Նորություններ
Չափազանց տաք ըմպելիքը նպաստում է կերակրափողի քաղցկեղի առաջացմանը
Չափազանց տաք ըմպելիքը նպաստում է կերակրափողի քաղցկեղի առաջացմանը
10.10.2016

Դեռևս 1991 թվականին այնպիսի հայտնի ըմպելիքներ, ինչպիսիք են սուրճը և մատէ թեյը, հայտնվեցին Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության (IARC)  կասկածի տակ:

Սակայն պարզվեց, որ վտանգավոր է ոչ այնքան ըմպելիքի բաղադրությունը, որքան նրա ջերմաստիճանը,- գրում է «Օրթոդոքսը»:

IARC-ի 23 փորձագետներից բաղկացած հանձնաժողովը վերլուծեց կենդանիների և մարդկանց վրա իրականացված ավելի քան հազար փորձարկումների արդյունքները, որոնք ուղղված էին սուրճի և Հարավային Ամերիկայում հայտնի մատէ թեյի քաղցկեղածին հատկությունների հայտնաբերմանը, և եկան այն եզրակացության, որ կոկորդի քաղցկեղի զարգացման համար որոշիչ գործոն է 65°C-ից տաք ըմպելիքներ ընդունելու սովորությունը: Այդ մասին հայտարարել է  IARC տնօրեն Քրիստոֆեր Ուայլդը:

Թեև IARC փորձագետները դադարեցին քաղցկեղի զարգացման մեջ մեղադրել հենց ըմպելիքները, սակայն նրանք հատուկ ուշադրություն դարձրեցին այն փաստին, որ Չինաստանի, Թուրքիայի, Իրանի, Լատինական Ամերիկայի բնակիչները հաճույքով ընդունում են մինչև 70°C տաքացված ըմպելիքները: Որքան բարձր է ջերմաստիճանը, այնքան մեծ է քաղցկեղի առաջացման ռիսկը: Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի բնակիչները նախընտրում են 60°C-ից ցածր ջերմաստիճանով տաք ըմպելիքներ, ինչը կարելի է համարել ավելի առողջ և անվտանգ սովորություն:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր