Պացիենտների համարԿանխարգելում
Սննդակարգի նշանակությունը քաղցկեղի կանխարգելման մեջ
Սննդակարգի նշանակությունը քաղցկեղի կանխարգելման մեջ
01.09.2017

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում  քաղցկեղի կանխարգելման մեջ սննդակարգի նշանակությանը վերաբերող ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները:

Քանի որ մարդկանց մեծամասնությունը հետաքրքրվում է առողջ կենսակերպի կանոններով, սննդակարգերով և չարորակ նորագոյացությունների զարգացման ռիսկի գործոններով, գիտնականները մեծաքանակ հետազոտություններ են իրականացնում այդ կապը բացահայտելու նպատակով:

 

Առաջարկում ենք ծանոթանալ տվյալ խնդրին վերաբերող տեղեկատվությանը.

Սուրճ


Ազդու՞մ է արդյոք սուրճի կիրառումը քաղցկեղի զարգացման վրա:


Որոշ կանանց մոտ կոֆեինը կարող է խթանել կրծքագեղձերի ֆիբրոզ-կիստոզային դիսպլազիայի ախտանիշների դրսևորումը (կրծքագեղձի բարորակ փոփոխությունների տեսակ), սակայնa տվյալներ, որոնք հաստատում են այն փաստը, որ սուրճը մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը, ինչպիսիք են կրծքագեղձի կամ ցանկացած այլ տեղակայման քաղցկեղը, չկան: Նախկինում կար լայն տարածված կարծիք, որ սուրճի կիրաոումը բերում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացմանը, սակայն վերջերս իրականացված հետաազոտությունները ժխտեցին այս տեսությունը:

Ալկոհոլ


Ազդու՞մ է, արդյոք, ալկոհոլի կիրառումը քաղցկեղի զարգացման ռիսկի վրա:


Այո: Ալկոհոլը մեծացնում է բերանի խոռոչի, ըմպանի, կոկորդի, կերակրափողի, լյարդի, կրծքագեղձի, հաստ աղու և ուղիղ աղու չարորակ նորագոյացությունների զարգացման ռիսկը: Մասնագետները տղամարդկանց խորհուրդ են տալիս  սահմանափակել ալկոհոլի կիրառումն օրական մինչև երկու բաժին, կանանց՝ մինչև մեկ բաժին:

Խոլեստերին


Ազդու՞մ է, արդյոք, խոլեսթերինը քաղցկեղի զարգացման ռիսկի վրա:


Խոլեսթերին է պարունակում կենդանական ծագման սննդամթերքը, ինչպիսիք են` միսը, կաթնամթերքը, ձուն, կենդանական ճարպը (կարագը, խոզաճարպը): Թեև այս մթերքներից որոշների կիրառումը (օրինակ, կարմիր մսի) կապում են քաղցկեղի որոշ տեսակների զարգացման հետ, այնուամենայնիվ, ապացուցված չէ, որ քաղցկեղի զարգացման բերում է հենց խոլեսթերինը: Արյան մեջ խոլեսթերինի մակարդակի իջեցումը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, սակայն ապացուցված չէ, որ արյան մեջ խոլեսթերինի մակարդակի իջեցումը նվազեցնում է չարորակ նորագոյացությունների զարգացման ռիսկը: 

Ճարպեր


Կօգնի՞, արդյոք, ճարպերի ցածր պարունակությամբ սննդակարգը խուսափել քաղցկեղի զարգացման ռիսկից:


Քիչ են այն ապացույցները, ըստ որոնց ընդունվող ճարպերի քանակն ազդում է քաղցկեղի զարգացման ռիսկի վրա: Սակայն մեծ քանակությամբ ճարպեր պարունակող բարձր կալորիականությամբ սննդակարգը նպաստում է ճարպակալման առաջացմանը, որն իր հերթին, իսկապես, կապված է քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: Գոյություն ունեն հագեցած ճարպաթթուներին վերաբերող տվյալներ, որոնց համաձայն նրանց բարձր մակարդակը բերում է չարորակ նորագոյացությունների զարգացման ռիսկի բարձրացման: Միևնույն ժամանակ, կան որոշ ապացույցներ, որոնք վկայում են ճարպի այլ տեսակների (օմեգա-3 ճարպաթթուները, որոնք առավելապես պարունակում է ձկնամթերքը), միաչհագեցած ճարպաթթուների (զեյթունի ձեթ), ինչպես նաև բազմաչհագեցած ճարպաթթուների՝ քացկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու ունակության մասին:

Ձուկ


Ձկնամթերքի կիրառումն արդյո՞ք նվազեցնում է քաղցկեղի զարգացման ռիսկը:


Ձուկն օմեգա-3-չհագեցած ճարպաթթուների հզոր աղբյուր է: Կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում ստացվել են հուսադրող տվյալներ, որոնց համաձայն այս տեսակի ճարպերը կանխում են ուռուցքների առաջացումը, ինչպես նաև արգելակում են արդեն ձևավորվող նորագոյացության առաջընթացը: Մարդու վրա նմանատիպ ազդեցության մասին տվյալներ դեռևս չկան:

Ճարպակալում


Ճարպակալումն արդյո՞ք մեծացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը:


Ճարպակալումը կապված է որոշ նորագոյացությունների զարգացման ռիսկի հետ, ինչպիսիք են կրծքագեղձի քաղցկեղը (հատկապես դաշտանադադարում գտնվող կանանց մոտ), հաստ աղու, էնդոմետրիումի, կերակրափողի, երիկամների, ինչպես նաև այլ տեղակայման քաղցկեղները: Մարմնի քաշի կարգավորումը կանխում է ո՛չ միայն քաղցկեղի, այլ նաև տարատեսակ քրոնիկական հիվանդությունների զարգացման ռիսկը:

Օրգանական մթերքներ


Արդյո՞ք արդյունավետ է «օրգանական» մթերքների կիրառումը քաղցկեղի զարգացման ռիսկի նվազեցման գործընթացում:


 «Օրգանական» բառը կիրառվում է առանց պեստիցիդների և գենային փոփոխությունների կիրառման ստացված մթերքները նշելու համար: Ներկայում այս մթերքների՝ քաղցկեղի զարգացման ռիսկը կանխող արդյունավետությունն ապացուցող տվյալներ չկան: 

Լուրեր, հայտարարություններ
Մոսկվայաբնակ բարերար Հռիփսիմե Գևորգյանի հերթական բարեգործությունը 17.10.2018

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շնորհակալությունն է հայտնում մոսկվայաբնակ բարերար Հռիփսիմե Գևորգյանին, պարբերաբար, բարեգործական հիմունքնրով՝ հիվանդանոցում բուժվող սոցիալապես անապահով հիվանդներին անհրաժեշտ և թանկարժեք դեղերով ապահովելու համար։ Այս անգամ բարեգործության...

Աննա Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել Քաղցկեղին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում 09.10.2018

Անցյալ շաբաթՄալայզիայի մայրաքաղաք ԿուալաԼումպուրում տեղի ունեցավ Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովը և Քաղցկեղի համաշխարհային կոնգրեսը, որին առաջին անգամ մասնակցում էր նաև...

Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովի ընթացքում քննարկվել է Հայաստանում քաղցկեղի ռեգիստրի ստեղծման հետ կապված ծրագրեր 02.10.2018

Այս օրերին Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում իր աշխատանքներն է շարունակում ս/թ հոկտեմբերի 1-ին մեկնարկած Քաղցկեղի համաշխարհային առաջնորդների գագաթաժողովը, որը կազմակերպվել է Քաղցկեղի վերահսկման միջազգային միության կողմից...

Հաճախ տրվող հարցեր