Նորություններ
Վարդագույն ժապավեն. մի նշանի պատմություն
Վարդագույն ժապավեն. մի նշանի պատմություն
12.10.2016

«Վարդագույն ժապավեն» (անգլ. - pinc ribbon): Սա միջազգային նշան է, որը խորհրդանշում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարը: Այս նշանն օգտագործվում է տարբեր կազմակերպությունների ու անձանց կողմից, որոնք այս կամ այն կերպով նպաստում են այդ հիվանդության դեմ իրականացվող տարբեր ծրագրերի ստեղծմանն ու իրագործմանը: Ամբողջ աշխարհում նման ծրագրերը հովանավորվում են պետությունների ղեկավարների, հայտնի մարդկանց, զանազան մասնավոր կազմակերպությունների ու ֆոնդերի կողմից:


90-ականներին հայտնվեց կարմիր ժապավենը, որը խորհրդանշում էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարը:


Ընդհանրապես, այսօր աշխարհում ընդունված է օգտագործել տարբեր գույնի ժապավեններ՝ որպես ինչ-որ բանի նշան: Այդ սովորույթը սկիզբ է առել մի ամերիկացի դիվանագետի կնոջ ակցիայից հետո: Նրա ամուսինը 40-ականներին պատանդ էր մնացել Թեհրանում՝ ԱՄՆ-ի դեսպանատանը: Նրա կինը, հիմք ընդունելով այն ժամանակ ամերիկյան զինվորականների մոտ համբավ վայելող դեղին ժապավենի մասին երգը, օգտագործեց այն՝ ի նշան իր ամուսնու՝ ապահով տուն վերադառնալու անսահման ցանկության:


Նա դեղին ժապավենները կախել էր ծառի ճյուղերից: Այդ գործում նրա համախոհները շատացան, ու կարճ ժամանակում դեղին ժապավենը դարձավ իբրև անհայտ կորածների նշան:


Իսկ առաջին անգամ վարդագույն ժապավենն առաջ բերեց Սյուզան Կոմեն անունով մի կազմակերպություն, որը պայքարում էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Նյու Յորքում 1990թ. այս կազմակերպության անդամները բաժանում էին վարդագույն գլխարկներ բոլոր նրանց, ովքեր մասնակցում էին այդ հիվանդության դեմ պայքարին նվիրված խորհրդանշական վազքին: Մեկ տարի անց՝ նման խորհրդանշական վազք-մարաթոնի ժամանակ, արդեն բաժանվում էին վարդագույն ժապավեններ:


Վարդագույն ժապավենը հայտարարել որպես կրծքագեղձի դեմ պայքարի խորհրդանիշ առաջարկել էին Ալեքսանդրա Պեննին, ով կանանց առողջության մասին ինչ-որ ամսագրի գլխավոր խմբագիրն էր, և Էվելին Լաուդերը, ով հանրահայտ Էստե Լաուդեր կոսմետիկայի կորպորացիայի փոխնախագահն էր:


Հետագայում հենց նրանց նախաձեռնությամբ կատարված ակտիվ լուսաբանման շնորհիվ վարդագույն ժապավենը ձեռք բերեց մեծ համբավ ու հիմա, հայտնվելով ամենուր, հիշեցնում է բոլորին կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի կարևորության մասին:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր