Նորություններ
Սննդային հավելումները մեծացնում են քաղցկեղի զարգացման ռիսկը
Սննդային հավելումները մեծացնում են քաղցկեղի զարգացման ռիսկը
12.04.2016

Անվնաս համարվող այնպիսի նյութերի մակարդակի բարձրացումն օրգանիզմում իրենց թույլատրելի արժեքներից, ինչպիսիք են բետա կարոտինը, սելենը և ֆոլաթթուն, կարող է բերել քաղցկեղի որոշ տեսակների զարգացման,- նշվում է հետազոտությունում, որն իրականացվել է Կոլորադոյի ուռուցային հիվանդությունների հետազոտության Կենտրոնի մի խումբ գիտնականների կողմից:

Վերլուծության շրջանակում քաղցկեղի զարգացման ռիսկը պոտենցիալ մեծացնող սննդային հավելումների սև ցուցակում են հայտնվել ամբողջ աշխարհում հայտնի մի քանի տասնյակ սննդային հավելումներ: «Այս նյութերն անհրաժեշտ են մեր օրգանիզմի նորմալ գործունեության համար, սակայն մեր կենսահամակարգում ամեն ինչ պետք է գտնվի որոշակի հավասարակշռության մեջ: Երբ նորմալ սնուցման և տվյալ հավելումների կիրառման արդյունքում մարդը ստանում է չափազանց մեծ քանակով նույնիսկ օգտակար միացություններ, դա կարող է բերել ամենատհաճ հետևանքների»,- նշում է հետազոտության հեղինակներից Թիմ Բայերսը: «Բացարձակապես ցանկացած բուժական միջոցի կիրառման հարցում անհրաժեշտ է լինել շատ զգույշ, լինի դա դեղ, հավելում կամ, նույնիսկ` վիտամին: Մեր օրգանիզմը շատ բարդ է. մեզանից յուրաքանչյուրի մոտ առկա է որևէ տարրի պակասորդ և այլ տարրերի ավելցուկ՝ պայմանավորված մեր կենսակերպի որոշ առանձնահատկություններով: Իդեալական տարբերակում սննդակարգը պետք է մտածված լինի մինչև մանրուքներ և հավասարակշռված լինի՝ սննդաբանների խորհուրդներին համապատասխան, որն, իհարկե, յուրաքանչյուր ոք չի կարող իրականացնել: Սակայն անմտորեն ընդունել որոշակի միկրոտարրերով հավելումներ միայն, օրինակ, նրա համար, որ համացանցում շրջանառվում է նրա օգտակարության մասին, ակնհայտորեն` չարժե: Այս դեպքում շատը դեռևս չի նշանակում` ավելի լավ»,- ավելացրեց նա:

Ըստ հետազոտողների հաշվարկների, ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը կարող է մեծանալ շուկայում ներկայացված երկու տասնյակից ավելի տարբեր սննդային հավելումների կիրառման արդյունքում: Տարբեր գործոններից կախված՝ այն կարող է աճել 15%-50%-ով: Այս թվերը մոտավոր են, քանի որ չափազանց դժվար է վերջնական արդյունքի վրա ազդող բոլոր սխալները հաշվի առնել: Հետազոտությունը հրապարակվել է ԱՄՆ Ուռուցքային հիվանդությունների հետազոտության ազգային ինստիտուտի պարբերականում:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր