Պացիենտների համարԲուժում
«Քիﬕաթերապիա. ուղեցույց հիվանդների և խնամատարների համար»
«Քիﬕաթերապիա. ուղեցույց հիվանդների և խնամատարների համար»
09.08.2021

«Քիﬕաթերապիա. ուղեցույց հիվանդների և խնամատարների համար» գրքույկը նախատեսված է քիﬕաթերապևտիկ բուժում ստացող հիվանդների և նրանց խնամատարների համար։


Հայ բժիշկները, համագործակցելով քաղցկեղ վերապրածների և պացիենտական կազմակերպությունների հետ, հավաքագրել են համակողմանի տեղեկատվություն հիվանդներին հուզող բազմաթիվ հարցերի վերաբերյալ։


Գրքույկում մանրամասնորեն լուսաբանված են քիﬕաթերապևտիկ բուժման հնարավոր բարդությունները և կողﬓակի ազդեցությունները, տրված են պարզ և հակիրճ խորհուրդներ, թե ինչպես պայքարել դրանց դեմ և զերծ ﬓալ հնարավոր սխալներից։


2018թ-ին ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվել է որոշ նյութերի թարգմանությունն ու հավաքագրումը, ինչպես նաև տպագրվել է գրքույկի 6,000 օրինակ, որոնք պացիենտներին տրամադրվում են անվճար։


Գրքույկը մշակվել է ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, արձագանքելով հիվանդների հնչեցրած՝ հայալեզու համապատասխան ուղղորդիչ գրականություն ունենալու անհրաժեշտության կոչին։

 

Բեռնել գիրքը ➡️

Լուրեր, հայտարարություններ
Մոռացեք ծնկի ցավի մասին․ մեր մասնագետը պատրաստ է Ձեզ օգնել 12.07.2023

Արթրոսկոպիան համարվում է ոսկե ստանդարտ ներհոդային պաթոլոգիաների ախտորոշման ժամանակ: Այն վիրաբուժական միջամտություն է, որը քիչ ինվազիվ եղանակով հնարավորություն է տալիս ներսից հետազոտելու վնասված ծնկահոդը, հայտնաբերելու գանգատների պատճառը, կատարելու ծնկահոդի վերականգնողական վիրահատություններ:

Ոլորտում՝ առաջիններից․ Արևիկ Ստեփանյանը խոսել է ՈՒԱԿ-ի՝ էլեկտրոնային համակարգի անցնելու մասին 06.07.2023

Հ․Գ․ Նշենք, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պետական առաջին կառույցներից է, որտեղ ներդրվել է առողջապահական տեղեկատվական համակարգը։

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը հանդիսանում է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի գործընկերը (6 IMCA) 04.07.2023

Ուրախ կլինենք հանդիպելու և քննարկելու ոլոտի արդի մարտահրավերները, կիսվելու ոլորտային առաջադիմական փորձով:

Հաճախ տրվող հարցեր