխարգելի քաղցկեղի կրկնությունը:
  • Եթե քաղցկեղը կրկնվի, կարո՞ղ եմ կրկին ճառագայթային բուժում ստանալ:
  • Որքա՞ն հաճախ պետք է ճառագայթային բուժում ստանալ:
  • Կա՞ն, արդյոք, առաջարկված բուժման այլընտրանքներ:
  • Որքա՞ն ժամանակ կտևի բուժման յուրաքանչյուր կուրսը:
  • Կարո՞ղ է որևէ մեկն ուղեկցել ինձ բուժման ընթացքում:
  • Ինչպե՞ս նախապատրաստվել բուժման այս տեսակին: Կա՞ն ցուցումներ, թե ինչպիսի հագուստ կրել կամ` չկրել:
  • Ինչպե՞ս կարող է բուժման այս տեսակն ազդել իմ առօրյա կյանքի վրա: Ի վիճակի կլինե՞մ աշխատել, մարզվել կամ զբաղվել իմ առօրյա գործունեությամբ:
  • Խնդրում եմ նկարագրեք, թե ի՞նչ եմ զգալու ճառագայթային բուժման ընթացքում: Արդյո՞ք բուժման ընթացքում ցավ կամ անհարմարություն եմ զգալու:
  • Որո՞նք են բուժման այս տեսակի հնարավոր բարդությունները: Ինչպե՞ս կարող եմ նվազեցնել դրանք:
  • Ինչպե՞ս է ճառագայթային բուժումն ազդելու իմ մաշկի վրա: Մաշկի համար ինչպիսի՞ նյութեր կարող եմ օգտագործել ամեն օր:
  • Արդյո՞ք պետք է խուսափել արևի ազդեցությունից:
  • Արդյո՞ք պետք է խուսափել որոշ սննդամթերքից, վիտամիններից կամ հավելումներից:
  • Արդյո՞ք բուժման ընթացքում պետք է խուսափել դեզոդորանտների կամ հակաքրտինքային միջոցների կիրառումից:
  • Որո՞նք են այս բուժման հնարավոր բարդությունները:
  • Եթե որոշում կայացնեմ իրականացնել ռեկոնստրուկտիվ վիրահատություն, ինչպե՞ս այն կանդրադառնա իմ բուժման պլանի վրա:
  • Կարո՞ղ է այս բուժումն ազդել իմ պտղաբերության վրա:


Հարցեր, որոնք պետք է տալ, եթե ունեք կրծքագեղձի մետաստազավորված քաղցկեղ

 

  • Մարմնիս էլ ո՞ր հատվածում է քաղցկեղը տարածվել:
  • Բուժման ինչպիսի՞ պլան կառաջարկեք: Ո՞րն է յուրաքանչյուր բուժման նպատակը:
  • Կլինիկական փորձարկումների ինչպիսի՞ տարբերակներ են հասանելի:
  • Ի՞նչ կլինի, եթե այս բուժումն անարդյունք լինի:
  • Ինչպիսի՞ խնամք անհրաժեշտ կլինի ախտանիշները և կողմնակի ազդեցությունները վերահսկելու համար:
  • Ի՞նչ կպատահի, եթե որոշում կայացնեմ դադարեցնել բուժումը:
  • Այս ժամանակաշրջանում ի՞նչ մակարդակի խնամքի կարիք կունենամ:
  • Աջակցման ինչպիսի՞ հատուկ ծառայություններ են հասանելի կրծքագեղձի մետաստազավորված քաղցկեղով հիվանդների համար:


Պլաստիկ վիրաբույժին տրվող հարցեր

  • Դուք հավաստագրվա՞ծ եք: Արդյո՞ք կրծքագեղձի ռեկոնստրուկցիան Ձեր մասնագիտացումն է:
  • Տարեկան կրծքի ռեկոնստրուկցիայի քանի՞ վիրահատություն եք իրականացնում:
  • Կրծքի ռեկոնստրուկցիայի ինչպիսի՞ տարբերակներ են ինձ համար հասանելի:
  • Որո՞նք են յուրաքանչյուր տեսակի առավելություններն ու թերությունները:
  • Ե՞րբ կարող է իրականացվել ռեկոնստրուկցիան:
  • Կարիք կլինի՞ ռեկոնստրուկցիայի չենթարկված կուրծքը վիրահատել՝ կրծքերը համապատասխանեցնելու նպատակով:
  • Կարիք կա՞ սա համաձայնեցնել կրծքային վիրաբույժի հետ:
  • Եթե ճառագայթային բուժում ստանամ, դա կփոխի՞ ռեկոնստրուկցիայի իմ տարբերակները:
  • Ի՞նչ են իմպլանտները և հյուսվածքային էսպանդերները, և դրանց կարիքը կունենա՞մ:
  • Որո՞նք են յուրաքանչյուրի առավելություններն ու թերությունները: Ոչինչ չի՞ պատահի, եթե ես քնեմ փորիս վրա: Դա անհարմա՞ր կլինի: 
  • Ինչպիսի՞ իմպլանտանտներ  խորհուրդ կտաք (աղային լուծույթ կամ սիլիկոնային գել պարունակող) և ինչու՞: Ի՞նչ չափի:
  • Եթե Դուք օգտագործեք իմ մարմնի այլ մասերի հյուսվածքները՝ կուրծքը (կրծքերը) վերականգնելու նպատակով, որտեղի՞ց խորհուրդ կտաք վերցնել այն և ինչու՞:
  • Եթե կատարվի մաստէկտոմիա իմպլանտանտի ռեկոնստրուկցիայով, հնարավո՞ր է նաև պտուկի ռեկոնստրուկցիա իրականացնել: Եթե այո, ապա ե՞րբ:
  • Որքա՞ն կտևի վիրահատությունը:
  • Ի՞նչ պետք է անել վիրահատությանը նախապատրաստվելու համար:
  • Վիրահատությունից հետո ի՞նչ պետք է սպասել:
  • Որքա՞ն ժամանակ եմ մնալու հիվանդանոցում:
  • Որո՞նք են այս վիրահատության հնարավոր բարդությունները:
  • Որքա՞ն ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար:
  • Ե՞րբ կարող եմ վերսկսել իմ նորմալ գործունեությունը՝ մարզումները ներառյալ:
  • Լինելու՞ են, արդյոք, հետվիրահատական դրենաժներ: Դա ի՞նչ կնշանակի:
  • Ինձ վրա կլինե՞ն կարեր, ամրակներ և/կամ վիրակապեր:
  • Կա՞ն, արդյոք, հետվիրահատական խնամքի բրոշյուրներ կամ հրահանգներ, որոնք կարող եմ ինձ հետ վերցնել:
  • Ե՞րբ պետք է ներկայանամ հաջորդ հետազոտության համար:
  • Ինչպիսի՞ արդյունքներ պետք է սպասեմ:
  • Կա՞ն, արդյոք, ռեկոնստրուկցիայի ենթարկված կրծքերի լուսանկարներ, որոնք  կարող եմ տեսնել:
  • Ինչպիսի՞ն կլինի վերականգնված կուրծքը շոշափելիս:
  • Ի՞նչ տեսակի զգացողություններ կունենա ռեկոնստրուկցիայի ենթարկված կուրծքը:
  • Ժամանակի ընթացքում ռեկոնստրուկցիայի ենթարկված կրծքի կողմից ինչպիսի՞ փոփոխություններ պետք է սպասել:
  • Ապագայում արդյո՞ք կրկնակի վիրահատության կարիք կունենամ (օրինակ, ժամանակի ընթացքում իմպլանտանտները փոխելու նպատակով):
  • Կրծքի ռեկոնստրուկցիայից հետո մամոգրաֆիայի կամ ՄՌՏ հետազոտության կարիք կլինի՞:
  • Ի՞նչ սպասեմ, եթե քաշի փոփոխություններ ունենամ:
  • Ի՞նչ կլինի, եթե ապագայում հղիանամ:


Պտղաբերության մասնագետին տրվող հարցեր

Եթե կինը երիտասարդ է, ով ունի կրծքագեղձի քաղցկեղ և մտահոգված է ապագայում երեխա ունենալու ունակությամբ, խրախուսվում է պտղաբերության մասնագետի խորհրդատվությունը (բացի վերը նշված բժիշկներից) ախտորոշումից հետո որքան հնարավոր է շուտ և քաղցկեղի բուժումից առաջ: Պտղաբերության մասնագետի խորհուրդներն անհրաժեշտ է քննարկել ուռուցքաբանի հետ, ինչպես նաև պտղաբերության հետ կապված ցանկացած փորձից առաջ:

 

  • Որքա՞ն հաճախ եք քաղցկեղով հիվանդ ունենում:
  • Որո՞նք են պտղաբերության պահպանման իմ տարբերակները: Որքանո՞վ են այդ տարբերակներն արդյունավետ:
  • Պտղաբերության պահպանման տարբերակները ներառյալ ի՞նչ արժեն:


Շարունակական խնամքի պլանավորմանը վերաբերող հարցեր

  • Որքա՞ն է քաղցկեղի կրկնվելու ռիսկը: Ո՞ր նշաններին և ախտանիշներին պետք է ուշադիր լինել:
  • Իմ ստացած քաղցկեղի բուժման հետևանքով ինչպիսի՞ երկարաժամկետ կամ ուշացած բարդություններ հնարավոր է առաջանան:
  • Որքա՞ն հաճախ պետք է բժշկի այցելել:
  • Ինչպիսի՞ հետազոտությունների կարիք կլինի:
  • Որքա՞ն հաճախ կարիքը կլինի կրկնել այդ հետազոտությունները:
  • Բուժման ավարտից հետո ինչպիսի՞ն է լինելու իմ շարունակական խնամքի պլանը:
  • Ինչպե՞ս կարող եմ վերցնել իմ բուժման ամփոփագիրը (էպիկրիզը) և հետագա խնամքի պլանը՝ իմ անձնական գրանցումներում պահելու համար:
  • Ո՞վ պետք է համակարգի իմ շարունակական խնամքը:
  • Ապրելիության աջակցման ինչպիսի՞ ծառայություններ են ինձ, իմ ընտանիքին հասանելի:


Հաստատված Cancer.Net Editorial Board-ի կողմից, 02/2016

 

 

Լուրեր, հայտարարություններ
«Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը Հայաստանում 12.12.2018

Այս տարվա դեկտեմբերի 7-8-ը Երևանում անցկացվեց «Ցավի ակադեմիա» հերթական գիտաժողովը: Առաջին գիտաժողովը մեկնարկել է 2018 թվականի մայիսին: Ներկա գիտաժողովը թվով երկրորդն է, հաջորդն ակնկալվում է...

Քաղցկեղով շատ հիվանդներ նախընտրում են բուժվել Հայաստանում 10.12.2018

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի «Ընդհանուր եւ մանկական քիմիոթերապիայի» բաժանմունքի վարիչ Հասմիկ Պետրոսյանը մանրամասներ է ներկայացնում իր ղեկավարած բաժանմունքի ձեռքբերումների...

Ինչպե՞ս ընդունել սեփական նոր մարմինը 07.12.2018

Ուոուցքաբանական բուժումները հաճախ ուղեկցվում են մասշտաբային վիրահատություններով: Օրգանի ամբողջական կամ մասնակի հարկադրված հեռացումը փրկում է հիվանդի կյանքը: Սակայն այն հաճախ ընկալվում է որպես սեփական անձի կորուստ...

Հաճախ տրվող հարցեր