Նորություններ
Կրծքագեղձի օնկոպլաստիկայի զարգացումը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
Կրծքագեղձի օնկոպլաստիկայի զարգացումը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում
14.06.2016

Մայիսի 24-ից հունիսի 10-ը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ամերիկահայ վիրաբույժ Արթուր Սալիբյանի հետ կատարվեցին կրծքագեղձի  վիրահատություններ՝  հեռացված կրծքագեղձի վերականգնում՝ ինչպես մարմնի սեփական հյուսվածքներից, այնպես էլ իմպլանտների կամ էկսպանդերների կիրառմամբ:

 

Կատարվել են նաև վիրահատություններ, որոնց դեպքում կուրծքը հեռացվել է ենթամաշկային եղանակով, այսինքն՝ պահպանվում են և՛ մաշկը և՛ պտուկը, որին անմիջապես հաջորդել է պլաստիկ վիրահատություն:

 

Բժիշկ Սալիբյանի հետ համագործակցությունը թույլ է տալիս ընդօրինակել կրծքագեղձի օնկօպլաստիկայի ամերիկյան փորձը և զարգացնել այն մեր կենտրոնում:
 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր