Պացիենտների համարԿանխարգելում
Խոլեսթերինի բարձր մակարդակը կարող է պաշտպանել քաղցկեղից
Խոլեսթերինի բարձր մակարդակը կարող է պաշտպանել  քաղցկեղից
05.11.2018

European Heart Journal հրապարակել է Աստոնի համալսարանի գիտնականների կողմից իրականացված մեծածավալ հետազոտության արդյունքները, որոնք հայտնաբերել են օրգանիզմում բարձր խոլեսթերինի անսպասելի օգտակարությունը: Մասնավորապես, նրանք եկան այն եզրակացության, որ արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակը կանանց պաշտպանում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացումից:


«Ի տարբերություն այն կանանց, որոնց արյան մեջ խոլեսթերինի մակարդակը բնութագրվում է ցածր ցուցանիշներով, բարձր մակարդակի խոլեսթերին ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգն ավելի ցածր է », — հայտարարել են գիտնականները՝ ամփոփելով 14 տարվա ընթացքում հավաքած տվյալները:


Գիտության մեջ նախկինում էլ են եղել տեղեկություններ այն մասին, որ խոլեսթերինի բարձր մակարդակի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև կապ կա: Տվյալ հետազոտությունը մտադիր էր ստուգել այդ հարաբերության միտումը: Արդյունքում, հեղինակները համոզվեցին, որ արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակ ունեցող կանայք ավելի քիչ են դիմել կրծքագեղձի քաղցկեղի կապակցությամբ:


Մասնագետներն ուսումնասիրել են 2000-2013թթ. ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիայի հիվանդանոցներում բուժվող մոտավորապես միլիոն հիվանդի տվյալները: Բժիշկներն առանձնացրել են 40 տարեկանն անց այն կանանց, ովքեր այդ ժամանակահատվածում այցելել են բժիշկներին, սակայն 2000 թվականին կրծքագեղձի քաղցկեղ չեն ունեցել: Այդ հիվանդներին բաժանել են երկու խմբի՝ բարձր խոլեսթերինով և ոչ բարձր խոլեսթերինով:  14 տարի անց, համեմատելով կանանց առողջական վիճակը, գիտնականները համոզվեցին՝ փորձի սկզբում բարձր խոլեսթերին ունեցող հիվանդների մոտ հետագայում կրծքագեղձի քաղցկեղն առավել քիչ է բհանդիպել:

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր