Նորություններ
ՈՒԱԿ-ը կրկին համալրվել է նոր սարքավորումներով
ՈՒԱԿ-ը կրկին համալրվել է նոր սարքավորումներով
19.09.2016

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տարեկան կատարվում է ավելի քան 3200 վիրահատություն, անց է կացվում քիմիաթերապիա ավելի քան 4500 հիվանդի մոտ և մոտավորապես 1500 հիվանդ ստանում, է ճառագայթային բուժում՝:

 

Ուռուցքաբանության ոլորտում սպասարկելով պրակտիկորեն ամբողջ հանրապետությունը, կենտրոնը պարբերաբար տեխնիկական համալրման կարիք է ունենում: Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի կրկին համալրվել է նոր տեխնիկայով: ՎիվաՍել ՄՏՍ-ը կենտրոնին նվիրաբերել է էնդոսկոպիկ տեսավիրաբուժական համալրված կայան` ամբողջական գործիքների լրակազմ հավաքով WOLF (Germany), հիբրիդային (մոնոպոլյար-բիպոլյար) վիրահատական PRINCESS ՀԻՍՏԵՐՈՌԵԶԵԿՏՈՍԿՈՊ՝ անընդհատ իրիգացիայի հնարավորությունով, ARI-800C մոնիտոր, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ հիվանդանոցային մահճակալներ՝ ներքնակներով:

 

 

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով   Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով


ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյան«Արդեն 6 տարի է, ինչ ՎիվաՍել ՄՏՍ ընկերությունն աջակցում է առողջապահության ամենածանր ուղություններից մեկին՝ ուռուցքաբանությանը: Այս ոլորտում մեր աշխատանքը երկու մասի է բաժանվում՝ կանխարգելիչ և բուժական: Այստեղ միայն մարդկային ռեսուրսը քիչ է: Նոր տեխնիկան թույլ է տալիս ավելի արագ, ավելի անվտանգ անցնել բուժական գործընթացը: Մեծ հույս ունեմ, որ կկարողանանք ամեն տարի այս ծավալի աշխատանքներով բարձրացնել հիվանդների վստահությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:


«Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամբողջ անձնակազմի և մեր կենտրոնում բուժվող բոլոր հիվանդների անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ՎիվաՍել ՄՏՍ ընկերությանը՝ ի դեմս Ռալֆ Յիրիկյանի:

 

 

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով

 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյան6-րդ տարին է, ինչ ՎիվաՍել ՄՏՍ-ը նվիրաբերություններ է կատարում մեր կենտրոնին: Նախորդ տարի մեր կենտրոնը նվեր ստացավ վերջին թվային ռենտգեն սարքը, իսկ այսօր նվիրատվության շնորհիվ կենտրոնը հարստացավ գերմանական արտադրության սարքերի մի համալիրով, որը հնարավորություն կտա շատ միջամտություններ կատարել լապարոսկոպիկ եղանակով:

 

Կենտրոնը համալրվեց նաև շուրջ 25 բազմաֆունկցիոնալ մահճակալներով, բժշկական մոնիտորներով,  որոնք օգնում են ո՛չ միայն բուժման գորժընթացին, այլև առավել բարենապաստ են դարձնում հիվանդների սենյակային պայմանները»,- իր խոսքում նշեց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը:


ՎիվաՍել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյան«Պետք է աջակցել բժիշկներին, անել հնարավորինը՝ հիվանդության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար: Մենք պետք է համախմբենք մեր ուժերը և հասնենք նրան, որ հիվանդները հնարավորություն ունենան անհրաժեշտ բուժօգնությունը ստանալ Հայաստանում և ստիպված չլինեն դիմել արտասահմանյան բուժհաստատություններին, ինչը թե՛ ֆինանսապես, թե՛ հոգեբանորեն ծանր է հիվանդի համար և ոչ բոլորին է հասանելի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՎիվաՍել ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:


ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2010 թվականից ավելի քան 238 միլիոն դրամ է հատկացրել Ուռուցքաբանության ազգային կենտրոնին` բուժսարքավորումներով համալրելու նպատակով, որից 60 միլիոն դրամը՝ 2016 թվականի ընթացքում:

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով  Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով  Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով  Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնն այս տարի համալրվել է նոր տեխնիկայով

 

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր