Նորություններ
«Աջակցման խմբերի» նշանակությունը հիվանդների վերականգնողական փուլում
«Աջակցման խմբերի» նշանակությունը հիվանդների վերականգնողական փուլում
07.10.2016

Ուռուցքային հիվանդների համար նախատեսված հոգեբանական աջակցման բաց խմբերի ստեղծումն Իսրայելի Ուռուցքաբանության LISOD հիվանդանոցային ցանցի կարևորագույն սոցիալական նախագծերից է: Ամբողջ 2015 թվականի ընթացքում բժիշկ-հոգեբաններն աշխատել են քաղցկեղով տառապող կանանց հետ: Նախագծի նպատակն է եղել վերլուծել բարդ հակաուռուցքային բուժում տարած հիվանդների անհատական հոգեբանական խնդիրները՝ ստեղծելով կյանքում ուժեղ և ինքնավստահ մարդու դիրքորոշման զարգացման տեխնիկա:

 

«Վերոնշյալ ախտորոշմամբ հիվանդները` հատկապես կանայք, աստիճանաբար սահմանափակում են իրենց առօրյա շփման շրջանակը, քանի որ իրենց համարում են «ոչ նորմալ», շրջապատին չհամապատասխանող և վախենում են չհասկացված լինելուց: Բուժման ամբողջ գործընթացը սպառում է հսկայական քանակությամբ ինչպես նյութական, այնպես էլ հուզական և ֆիզիկական ռեսուրսներ: Հաճախ այս հիվանդներն այլևս ուժ և ժամանակ չեն ունենում այլ բաներով զբաղվելու համար: Կինն սկսում է շփման և աջակցության խիստ կարիք զգալ: Որքան երկար է նա գտնվում այդ վիճակում, այնքան իրեն ավելի վատ է զգում:

 

Երբեմն հիվանդներն ամիսներ են անցկացնում իրենց «միկրոտիեզերքում», որը սահմանափակվում է երկու կետով՝ տուն, հիվանդանոց: Արդյունքում՝ բուժումից հետո, շատերը հայտնվում են իրենց համար բոլորովին նոր աշխարհում և մոլորվում են: Հիվանդությունից հետո, թյուրիմացաբար, միայն մի համոզմունք են ունենում՝ «ես լիարժեք մարդ չեմ», ինչը շատ է խանգարում նախկին բնականոն և որակյալ կյանքով ապրելուն»,- հրատարակչությանը պատմել է Իսրայելի Ուռուցքաբանության LISOD հիվանդանոցի բժիշկ-հոգեբան Դմիտրի Տիտոմիրը: Նրա խոսքով, այցելությունն աջակցման խմբեր հիվանդին հնարավորություն է տալիս խուսափել ընկճախտից, որը կարող է հիվանդության և դժվար բուժման պատճառով առաջացած սթրեսի հետևանք լինել: «Երբ հիվանդը «հարմարվում է» բուժմանը, ընդունում է հիվանդության փաստը, սկսում է առաջնային համարել հին խնդիրները, իսկ երբեմն նաև` նորերը: Սա հանգեցնում է ընդհանուր վիճակի վատթարացման, հոգեմարմնական ռեակցիաների առաջացման, որոնք արտահայտվում են օրգանիզմի թուլացման, հոգեկանի հյուծվածության դրսևորումներով: Այսպիսով, հոգեբանական խմբերում անցկացվող պարապմունքները և հոգեթերապևտին այցելելը կարելի է դիտարկել որպես հիվանդության ռեցիդիվի կանխարգելում»,- պնդում է Դմիտրի Տիտոմիրը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներկայում տարվում են աշխատանքներ հիվանդների համար, այսպես կոչված, «աջակցման խմբեր» ստեղծելու ուղղությամբ:

 

Նպատակն է թեթևացնել հիվանդի հոգեբանական խնդիրները՝ պացիենտ-հոգեբան-բժիշկ-բուժքույր կապակցված աշխատանքի շնորհիվ:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր