Նորություններ
«Դու մենակ չես»… քաղցկեղն այլևս վերջնագիր չէ
«Դու մենակ չես»… քաղցկեղն այլևս վերջնագիր չէ
29.11.2016

«Եվրոպա Դոննա» ՀԿ-ն Եվոպայում հեղինակություն ունեցող կազմակերպություն է, որի շարքերը համալրում են կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած կանայք: Արդեն երկու տարի է, ինչ մեր երկրում հիմնվել է այդ կազմակերպության «Եվրոպա Դոննա Արմենիա» անվանումով մասնաճյուղը: Այն թվով 47-րդ էր աշխարհում: Կազմակերպությունը մշտապես գտնվում է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի աջակցության ներքո: Այս կազմակերպության առաքելությունն է անըդմեջ բարձրաձայնել կրծքագեղձի քաղցկեղի խնդիրը, հիվանդությունը հաղթահարած կանանց, իրենց բժիշկների ու հոգեուռուցքաբանների օգնությամբ ապացուցել, որ հիվանդությունն, իսկապես, բուժելի է:

 

Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը, որի նպատակն էր հասարակությանը տեղեկատվություն հասցնել այն մասին, որ կրծքագեղձի քաղցկեղը հաղթարելի է և պետք է հետևել առողջ ապրելակերպի կանոններին, կարևորել ժամանակին բժշկին դիմելու մշակույթը:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյան«Ֆորումին հրավիրված էին իրավաբաններ, ուռուցքաբաններ, հոգեուռուցքաբաններ և հիվանդությունը հաղթահարած կանայք: Խնդրի պարագայում հիվանդների համար շատ կարևոր է մասնագիտական ճիշտ խորհրդատվությունը, հոգեբանական օգնությունն ու հիվանդությունը հաղթահարած անհատի ոգևորիչ խոսքն ու նրա ապրած կյանքը: Մեր այս նախաձեռնության ուղղությունը ներառում է թվարկածս բաղադրիչները: Շատ կարևոր է նաև առողջ կանանց խրախուսել՝ անցնելու ախտորոշիչ հետազոտություն նախքան գանգատներ ունենալը »,- ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ Արթուր Ավետիսյանը:


Այս երկու տարիների ընթացքում «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն իրականացրել է բարեգործական և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր, ֆլեշմոբեր, կոնֆերանսներ` գրանցվելով այդ ոլորտում հաջողություններ ու նվաճումներ, որի վառ ապացույցն է կանանց ոգևորությունն ու վստահությունը, կազմակերպության շարքերն ընգրկվելու նրանց մեծ ցանկությունը: Ընդ որում, մասնագիտական ուղղվածության, կանանց հիվանդ կամ առողջ լինելու հետ կապված կազմակերպությանն անդամագրվելու համար չկա որևէ սահմանափակում: «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ անդամների թիվը համալրում են իրավաբաններ, լրագրողներ, բժիշկներ և այլ մասնագետներ, ինչպես նաև հիվանդությունը հաղթահարած, հիվանդության բուժման փուլում գտնվող և հիվանդությանը չբախված առողջ կանայք:


«Կոնֆերանսի «թիրախը» կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած, դժվար ուղի անցած կանայք են, նաև նրանք, ովքեր վերջին շրջանում են բախվել խնդրին, բուժման ընթացքում են և դեռ պետք է հաղթահարեն: Կոնֆերանսին ներկա էին նաև առողջ կանայք: Կոնֆերանսին ուռուցքաբաններն ու հոգեուռուցքաբանները հնարավորինս մատչելի խոսեցին քաղցկեղի և նրա հանդեպ գենետիկ նախատրամադրվածության, կանխարգելիչ հետազոտության կարևորության, ախտորոշման փուլերի, ռիսկային տարիքային խմբերի և անհրաժեշտ պարբերաբար հետազոտությունների մասին»,- իր խոսքում հավելեց Արթուր Ավետիսյանը:

 

Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը


«Դու մենակ չես» կոնֆերանսի խորագիրն ունի նախապատմություն՝ այն համանուն բարեգործական համերգի ակցիայի շարունակական ընթացքն է, որից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվեց կրծքագեղձի քաղցկեղով անվճարունակ հիվանդների դեղերի ձեռք բերմանը:


Բժիշկ Ավետիսյանն իր խոսքում ընդգծեց կնոջ կյանքում քաղցկեղին բախվելիս հոգեբանական պատրաստվածության կարևորությունը. «Սա այն հիվանդությունն է, որը պահանջում է հոգեբանական տրամադրվածություն, որ հիվանդն ընդունի ախտորոշման արդյունքները և հենց այդ պահից լցվի խնդիրը լիարժեքորեն հաղթահարելու համոզմունքով, ինչը հիվանդության ապաքինման առաջին նախապայմաններից է: Որոշ դեպքերում հիվանդության հետ չհամակերպվելը, բժշկի ցուցումներն ու խորհդատվությունը չընդունելը բերում է թանկագին ժամանակի կորստի»:

 

Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը

 

Սուսաննա Սերոբյան Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը


Ամերիկայի ուռուցքաբանների ասոցիացիայի նախաձեռնությամբ հրատարակվել է ձեռնարկ, որի նպատակն է հասարակությանը տրամադրել բժշկին այցելելիս հարցերի ուղեցույց և քաղցկեղի առաջացման ու բուժմանը վերաբերող գրագետ տեղեկատվություն: ՈւԱԿ-ի և «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ ուժերով այն թարգմանվել է հայերեն և տրամադրվել է կոնֆերանսի ներկաներին:


Արդեն հինգ տարի կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարած Սուսաննա Սերոբյանը (47տ.), ով նույնպես «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ անդամ է, հիվանդության բուժման փուլում գտնվող կանանց խորհուրդ տվեց չընկճվել և մեծ կամքի ուժ դրսևորելով հաղթահարել հիվանդությունը.


–   Անցել եմ բուժման երկարատև փուլ և խնդիրը, որին բախվել եմ, պայմանավորված էր բարդույթներով. «ոչ-ոք չիմանա… իմանան` խնդիր կլինի… հարազատներին ցավ չպատճառեմ…» և նման այլ մտքեր: Սրանք իրազեկված չլինելու արդյունք էին: Շատ կարևոր է հիվանդ-բժիշկ շփման ամրությունն ու վստահությունը, հիվանդությունը հաղթահարած անձանց հետ շփումը, նրանց փորձն ու ոգևորող ուժը:

 

Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը

 

Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը


–   Շփվելով հիվանդության բուժման փուլում գտնվող կանանց հետ, ի՞նչ խնդիր եք նկատել, որն առաջնային շտկման պահանջներից է:


–   Անիրազեկվածությունը, թե ի՞նչ է կատարվում, ի՞նչ ճանապարհ ես անցնելու, որ քաղցկեղը վերջնագիր չէ, որ վաղ հայտնաբերումը լիովեին բուժելի և հաղթահարելի է, ինչին չտիրապետելը քաղցկեղից ավելի վտանգավոր կարող է լինել մարդու առողջության համար և ունենալ անցանկալի ելք:

–   Ի՞նչ խորհուրդ կտաք:


–   Խնդրի լուծման ելքեր կան: Նախ` հիվանդության մասին պետք չէ լռել: Երկրորդ. երկրի առողջապահական համակարգը պետք է ձևավորված լինի այնպես, որ կանայք «ստիպված» գնան հետազոտության՝ կինը հետազոտման համար ծանուցում ստանա:

 
–   Հիվանդությունը հաղթահարելը որևէ բան փոխե՞ց Ձեր կյանքում:


–   Վերագնահատվեց կյանքի բոլոր արժեքները, ամեն ակնթարթը, ամեն լուսաբացը, ստեղծելու և արարելու ուժը, մարդկանց օգնելու կարևորությունը, կյանքն ինձ համար դարձավ ավելի լավը:

 

Նոյեմբերի 26-ին «Եվրոպա Դոննա Արմենիա» ՀԿ-ն կազմակերպել էր «Դու մենակ չես» խորագիրը կրող պացիենտների առաջին ֆորումը

 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր