Նորություններ
Սթրեսը նվազեցնում է հակաքաղցկեղային բուժման արդյունավետությունը
Սթրեսը նվազեցնում է հակաքաղցկեղային բուժման արդյունավետությունը
02.04.2016

Բժիշկները համարում են, որ  սթրեսը մի շարք հիվանդությունների պատճառ է: Պարզվել է նաև, որ սթրեսի բարձր մակարդակը խոչընդոտում է հիվանդների ապաքինմանը՝  բացասաբար ազդելով բուժական գործընթացի վրա և, բառացիորեն, ապարդյուն դարձնելով բժիշկների ջանքերը:


Օհայո (ԱՄՆ) Համալսարանի հետազոտողները գտնում են, որ  հակաքաղցկեղային բուժման արդյունավետությունը նվազում է այն հիվանդների մոտ, ովքեր տառապում են սթրեսից, այդ թվում` ֆիզիկական, օրինակ, շաբաթական ամենաքիչը երկու անգամ ինտենսիվ ֆիզիկական աշխատանք կատարողների մոտ:

Իրականացված փորձարկումների արդյունքում պարզվել է, որ սթրեսն ակտիվացնում է Hsp27 սպիտակուցը, որը գործարկում է քիմիաբուժության և ճառագայթային բուժման նկատմամբ ուռուցքային բջիջների (ադենոկարցինոմա) կայունության բերող գործընթացները: Սթրեսով ակտիվացած այդ սպիտակուցի շնորհիվ չարորակ բջիջները` նույնիսկ բուժման ընթացքում նրանց գենետիկական կառուցվածքի վնասումից հետո, ունակ են լինում հարմարվելու և գոյատևելու:

Գիտնականները ենթադրում են, որ մոտ ապագայում կստեղծվեն այնպիսի դեղեր, որոնք կպաշարեն այդ սպիտակուցը, իսկ մինչ այդ ուռուցքային հիվանդներին առաջարկում են բուժման ընթացքում խուսափել սթրեսից և ֆիզիկական գերբեռնվածությունից: Հարկ է նաև խուսափել ինտենսիվ արևային ճառագայթումից, որն, ինչպես պարզվում է, օժտված է նմանատիպ բացասական ազդեցությամ՝բ, այսինքն, կարող է նվազագույնի հասնել հակաքաղցկեղային բուժման ազդեցությունը:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր