Պացիենտների համարԽորհուրդներ քաղցկեղով հիվանդներին
Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ
Բարձր տարիքային խմբի սնուցումը ուռուցքային հիվանդությունների կանխարգելման և բուժման ժամանակ
11.12.2019

Չարորակ ուռուցքները ախտահարում են հիմնականում բարձր տարիքային խմբի մարդկանց։ Վերջին տարիներին նկատվում է ուռուցքային հիվանդությունների աճ բոլոր տարիքային խմբերում, սակայն այն հատկապես նկատվում է 60 տ անց տղամարդկանց և 50 տ անց կանանց շրջանում։ Քաղցկեղի կանխարգելման գլխավոր ուղղություններից մեկը սնուցման կարգավորումն է։

Ուռուցքային հիվանդությունների կանխարգելման գիտականորեն հիմնավորված սննդային կանխարգելումը բաժանվում է սահմանափակ և ընդլայնված մասերի։

Սահմանափ սննդային կանխարգելում.

 

  • կիրառել էկոլոգիապես մաքուր մթերք,
  • բացառել բորբոսնած սնունդը, ապխտած մթերքը,
  • խմելու և ճաշերի պատրաստման համար կիրառել  կենցաղային ֆիլտրերով զտված ջրմուղի ջուր, ինչպես նաև աղբյուրի կամ թույլ հանքայնացված ջուր,
  • կրճատել յուղի մեջ տապակած սնունդը, պահածոյացված, մարինացված և աղ դրված մթերքը,
  • հրաժարվել ալկոհոլից կամ այն կիրառել նվազագույն քանակությամբ,
  • սովորական ֆիզիկական ակտիվության դեպքում ապահովել առօրյա սննդի կալորիականությանը՝ մինչև 2200-2500 կալորիա, պահպանել նորմալ քաշը  (մարմնի զանգվածի ինդեքսը չպետք է գերազանցի 25 կգ/մ2),
  • կրճատել ճարպի կիրառումը սննդի ընդհանուր կալորիականության մինչև 20-25%-ը (օրական 50-70 գ), սահմանափակել տրանս-ճարպերի  (մարգարինների) կիրառումը։
  • Ընդլայնված սննդային կանխարգելում.
  • սննդակարգը հնարավորին դարձնել տարատեսակ,
  • ամեն օր ընդունել մրգեր և բանջարեղեն, օրական առնվազն   5 չափաբաժին,
  • առօրյա սննդակարգում հակաքաղցկեղածին նյութեր պարունակող մթերքի ավելացում, ճաշատեսակներ՝ պատրաստված ամբողջական ձավարեղենից և հացահատիկների թեփից,  կտավատի կամ ձիթապտղի յուղ, ձկնեղեն և այլ ծովամթերքներ, դեղնականաչավուն և նարնջագույն մրգեր, բանջարեղեն՝ կանաչ թերթավոր, խաչածաղկավոր, հատապտուղներ, սոխ և սխտոր,
  • ավելացնել սննդաթելերի ընդունումը օրական  մինչև 35 գ (պարունակում են ամբողջական ձավարեղենը, հացահատիկը և թեփից պատրաստված մթերքը, մրգերը և բանջարեղենը),
  • սննդակարգը լրացնել կենսաբանական ակտիվ հավելումներով, ֆունկցիոնալ սնուցման մթերքով և հակաքաղցկեղածին նյութեր պարունակող խոտաբույսերով։


Ընդհանրապես, հարկ է քաղցկեղի սննդային կանխարգելումն սկսել մանկությունից, և դա պետք է անել ամեն օր, ամբողջ կյանքի ընթացքում, սակայն տարեց մարդկանց համար տվյալ խորհուրդները հատուկ կարևորություն ունեն։ Փորձագետների կարծիքով քաղցկեղի սննդային կանխարգելումը հնարավորություն է տալիս նվազեցնել ընդհանուր ուռուցքաբանական ռիսկը 30-40 %-ով,  իսկ առավել տարածված չարորակ ուռուցքների ռիսկը 2 և ավելի անգամ։ Կարևոր է ընդգծել, որ վերը նշված խորհուրդներն ունեն ընդհանուր բնույթ, և դրանց իրականացումը հնարավորություն է տալիս նվազեցնել ո՛չ միայն ուռուցքային հիվանդությունների, այլ նաև, այսպես կոչված,  քաղաքակրթության այլ հիվանդությունների ռիսկը, ինչպիսիք են սիրտ-անոթային հիվանդությունները, 2-րդ տիպի շաքարային դիաբետը, մետաբոլիկ համախտանիշը, ճարպակալումը։

Քաղցկեղով տառապող տարեց հիվանդի սնուցումը պետք է լինի հավասարակշռված կալորիաներով և հիմնական սննդանյութերով, ինչպիսիք են` սպիտակուցները, ճարպերը, ածխաջրերը, ինչպես նաև վիտամինները, հանքային նյութերը, այլ սննդանյութեր և ջուրը։ Բացի այդ, որոշ սննդանյութեր, ինչպես, օրինակ, օմեգա-3 պոլիհագեցած ճարպաթթուները, ֆիտոէստրոգենները, օժտված են հակաուռուցքային ազդեցությամբ, լրացնում են հիվանդիհամար նախատեսված հատուկ սննդակարգերը՝ ուղղված հատկապես ուռուցքային գործընթացի դեմ։ 

Լուրեր, հայտարարություններ
«Հարի Փոթերի» աստղի մոտ երրորդ փուլի քաղցկեղ են հայտնաբերել 24.02.2020

Բրիտանացի դերասանուհի Ջուլի Ուոլթերսը հայտնել է «երրորդ փուլի հաստ աղու քաղցկեղ» ախտորոշման մասին։ Հարի Փոթերի մասին ֆիլմաշարի աստղը նշել է, որ ծանր հիվանդությունը ստիպել է նրան նորովի...

Քաղցկեղը հաղթահարած հայտնի մարդիկ․ Մայքլ Դուգլաս 22.02.2020

Դերասանը, ով այժմ 75 տարեկան է, 65 տարեկանում բախվեց վտանգավոր ուռուցքային հիվանդության հետ: Դուգլասը պայքարում էր հիվանդության դեմ հասարակությունից գաղտնի՝ լեզուն և ծնոտը կորցնելու բարձր վտանգի պատճառով: Նա ստիպված էր․․․

Արյուն կղանքի մեջ․ երբ է դա քաղցկեղի նշան 21.02.2020

Կղանքի մեջ արյունը չի կարելի նորմալ վիճակ համարել, բայց դրա հետևում կարող են թաքնված լինել ինչպես ոչ վտանգավոր խանգարումներ, այնպես էլ լուրջ հիվանդություններ, օրինակ՝ հաստ աղու քաղցկեղ։ Կղանքում արյան առկայության դեպքում անպայման պետք է․․․

Հաճախ տրվող հարցեր