Նորություններ
Թվային մամոգրաֆիա. ճշգրիտ ու առողջության համար անվտանգ հետազոտություն
Թվային մամոգրաֆիա. ճշգրիտ ու առողջության համար անվտանգ հետազոտություն
05.09.2016

Վերջերս Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական հետազոտության սարքերի թիվը համալրվեց ևս մեկով՝ թվային մամոգրաֆով:

 

Հետազոտության համար նախատեսված այս սարքը դասվում է ժամանակակից բժշկական սարքավորումների նորագույն տեխնոլոգիաների շարքին: Նոր սերնդի թվային մամոգրաֆն առողջության համար անվտանգ է, իսկ հետազոտության արդյունքները` առավել ճշգրիտ:

 

Սարքի առավելությունների մասին զրուցեցինք Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համալիր ճառագայթային ախտորոշման բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Հասմիկի Դավթյանի հետ:


–   Սարքը կոչվում է թվային մամոգրաֆ` տոմոսինթեզով, որը համաշխարհային բժշկագիտության մեջ իր տեսակով նորագույն է:


Թվային մամոգրաֆիան ունի մի շարք առանձնահատկույուններ: Փորձեմ թվարկել:


Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համալիր ճառագայթային ախտորոշման բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգ Հասմիկի ԴավթյանԹվային մամոգրաֆիայի արդյունքում ստացված պատկերներն առավել մաքուր ու պարզ են, և տոմոսինթեզի ժամանակ ստանում ենք շերտային պատկերներ, ինչը հնարավորություն է տալիս կրծքագեղձի առավել խորքային հետազոտություն իրականացնել:


Հետազոտությանը հիվանդներն ավելի քիչ ժամանակ են տրամադրում, քանի որ ռենտգեն պատկերն անմիջապես հայտնվում է համակարգչի էկրանին` կարճացնելով հետազոտության գործընթացը:


Թվային մամոգրաֆիայի պարագայում`այլ հետազոտության սարքերի համեմատությամբ, ճառագայթումը նվազագույն է:


Սարքի օգնությամբ իրականացվում է կրծքագեղձի ռենտգենյան հետազոտություն՝ հետագայում ապահովելով հետազոտության արխիվները: Սա հնարավորություն է ընձեռում հիվանդի հաջորդ այցելության հետազոտության արդյունքները համակարգչի էկրանին համեմատել նախկինում իրականացված հետազոտությունների հետ:


Փոքր լոկալիզացված գոյացությունների դեպքում սարքը հնարավորություն է տալիս հետազոտության ընթացքում կատարելու նախավիրահատական ասեղային ուղեցույցային նշագրումներ (маркировки), որոնք հետագայում վիրաբույժին և ախտաբանին ցույց են տալիս գոյացության ճշգրիտ տեղակայումը:


Ստացված պատկերների ռենտգեն ինտենսիվությունը փոփոխելով կարելի է մեծացնել կամ փոքրացնել պատկերները:


Ռենտգեն ժապավենները ենթարկվում են մանրակրկիտ ուսումնասիրության ` ի շնորհիվ նրա, որ թվային պատկերները հնարավոր է մեծացնել և արդյունքներն ուսումնասիրել խոշոր պլանով: Թվային մամոգրաֆիայով հնարավոր է արձանագրել պատկերների փոփոխությունները, ինչպես նաև փոփոխել պատկերի գունային ինտենսիվությունը:

 

Թվային մամոգրաֆիա. ճշգրիտ ու առողջության համար անվտանգ հետազոտություն

 

Կարևոր է նաև այն փաստը, որ հետազոտությունը բնակչության համար համեմատաբար մատչելի է:


–   Տվյալ բժշկական սարքով հետազոտությունը հիվանդության ո՞ր փուրերի համար է նախատեսված:


–   Տոմոսինթեզի (շերտային հետազոտություն) շնորհիվ խնդիրը հնարավոր է հայտնաբերել ամենավաղ փուլում:


–   Որքա՞ն ժամանակ է, ինչ աշխատում եք այս նորագույն սարքով:


–   Դեռ մեկ ամիս չկա և արդեն հասցրել ենք զգալ նոր սարքի բոլոր առավելությունները: Այժմ կարողացել ենք է՛լ ավելի վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը, ինչը, միանշանակ, բարձրացնում է բուժման արդյունավետությունը:


–   Ձեր խոսքն` ուղղված պացիենտին:


Թվային մամոգրաֆիա. ճշգրիտ ու առողջության համար անվտանգ հետազոտություն–   Հետազոտությունն անցավ է, հետազոտությունն իրականացվում է առանց որևէ պաշտպանիչ հագուստի, կուծքը քիչ է սեղմվում: Այս սարքով հետազոտություն իրականացնելու համար պացիենտի կողմից որևէ նախապայման չի պահանջվում: Խորհուրդ ենք տալիս հետազոտվել առաջին իսկ գանգատների կամ կասկածների դեպքում` խուսափելու հիվանդության բարդություններից:


–   Ովքե՞ր կարող են դիմել թվային մամոգրաֆիայով հետազոտության:


–   Հատկապես նախադաշտանադադարային տարիքի` քառասուն տարեկանն անց կանայք, քանի որ այդ տարքային փուլից սկսած քաղցկեղի առաջացման ռիսկերը մեծանում են: Կանայք կարող են դիմել նաև կանխարգելիչ հետազոտության նպատակով` առանց բժշկի ցուցումի, և հատկապես այն դեպքերում, երբ ՈՒՁ հետազոտության արդյունքները կասկածելի են:


–   Ի՞նչ պարբերականությամբ է թույլատրելի հետազոտությունը:


–   Ըստ ընդունված միջազգային ուղեցույցների:  Երբեմն ցուցաբերվում է անհատական մոտեցում` ելնելով նախկին նկարների արդյունքներից:

 

Հետազոտվել կարելի է տարվա ընթացքում մեկ-երկու անգամ: Եթե անգամ բացակայում են գանգատները, քառասունն անց կանանց անրհրաժեշտ է հետազոտվել տարին մեկ անգամ:


–   Ի՞նչ խորհուրդ կտաք կանանց:


–   Կարևորեք սեփական առողջությունը և եղեք հետևողական: Սիրեք Ձեզ, սիրելի կանայք:

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր