Պացիենտների համարՀիվանդություններ
Արգանդի պոլիպ. հեռացնե՞լ, թե` չհեռացնել
Արգանդի պոլիպ. հեռացնե՞լ, թե` չհեռացնել
21.08.2017

Եթե Ձեզ մոտ ախտորոշվել է  «արգանդի պпլիպ», տեղեկացեք, թե որքանով է այն լուրջ խնդիր, և ինչ պետք է ձեռնարկել: Արդյո՞ք հնարավոր է արգանդի պոլիպի դեղորայքային բուժում, թե՞ վիրահատական միջամտությունը պարտադիր է: Ինչու՞ է առաջանում պոլիպ և ի՞նչ ռիսկի եք դիմում՝  թողնելով այն առանց բուժման:


Արգանդի պոլիպը բարորակ գոյացություն է, որն առաջանում է արգանդի լորձաթաղանթի՝ էնդոմետրիումի գերաճի հետևանքով: Այն առանձին լորձաթաղանթային աճ է, որը կարող է լինել մի քանի միլիմետրից մինչև մի քանի սանտիմետր: Պոլիպները կարող են լինել մեկական կամ աճել խմբերով:

Ինչու՞ է առաջանում պոլիպ


Արգանդի պոլիպի առաջացման հստակ պատճառը դեռևս հայտնաբերված չէ: Սակայն, ամենայն հավանականությամբ, այս նորագոյացության առաջացման պատճառը կնոջ օրգանիզմում հորմոնային շեղումներն են:


Արգանդի պոլիպի առաջացմանը նպաստող գործոններն են.

 

  • էսթրոգենի ավելցուկը, որը պատասխանատու է էնդոմետրիումի հյուսվածքի աճի համար,
  • պրոգեստերոնի պակասը,
  • արգանդի ներքին թաղանթի բորբոքային գործընթացները,
  • աբորտները,
  • 40-50տ հասակը,
  • ժառանգական նախատրամադրվածությունը,
  • էնդոկրին հիվանդությունները,
  • ավելորդ քաշը,
  • շաքարային դիաբետը:


Էնդոմետրիումի պոլիպը  էնդոմետրիումի հիպերպլաստիկ փոփոխությունների շարքին է պատկանում: Պոլիպներն իրականում ուռուցքներ չեն, այլ էնդոմետրիումի (արգանդի լորձաթաղանթի) սահմանափակ (տեղային) աճ՝ վերջինիս կառուցվածքի պահպանմամբ: Պոլիպներն ուշագրավ են այն առումով, որ կարող են արգանդային արյունահոսության, անպտղության պատճառ լինել: Բացի այդ, էնդոմետրիումի պոլիպները 2-3% դեպքերում վերածվում են քաղցկեղի:  Էնդոմետրիումի պոլիպների առաջացման պատճառներն են ձվազատման խանգարումները, էսթրոգենների քրոնիկական բարձր մակարդակը, անպտղությունը, արգանդի ֆիբրոմիոման, սեռական էնդոմետրիոզը և գենետիկական նախատրամադրվածությունը:


Նախկինում համարվում էր, որ այս հիվանդությունը բնորոշ է միայն վերարտադրողական տարիքի կանանց, սակայն վերջերս պարզվել է, որ արգանդի պոլիպը կարող է առաջանալ նաև երիտասարդ աղջիկների և դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց մոտ: 


Ախտանիշները


Արգանդի պոլիպը կարող է դիսկոմֆորտի, ցավերի, առատ արյունահոսությունների պատճառ լինել:


Էնդոմետրիումի պոլիպի ախտանիշներն են.

 

  • դաշտանի ընթացքում կամ նրանից մի քանի օր հետո առատ արյունահոսությունը,
  • անկանոն դաշտանային ցիկլերը,
  • անհարմարավետությունն ու ցավը սեռական հարաբերության ժամանակ,
  • սեռական հարաբերությունից հետո մածուցիկ արտադրության առկայությունը:


Արգանդի ոչ մեծ պոլիպները երբեմն ոչ մի կերպ չեն դրսևորվում և հաճախ հայտնաբերվում են պատահական հետազոտության ժամանակ: Մեծ պոլիպները հաճախ անհարմարավետություն են առաջացնում և կարող են անպտղության պատճառ լինել: Խնդիրը նրանում է, որ մեծ պոլիպը կարող է խանգարել բեղմնավորված ձվաբջջին ամրանալ արգանդի մեջ: Բացի այդ, երբեմն արգանդի պոլիպը կարող է նպաստել էնդոմետրիումի քաղցկեղի առաջացմանը:


Լրացուցիչ ախտորոշում


Եթե Ձեզ մոտ արգանդի պոլիպի առումով կասկածներ կան, անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի: Նա Ձեզ կզննի և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ հետազոտություններ կնշանակի: Արգանդի պոլիպի հայտնաբերման ախտորոշիչ եղանակներն են.

 

  • ՈՒՁՀ,
  • արգանդի խոռոչի ռենտգեն հետազոտություն՝ նրա մեջ արգանդի վզիկով կոնտրաստ նյութի ներմուծումից հետո,
  • Հիստերոսկոպիա. այս հետազոտության իրականացման ժամանակ հեշտոցի միջոցով արգանդի մեջ է մտցվում հիստերոսկոպը, որի օգնությամբ կարելի է արգանդը ներսից ուսումնասիրել: 


Էնդոմետրիումի պոլիպի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է անպայման արգանդի խոռոչից ասպիրատ վերցնել՝ բջջաբանական հետազոտության նպատակով: Սա անհրաժեշտ է արգանդի չարորակ հիվանդությունների վաղ ախտորոշման համար: Անհրաժեշտության դեպքում ցանկալի է իրականացնել հիստերոսկոպիա՝ արգանդի խոռոչի զննում հատուկ օպտիկական սարքի՝ հիստերոսկոպի օգնությամբ: Այս գործողության իրականացման ժամանակ հնարավոր է նաև պոլիպի միաժամանակյա հեռացում՝ հետագա հյուսվածաբանական քննությամբ:

Հիստերոսկոպիան էնդոմետրիումի պոլիպների բուժման ամենաանվտանգ եղանակն է: Հնարավորություն է տալիս հեռացնել հենց ախտահարված հյուսվածքը՝ առանց առողջ հյուսվածքները վնասելու: Վիրահատական միջամտության այս եղանակը լայնորեն կիրառվում է նաև անպտղության ժամանակ:

Բուժե՞լ, թե չբուժել


Ախտորոշումը դրվում է արգանդի պոլիպը հայտնաբերելուց հետո: Ի՞նչ անել հետո:


Համարվում է, որ եթե պոլիպը շատ փոքր է և որևէ անհարմարություն չի առաջացնում, այն կարելի է չբուժել: Սակայն անհրաժեշտ է անպայման բժշկի մոտ հսկողության տակ գտնվել, անցնել կանոնավոր զննումներ և նորագոյացության աճի դեպքում միջոցներ ձեռնարկել: Եթե էնդոմետրիումի պոլիպը առաջացնում  է անհարմարություն զգացողություն, ցավեր, արյունահոսություն, եթե ուռուցքային հիվանդության զարգացման կասկած կա, ապա անհրաժեշտ է անհետաձգելիորեն բուժում իրականացնել: 

Բուժման նպատակով իրականացվում է .

 

  • օրգանիզմի հորմոնային ֆոնի վրա ազդող դեղեր,
  • հիստերոսկոպիա. պոլիպի հեռացում հատուկ սարքի՝ հիստերոսկոպի օգնությամբ:
  • քերուկի հետազոտություն:


Եթե գոյություն ունի էնդոմետրիումի քաղցկեղի զարգացման ռիսկ, հնարավոր է իրականացվի արգանդի ամբողջական հեռացում:
 
Արգանդի պոլիպը խնդիր է, որը պետք է ժամանակին լուծել: Մի՛ մոռացեք այս խնդրի առաջացման հնարավորության մասին, ցավի առաջացման դեպքում դիմեք բժշկի և մի՛ խուսափեք գինեկոլոգի մոտ կանոնավոր հետազոտվելուց:
 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր