Կլինիկական և իմունաբանության լաբորատորիա
Կլինիկական իմունոլոգիայի լաբորատորիա   Կլինիկական իմունոլոգիայի լաբորատորիա   Կլինիկական իմունոլոգիայի լաբորատորիա

 

Կլինիկական իմունոլոգիայի լաբորատորիա


Բաժանմունքում կատարվում են կենտրոնին անհրաժեշտ բոլոր լաբորատոր հետազոտությունները, որոնք, բացի պարատադիր հետազոտություններից, ընդգրկում են ուռուցքային հիվանդություններով տառապող հիվանդների բուժման և դինամիկ հսկողության համար անհրաժեշտ հավելյալ հետազոտություններ:

 

Լաբորատորիան հիմնվել է Հայասատնում վիրուսաբանության և իմունոլոգիայի հիմնադիր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիա Արշավիրի Քամալյանի  ղեկավարությամբ:

Լաբորատորիայի անձնակազմը. լաբորատորիայի վարիչ (գիտությունների դոկտոր), երկու բժիշկ, երկու լաբարանտ, սանիտարուհի:

Լաբորատորիայի աշխատակիցները ԱՊՀ երկրների  Ալերգաբանների և իմունոլոգների միության, ինչպես նաև Ալերգաբանության և իմունոլոգիայի Եվրոպական ակադեմիայի անդամներ են:

Լաբորատորիան օգտվում է Նիցցեի Հոսպիտալային Համալսարանական Կենտրոնի, ֆրանսիական «Գիտությունն առանց սահմանների» ասոցիացիայի գիտա-խորհրդատվական և տեխնիկական օգնությունից:

Լաբորատորիայում կատարվում են.


     

իմունոլոգիական ստատուսի կարևոր պարամետրերի սահմանում,

     

իմունատրոպիկ դեղամիջոցների ընտրում՝ ըստ իմունակոմպետենտ բջիջների զգայունության in vitro, իմունաթերապիայի անհատականացման համար,

     

իմունոլոգիական մոնիթորինգ` բուժման բոլոր փուլերում,

     

շիճուկաբանական հետազոտություններ (B և C վիրուսային հեպատիտիների ախտորոշում, սիֆիլիս, ՄԻԱՎ վարակներ, բրուցերոզ),

     

օնկոմարկերների սահմանում` ուռուցքաբանական հիվանդների բուժման մոնիթորինգի համար,

     

օրգանիզմի ցիտոկինային ստատուսի սահմանում, շիճուկային և ինքնաբերական մակարդակի, in vitro արտադրանք,

     

գիտա-հետազոտական աշխատանք վերահյուսված և կախույթային բջջային կուլտուրաներով`  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի վիրուսաբանության լաբորատորիայի հետ համատեղ (հրապարակված աշխատանքների ցանկը տրամադրվում է):

 

 

Գնացուցակ
Լուրեր, հայտարարություններ
Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսում Հայաստանը ներկայացնում էր Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 14.11.2018

2018թ. հոկտեմբերի 13-ից 17-ը Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում տեղի ունեցավ Միջուկային բժշկության Եվրոպական ասոցիացիայի (EANM) 31-րդ կոնգրեսը։ Կոնգրեսին մասնակցում էին ավելի քան...

Կլինիկական դեպք ՈՒԱԿ-ում 12.11.2018

Հիվանդը Գևորգյան Ա, ծնված 1960թ-ին դիմել է ՈՒԱԿ, որտեղ ախտորոշվել է ստամոքսի անթրալ հատվածի քաղցկեղ, 30.10.18թ-ին կատարվել է որովայնահատում՝ լապարատոմիա։ Իրականացվել է ստամոքսի դիստալ (3/4-րդ) հատվածի ենթաամբողջական...

Ուռուցքաբանության Ազգային կենտրոնում բացվել է երկու հիմնանորոգված բաժանմունք 08.11.2018

Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային կենտրոնում տեղի ունեցավ միանգամից երկու հիմնանորոգված բաժանմունքների բացում։ Շահագործման հանձնվեցին «Օնկոգինեկոլոգիայի» ինչպես նաև «Որովայնային և Էնդովիրաբուժության» բաժանմունքները...

Հաճախ տրվող հարցեր