
Փետրվարի 4-ն աշխարհում նշվում է որպես Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը կազմակերպում է ամենամյա «Հայկական ուռուցքաբանական կոնգրես» գիտագործնական միջոցառումը, որը 2021թ-ին կրում է «Խնդիրներ, ձեռքբերումներ, զարգացման տեսլական» խորագիրը՝ նվիրված Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, քաղաքականության և ռազմավարության խնդիրներին, իրականացվող միջոցառումներին և հետագա ծրագրերին, քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներկայացմանը և այլն:
Հայկական ուռուցքաբանական կոնգրեսի նախաձեռնողն ու իրականացնողն է Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈւԱԿ)՝ ՀՀ Առողջապահության նախարարության հովանու ներքո և մի շարք տեղական ու միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ:
Կոնգրեսը տեղի կունենա 2021թ. փետրվարի 6-7-ը Ծաղկաձորում, որը նախատեսում է մոտ 40 մասնագետի զեկույցներ և ընդհանուր մոտ 200 պատվիրակի մասնակցություն՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչներ, հանրապետության ԲԿ-ների ղեկավարներ, տարբեր մասնագիտացման բժիշկ-ուռուցքաբաններ, հանրային առողջապահության մասնագետներ, ազգային առողջապահական ծրագրեր իրականացնողներ, գիտահետազոտական աշխատանքով զբաղվողներ և այլն:
ԱՌԱՋԻՆ ՕՐՎԱ` 06.02.2021 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
ԵՐԿՐՈՐԴ ՕՐՎԱ՝ 07․02․2021 ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
2021 ՀԱՅԿԱԿԱՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Ոսկե հովանավորներ
Հոֆմանն Լյա Ռոշ ընկերություն` ուռուցքաբանության ոլորտի համաշխարհային առաջատարներից, բժշկագիտության մեջ ինովացիոն տեխնոլոգիաների և թիրախային բուժման կիրառման պիոներ,
պերսոնալիզացված բժշկության հիմնադիր
“ՄԵԴԻՏԵՔ” ՍՊԸ՝ PHILIPS բժշկական սարքավորումների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում
Արծաթե հովանավոր
«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ՝ բժշկական և լաբորատոր սարքավորումներ ներմուծող, վաճառող և սպասարկող առաջատար ընկերություններից մեկը Հայաստանում
Բրոնզե հովանավորներներ
ABBOT դեղագործական ընկերություն
ԳեոՆալ ՍՊԸ՝ LEICA բժշկական սարքավորումների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում
Գործընկերներ
Prom-Test լաբորատորիաների ցանց
LIQVOR հայաստանյան դեղագործական ընկերություն
BIOCAD ռւսաստանյան բիոտեխնոլոգիական ընկերություն
MedPro բժշկական սարքավորումներ ներմուծող ընկերություն
EcoSense լաբորատորիաների ցանց
Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն