Նորություններ
Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից
Քաղցկեղը վախենում է առողջ կենսակերպից
20.10.2016

Անընդհատ խոսվում է առողջ կենսակերպի մասին, սակայն քչերն են նրան հետևում. չէ՞ որ առողջ կենսակերպը ներառում է ո՛չ միայն ալկոհոլից և նիկոտինից հրաժարվելը: Այն ներառում է նաև ճիշտ սնվելու սովորությունը, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, աշխատանքի համապատասխան ռեժիմը, հանգիստը և այլն: Հարց է առաջանում. ինչպե՞ս է այս ամենն ազդում քաղցկեղի զարգացման վրա:


ԱՄՆ Արիզոնա նահանգի Համալսարանի գիտնականների կարծիքով ուռուցքաբանական հիվանդությունների մեծ մասը պայմանավորված է հենց անառողջ կենսակերպով և շրջակա միջավայրի անբարենպաստ գործոններով, այլ ոչ գենետիկական պատճառներով:


Փորձագետները վերլուծել են 12 հետազոտությունների տվյալները, որոնք ուսումնասիրել են կենսակերպի և քաղցկեղից մահացության միջև կապը: Մասնակիցների տարիքը տատանվում էր 28-79 տարեկան:


Պարզվեց, որ քաղցկեղի կանխարգելման խորհուրդներին հետևելու դեպքում հիվանդության զարգացման ռիսկը կրճատվում է 10%-ից մինչև 45%, մահվան հավանականությունը նվազում է 14%-ից մինչև 6%, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը նվազում է 60%-ից մինչև 19%: Կամ, օրինակ, էնդոմետրիումի քաղցկեղով հիվանդացությունը՝ 60%-ից մինչև 23%, աղիքի քաղցկեղով հիվանդացությունը՝  52%-ից մինչև 27%:


Նոր հետազոտության հեղինակ բժիշկ Լինդսի Քոլերն ասել է. «Սննդակարգին չհետևելը, անբավարար ֆիզիկական ակտիվությունը, ալկոհոլի չարաշահումը և ծխելն ավելի քան 20 տոկոս դեպքերում հիվանդության պատճառ են: Այսպիսով, փոփոխելով կենսակերպը, կարելի է նվազեցնել հիվանդության զարգացման հավանականությունը»:


Այս տվյալներից հետևում է, որ յուրաքանչյուր հինգերորդ ուռուցքաբանական հիվանդ ինքն է իր կենսակերպով նպաստել քաղցկեղի զարգացմանը:

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր