Նորություններ
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն
Ու՞մ է հաճախ սպառնում կրծքագեղձի քաղցկեղը և ինչպես հայտնաբերել այն
12.07.2016

Ըստ վիճակագրական տվյալների՝ կրծքագեղձի քաղցկեղով առավել հաճախ հիվանդանում են եվրոպացի կանայք, իսկ հազվադեպ՝ ճապոնուհիները:


Ինչպես նշում են բժիշկները, կրծքագեղձով հիվանդացության դեպքերի մեծ մասը գրանցվում է 35 տարեկանն անց դեռ չծննդաբերած կանանց մոտ, սակայն այսօր այն հանդիպում է նաև ավելի երիտասարդ կանանց շրջանում: Հիմնականում ախտաբանությունը տեղակայվում է գեղձի վերին դրսային հավածում՝ անութափոսի մոտ: Չնայած հիվանդության հետ կապված մահացությունը բավականին բարձր է՝ մինչև 25% , սակայն այն ենթարկվում է բուժման, եթե հայտնաբերվում է սկզբնական փուլում:


Մաստոպաթիա՞, թե` կրծքագեղձի քաղցկեղ:  Առաջին ախտանիշներն ու վաղ ախտորոշումը


Կարևո՞ր է, արդյոք,  ժառանգականությունը


Ո՞րն է այս վտանգավոր հիվանդության զարգացման պատճառը: Բժիշկները պնդում են, որ կրծքագեղձի քացկեղն առաջանում է կամ կանանց սեռական հորմոնների ակտիվության բարձրացման, կամ գենետիկական մակարդակում խանգարումների հետևանքով: Իսկ դա նշանակում է, որ եթե ընտանիքում եղել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր, կինը ռիսկի խմբում է և պետք է կանոնավոր հետազոտվի: Նույն կերպ պետք է վարվել նաև, եթե առկա են հորմոնների մակարդակի խանգարման բերող ուղեկցող հիվանդություններ:


Կարցինոմայի զարգացմանը նպաստող լրացուցիչ գործոնների թվին են պատկանում.

 

  • դաշտանային ցիկլի վաղ սկիզբը, երբ աղջիկը 12 տարեկանից փոքր է,
  • ցիկլի ուշ ավարտը՝  55 տարեկանն անց կանանց մոտ,
  • 35 տարեկանից հետո հղիության բացակայությունը,
  • այլ օրգաններում ուռուցքային գոյացությունների առկայությունը,
  • նախաքաղցկեղային վիճակները (մաստոպատիայի և ֆիբրոադենոմաների ՈՐՈՇ տեսակներ),
  • ցածր ֆիզիկական ակտիվությունը,
  • վնասակար սովորությունները,
  • մշտապես հորմոնալ հակաբեղմնավորիչների  ընդունումը:


Ընդ որում, այս գործոնները տարբեր ձևով են ազդում կրծքի վիճակի վրա, այսինքն, ոչ միշտ են հաստատապես բերում հիվանդության առաջացման, պարզապես նրանց չպետք է անտեսել:


Անհրաժեշտ է հաշվի առնել այն փաստը, որ կրծքագեղձի ուռուցքներն անհամասեռ են. իրենց մեջ ներառում են տարբեր բջիջներ, որոնք տարբեր ձևով են արձագանքում կիրառվող բուժմանը: Դա է պատճառը, որ երբեմն բժիշկները դժվարանում են ասել, թե ինչպես կզարգանա հիվանդությունը և կընթանա բուժումը:
 
Արտասովոր ախտանիշներ


Բուժման շանսերը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ուշադրությամբ հետևել սեփական առողջական վիճակին: Այսպիսով, ախտանիշներից մեկը, որն, ի դեպ, բնորոշ է շատ ուռուցքային հիվանդություններին, քաշի կտրուկ անկումն է առանց ակնհայտ պատճառի (սննդակարգ, սնուցման փոփոխություն և այլն): Եթե մարմնի քաշի անկումը պահպանվում է ավելի քան երեք ամիս, անհրաժեշտ է շտապ բժշկի դիմել:


Ախտանիշների թվին են պատկանում նաև կրծքի շրջանում կայուն ցանավորումը, մաշկի թեփոտումը, պտուկի ձևի փոփոխությունը, այդ շրջանում մեծացող խալերը, հատկապես եթե այս ամենը զուգակցվում է կրծքից արտադրության,  անութափոսերում ցավի հետ: Հիվանդության զարգացման ընթացքում կրծքում հայտնաբերվում են հանգուցային նորագոյացություններ, որոնցից շատերն ի սկզբանե կարող են ախտաբանական չլինել, սակայն մի շարք գործոնների ազդեցության տակ վերափոխվում են:


Կրծքագեղձի քացկեղի կանխարգելումը: Ճշմարտությունն ու առասպելները հիվանդության մասին:Փրկող հետազոտություն


Վաղ շրջանում հիվանդության հայտնաբերման համար անհրաժեշտ է տարեկան մեկ անգամ (իսկ ցուցումների դեպքում` ավելի հաճախ) հետազոտվել մամոլոգի կողմից:

 

Օգտակար է նաև ամենամսյա ինքնազննումը: Բժիշկները խորհուրդ են տալիս առավել հավաստի տվյալների ստացման նպատակով վարել զննումների օրագիր, որտեղ անհրաժեշտ է գրանցել այդ հետազոտության բոլոր մանրամասները: Սա հնարավորություն է տալիս հասկանալ` արդյո՞ք դիտվում է հանգուցային նորագոյացությունների աճ, չկա՞ն, արդյոք, նոր խնդիրներ, նոր խալեր և այլն: Գոծողությունն իրականացվում է ցիկլի 5-7-րդ օրը, լավագույն տարբերակը` այն իրականացնել մոտավորապես նույն օրը:


Ինքնազննումը բաղկացած է 2 մասից՝ տեսողական զննում (դիտում) և շոշափում: Առաջինի իրականացման համար անհրաժեշտ է գտնվել տաք և լուսավոր սենյակում, որտեղ կա հայելի (այդ առումով լոգարանն է հարմար): Զննման ժամանակ անհրաժեշտ է ուշադրությամբ ուսումնասիրել կրծքերի տեղակայման համաչափությունը , տեսնել՝ չկա՞ ,արդյոք, մեկի մեծացում, կասկածելի ախտանիշներ, մաշկն արդյո՞ք նորմալ է :


Շոշափումը կարելի է իրականացնել ինչպես կանգնած, այնպես էլ պառկած, իսկ ավելի լավ է` երկու տարբերակով: Կրծքագեղձերը պետք է հետազոտել մատների ծայրով և պետք չէ ուժեղ սեղմել: Սկզբում պետք է ստուգել մեկ, ապա մյուս կուրծքը: Պետք է ուշադրություն դարձնել` արդյո՞ք կուրծքը չի կարծրացել, չկա՞ն հանգույցիկներ:


Եթե ըստ ինքնազննման արդյուքների ինչ-որ բան անհանգստացնում է կնոջը, ապա անհրաժեշտ է շտապ դիմել մամոլոգին:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր