Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբնության ազգային կենտրոն

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում մշակվել և ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատվել են ուռուցքաբանական հիվանդների վարման միջազգային չափանիշներին համապատասխան կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր:


Կենտրոնի պաշտոնական կայքում ներկայացված են և մշտապես համարվելու են ԱՆ կողմից հաստատված կլինիկական ուղեցույցները և վարման գործելակերպը:


Ուղեցույցներին և վարման գործելակարգին վերաբերող բոլոր հոդվածները կարող եք տեսնել` սեղմելով հետևյալ հղումը.







Լուրեր, հայտարարություններ
Աշխատանքի ենք հրավիրում սրտաբանի 24.09.2020

Աշխատանքային փորձը պարտադիր է։ CV-ները կարող եք ուղարկել info@oncology.am էլեկտրոնային հասցեին։ Վերնագրում խնդրում ենք նշել «սրտաբան»։

ՈւԱԿ բարեփոխումներ. Կանանց առողջության կլինիկա 23.09.2020

Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բարեփոխումներին նվիրված ՀՀ Առողջապահության նախարարության երրորդ ռեպորտաժն անդրադառնում է նորաստեղծ Կանանց առողջության կլինիկային, որը կանանց առաջարկում է բուժման համալիր մոտեցում, նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ։

«Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է»․ Նարեկ Մանուկյան 20.09.2020

«Մեր բուժկենտրոնը 2020 թվականի առաջին կիսամյակում 2019 նույն ժամանակահատվածի հետ համեմատ 1000 խոշոր հարկատուների ցանկում 84 կետ ով առաջ է եկել․ ամսեկան մոտ 20 մլն դրամ ավել հարկ ենք մուծում։ Գումարները ստվերային շրջանառությունից եկել են սպիտակ, բաց դաշտ։ Ստվերային շրջանառությունը բուժհիմնարկներում շատ տհաճ մթնոլորտ է առաջացնում, որը ամբողջությամբ մեր կենտրոնում հաղթահարված է», - ասաց Նարեկ Մանուկյանը։

Հաճախ տրվող հարցեր