Նորություններ
Դեղաբույսերով բուժումը կարող է վտանգավոր լինել առողջության համար
Դեղաբույսերով բուժումը կարող է վտանգավոր լինել առողջության համար
15.03.2016

Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի  Ամերիկյան միության պարբերականում, գրում է The Jerusalem Post աղբյուրը:


Իսրայելի Տեխնիոն համալսարանի մասնագետները` Սիրիայի, Իրաքի, Եմենի և այլ արաբական երկրների բժիշկների հետ համատեղ, հերքեցին  տարածված կարծիքն այն մասին, որ բուսական ծագման դեղերն անվտանգ են առողջության համար:


Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել իրականացված հետազոտությունից հետո, որի արդյունքները հրապարակվել են քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի  Ամերիկյան միության պարբերականում:


 «Քիմիաթերապիա անցնող հիվանդների կողմից դեղաբույսերի անվերահսկելի կիրառումը վտանգում է նրանց առողջությունը: Ուռուցքով հիվանդների կողմից բուսական միջոցների կիրառման տարածվածությունը պայմանավորված է մի քանի պատճառներով. կյանքի որակը բարելավելու փորձերը, քաղցկեղի բուժման ավանդական եղանակների կողմնակի ազդեցությունները նվազեցնելու ցանկությունը, և, իհարկե՛, առողջանալու հույսը», – ասում է գլխավոր հետազոտողներից դոցենտ Էրան Բեն-Արյեն:


Ըստ Բեն-Արյեի խոսքերի, հիվանդները սխալմամբ կարծում են, որ բնական միջոցներով բուժումը չի կարող վնասակար լինել: Սակայն ժողովրդական բժշկությունը շատ հաճախ հիմնված է ոչ հավաստի տեղեկատվության վրա, որը ստացվել է ոչ մասնագետի կամ անգամ խաբեբայի կողմից: Բացի այդ, քիմիաթերապիայի ընթացքում դեղաբույսեր ընդունող հիվանդները` այդ մասին չհայտնելով իրենց բժիշկներին, վտանգի տակ են դնում իրենց առողջությունն ու կյանքը, ավելացրել է մասնագետը:


Մասնագետներն ուսումնասիրել են 44 դեղաբույս, որոնք ուռուցքով հիվանդները հաճախ կիրառում են «լրացուցիչ»  բուժման նպատակով, ոնդ որում, դրանցից 29-ը հեռու էին անվնաս կոչվելուց: Այսպիսով, գիտնականները թույներ և կողմնակի ազդեցություններ հայտնաբերեցին 29-ից 18-ի պարագայում, ուռուցքային հիվանդությունների բուժման նպատակով կիրառվող դեղերի հետ անհամատեղելիություն՝ 15-ի և քիմիաթերապիայի ակտիվության բարձրացում՝ 7 դեղաբույսի  կիրառման դեպքում: Այսքանով դեղաբույսերը կարող են սպառնալիք լինել հիվանդի առողջության համար և նաև բուժման գործընթացում:


Ենթադրությունը, որ դեղաբույսերըն անվտանգ են և բնական բաղադրիչները չեն կարող վնասել,  հեռու են իրականությունից, ընդգծում է  Բեն-Արյեն:


Հետազոտության արդյունքները համընկնում են Տեխնիոնի և MERGIO բազմապրոֆիլ կազմակերպության նախորդ հետազոտությունների հետ:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր