Պացիենտների համարԲուժում
«Լիմֆեդեմա. ուղեցույց կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված պացիենտների համար»
«Լիմֆեդեմա. ուղեցույց կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված պացիենտների համար»
10.08.2021

«Լիմֆեդեմա. ուղեցույց կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված պացիենտների համար» պացիենտական գրքույկը նախատեսված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ բուժում ստացող կանանց համար, որոնց մոտ առկա է լիմֆեդեմայի առաջացման ռիսկ։


ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամը, համագործակցելով հայ բժիշկների և քաղցկեղ վերապրածների հետ, հավաքագրել է համակողմանի տեղեկատվություն հիվանդներին հուզող բազմաթիվ հարցերի վերաբերյալ, որոնք կարող են առաջանալ կրծքագեղձի քաղցկեղով պայմանավորված վիրահատական և/կամ ճառագայթային բուժումից հետո. ի՞նչ է լիմֆեդեման և ի՞նչ ախտանշաններով է այն դրսևորվում, ինչպե՞ս կազմակերպել ձեռքի ու թևի խնամքը և այլն։


Այս գրքույկը հրատարակվել է որոշ անհատ նվիրատուների աջակցությամբ և պացիենտներին տրամադրվում է անվճար։



Բեռնել գիրքը ➡️                     

Լուրեր, հայտարարություններ
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացված ամենամեծ ուռուցքներից մեկը կշռել է 25 կգ: 10.08.2022

44-ամյա կինը հիվանդանոց էր դիմել ծանր վիճակում՝ որովայնի չափսերի մեծացումով, փսխումով, աղիքային անանցանելիությամբ, արտահայտված անեմիայով։

ՈՒԱԿ-ը շարունակում է համագործակցությունների շարքը… 09.08.2022

Հանդիպման թեման «Կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղ»-ն էր:

ՈւԱԿ-ի թիմին միանալու ևս մեկ հաստիք ունենք՝ իրավաբանի օգնականի. 05.08.2022

Դիմելու համար հետաքրքրված անձիք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) և լուսանկարը մինչև ս.թ. օգոստոսի 19-ը ներառյալ ուղարկել emanuel.ananyan@mail.ru էլ.հասցեին` թեմա դաշտում պարտադիր նշելով «Իրավաբանի օգնական»:

Հաճախ տրվող հարցեր