Պացիենտների համարՀիվանդություններ
Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման փուլերը
Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման փուլերը
25.12.2019

Կրծքագեղձում գոյացության հայտնաբերման դեպքում, առաջին հերթին, պետք է պարզել՝ արդյո՞ք այն չարորակ է։ Դրա համար անհրաժեշտ է անցնել տարբեր հետազոտություններ։ Գոյացության ուռուցքային բնույթը հաստատվում է բիոփսիայով։


Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման շրջանը պայմանավորված է ուռուցքի տարածման աստիճանից և վիճակից, ինչպես նաև շրջակա հյուսվածքների վիճակից։ Այս ամենը որոշելու համար իրականացվում է համակարգչային շերտագրություն, ՈՒՁՀ, ոսկրերի սքանավորում։ Միայն իմանալով կրծքագեղձի քաղցկեղի աստիճանը, կարելի է նշանակել ճիշտ բուժում։


Զրոյական շրջան։ Այս շրջանը շատ բժիշկներ քաղցկեղ չեն համարում, այլ բնութագրում են որպես նախաքաղցկեղային վիճակ, որի ժամանակ զարգանում է, այսպես կոչված, ոչ ինվազիվ քաղցկեղ։ «Ծորանային կարցինոմա» ախտորոշվում է, երբ կրծքագեղձերի ծորաններում հայտնաբերվում են ախտաբանական բջիջներ։ Որոշ դեպքերում ծորանային կարցինոման վերածվում է ինվազիվ քաղցկեղի։


Կրծքագեղձի քաղցկեղի զրոյական փուլը ոչ  միշտ է բուժում պահանջվում, որոշ դեպքերում կինը պարզապես գտնվում է բժշկի մշտական հսկողության տակ։ Երբեմն հյուսվածքների մի մասի հետ հեռացվում են ախտաբանական բջիջները։ Կիրառում են ճառագայթային բուժում, ինչպես նաև հորմոնային պատրաստուկներ։


Կրծքագեղձի քաղցկեղ, առաջին փուլ։ Այս ախտորոշումը նշանակում է, երբ ուռուցքն արդեն ձևավորվել է, սակայն վերջինիս չափերը չեն գերազանցում 2 սմ-ը։ Սա արդեն սկզբնական շրջանի ինվազիվ քաղցկեղ է. քաղցկեղային բջիջները կարող են տարածվել հենց գեղձի հյուսվածքներ, սակայն դուրս չեն գալիս վերջիններիս սահմաններից։ Առաջին շրջանում բուժման էությունն ուռուցքի հեռացումն է՝ լամպէկտոմիան։ Վիրահատությունից հետո կինը ստանում է ճառագայթային բուժում և քիմիաթերապիան, որպեսզի քայքայվեն մնացած քաղցկեղային բջիջները և բացառվի հիվանդության կրկնությունը։ 


Կրծքագեղձի քաղցկեղ, երկրորդ փուլ։ Կրծքագեղձի քաղցկեղի այս փուլում հնարավոր են հետևյալ տարբերակները. կամ այն փոքր ուռուցք է (2 սմ-ից ոչ ավելի), սակայն առկա են մետաստազներ դեպի անութային շրջանի ավշային հանգույցները, կամ խոշոր գոյացություն է՝ 5 սմ և ավելի, սակայն մետաստազներ չկան։


Կրծքագեղձի քաղցկեղ, երրորդ փուլ։ Այս փուլում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ներկայացվել երեք տարբերակով։
Կրծքագեղձի քաղցկեղ՝ 3A փուլ.  մոտավորապես 5 սմ չափերով ուռուցք է, որն ընդգրկում է անութային, որոշ դեպքերում նաև` հետկրծոսկրային ավշային հանգույցները։ Ընդ որում, մետաստազները կպած են մեկը մյուսին կամ այլ հյուսվածքների։


Կրծքագեղձի քաղցկեղ՝ 3B փուլ. ցանկացած չափի ուռուցք է, որը ներաճում է կրծքավանդակ կամ գեղձի մաշկի մեջ։ Այս ուռուցքը կարող է զուգակցվել կրծքագեղձի այտուցի հետ, մաշկի վրա կարող են հանգույցներ առաջանալ։ Երբեմն, երբ անոթները խցանվում են քաղցկեղային բջիջներով, զարգանում է բորբոքային քաղցկեղ։ Այս դեպքում կրծքագեղձն այտուցվում և կարմրում է։


Կրծքագեղձի քաղցկեղ՝ 3C փուլ, այս դեպքում ուռուցքով ախտահարվում են հետկրծոսկրային, անութային, ենթաանրակային,  վերանրակային ավշային հանգույցները։


Կրծքագեղձի քաղցկեղի երկրորդ և երրորդ փուլերում, որպես կանոն, բուժումը վիրահատական է, գեղձն ամբողջությամբ հարկ է հեռացնել։ Որոշ ժամանակ հետո կարելի է կատարել պլաստիկ վիրահատություն՝ առաջացած կոսմետիկ դեֆեկտը վերացնելու համար։

Կրծքագեղձի քաղցկեղ, չորրորդ փուլ։ Ախտորոշվում է, երբ առկա են մետաստազներ դեպի հեռակա օրգաններ, քաղցկեղով ախտահարվում են նաև լյարդը, թոքերը, ոսկրերը, գլխուղեղը։ Կրծքագեղձի քաղցկեղի չորրորդ շրջանում, որպես կանոն, վիրահատություն չի իրականացվում։ Այս դեպքում բուժումը պալիատիվ է՝ ուղղված հիվանդի վիճակի թեթևացմանը։


Որոշ գիտնականներ առանձնացնում են նաև ռեցիդիվող քաղցկեղ հասկացությունը, որը հիվանդության կրկնակի զարգացումն է` իրականացված բուժումից հետո։ Ինչու՞ է դա տեղի ունենում։ Բանն այն է, որ  երկրորդ աստիճանի քաղցկեղի դեպքում, երբ ուռուցքը տարածվում է կրծքագեղձի սահմաններից դուրս, մինչև վերջին քաղցկեղային բջիջը հեռացնելը գրեթե անհնար է։ Մնացած ախտաբանական բջիջները կարող են ակտիվանալ, և այդ ժամանակ դրանցից զարգանում է նոր ուռուցք։

 

Կրծքագեղձի քաղցկեղի զարգացման փուլերը


Հիվանդության վաղ շրջանում կրծքագեղձի քաղցկեղը լիովին բուժվում է։


Սակայն խնդիրն այն է, որ շատ հաճախ կանայք բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն բարձիթողի վիճակում է։ Սկզբնական շրջանում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել, առաջանում է փոքր, անցավ կարծրացում և վերջ։  Հենց այդ պատճառով յուրաքանչյուր կին կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի մամոլոգի կողմից։ Կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար կիրառվում է ՈՒՁՀ և մամոգրաֆիա։ Այս ոչ բարդ, անցավ, երկար ժամանակ չպահանջող հետազոտությունը կարող են պահպանել առողջությունը, իսկ երբեմն՝ նաև կյանքը։ 

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր